ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 նոյեմբերի 2023 թ. |
թիվ 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի ««Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 72-Ն որոշման.
1) վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «դրությանուղղ.» բառը,
2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
3) 2-րդ կետից հանել «ձևի» բառը,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 30-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 72-Ն որոշման |
Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափման միավորը |
Քանակը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից՝ |
100 |
գլուխ |
|
կովեր |
100.1 |
-‘’- |
|
արտադրող ցուլեր |
100.2 |
-‘’- |
|
բանող եզներ |
100.3 |
-‘’- |
|
երինջներ 1-ից մինչև 2 տարեկան |
100.4 |
-‘’- |
|
երինջներ 2 տարեկան և բարձր |
100.5 |
-‘’- |
|
չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր |
100.6 |
-‘’- |
|
Գոմեշներ |
105 |
-‘’- |
|
Խոզեր, ընդամենը, որից` |
110 |
-‘’- |
|
մայր խոզեր հիմնական հոտի |
110.1 |
-‘’- |
|
էգ խոզեր` 4-12 ամսական |
110.2 |
-‘’- |
|
Ոչխարներ և այծեր, ընդամենը, այդ թվում` |
115 |
-‘’- |
|
ոչխարներ, ընդամենը, որից` |
115.1 |
-‘’- |
|
մաքիներ և շիշակներ |
115.1.1 |
-‘’- |
|
այծեր, ընդամենը, որից` |
115.2 |
-‘’- |
|
մայր այծեր 1 տարեկան և բարձր |
115.2.1 |
-‘’- |
|
Ձիեր |
120 |
գլուխ |
|
Ավանակներ |
125 |
-‘’- |
|
Ջորիներ |
130 |
-‘’- |
|
Ճագարներ, ընդամենը, որից՝ |
135 |
-‘’- |
|
մայր ճագարներ |
135.1 |
-‘’- |
|
Մեղվաընտանիքներ |
140 |
հատ |
|
Թռչուններ, ընդամենը (145.1+145.2+145.3), այդ թվում` |
145 |
գլուխ |
|
հավեր և աքաղաղներ, ընդամենը, որից՝ |
145.1 |
-‘’- |
|
ածան հավեր |
145.1.1 |
-‘’- |
|
սագեր |
145.2 |
-‘’- |
|
այլ թռչուններ |
145.3 |
-‘’- |
Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Կթվել է կաթ՝ կովի և մատակի, ընդամենը |
200 |
ցենտներ |
|
Կթվել է ոչխարի կաթ, ընդամենը |
205 |
-‘’- |
|
Ստացվել է ձու բոլոր տեսակի թռչուններից, ընդամենը, որից՝ |
210 |
հատ |
|
հավի |
210.1 |
-‘’- |
|
Խուզվել է ոչխարի բուրդ |
215 |
կիլոգրամ |
|
Արտադրվել է մեղր |
220 |
-‘’- |
|
Վաճառվել և մորթվել են ճագարներ, սպանդի համար (կենդանի քաշով) |
225 |
ցենտներ |
|
Ստացվել է կենդանիների քաշաճ (մեծահասակ և մատղաշ) բտման և գիրացման մեջ գտնվող կենդանիներից, ընդամենը, որից՝ |
230 |
-‘’- |
|
խոշոր եղջերավոր կենդանիներ |
230.1 |
-‘’- |
|
խոզեր |
230.2 |
-‘’- |
|
ոչխարներ և այծեր |
230.3 |
-‘’- |
|
թռչուններ |
230.4 |
-‘’- |
|
Ածան հավերի տարեկան միջին գլխաքանակը |
235 |
գլուխ |
Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Չափի միավորը |
Խոշոր եղջերավոր կենդանիներ |
այդ թվում` կովեր (առանց բտման և գիրացման) |
Խոզեր |
Ոչխարներ և այծեր |
Ձիեր |
Թռչուններ |
Ա |
Բ |
Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Նախորդ տարվա հունվարի 1-ին առկա էր, ընդամենը |
300 |
գլուխ | ||||||
Մայրական կազմից ծնվել են կենդանի հորթեր, խոճկորներ, գառներ, ուլեր, մտրուկներ և ստացվել է թռչունի մատղաշ, ինչպես թխսերից, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտին պատկանող ինկուբատորից | 305 |
-‘’- |
X | |||||
Ծնել են երինջներ, (դասվել են կովերի շարքը) | 310 |
-‘’- |
X | X | X | X | X | |
Գնվել են կենդանիներ և կենդանիների այլ մուտքեր | 315 |
-‘’- |
||||||
Կենդանի քաշը |
315.1 | ցենտներ | ||||||
Իրացվել է սպանդի համար (ներառյալ տեղում մորթվածը) |
320 | գլուխ | ||||||
Կենդանի քաշը |
320.1 | ցենտներ | ||||||
Վաճառվել է, փոխանակվել է և այլ ելքեր |
325 |
գլուխ |
||||||
Կենդանի քաշը | 325.1 |
ցենտներ |
||||||
Անկում և կորուստ են եղել բոլոր հասակի կենդանիներ, ընդամենը, որից՝ | 330 | գլուխ | ||||||
հաշվետու տարում ծնված մատղաշներ (խոճկորներ մինչև 4 ամսական), տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մայրական կազմից | 330.1 |
-‘’- |
X | X | ||||
Ընթացիկ տարվա հունվարի 1-ին առկա է, ընդամենը (300+305+310+315-320- 325-330) | 335 |
-‘’- |
||||||
Կենդանի քաշը | 335.1 | ցենտներ |
Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝ |
_____________________________ |
_____________________________ | |
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_____________________________ |
_____________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 30-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 72-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 24-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Անասնաբուծության մասին» Ձև 24-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը» բաժնում.
1) «100-100.6» ծածկագրերով տողերում լրացվում են համապատասխան կենդանիների, թռչունների և ճագարների գլխաքանակը, անկախ նրանից, կենդանիները գտնվում են անասնաշենքերում (ագարակում), թե այլ վայրերում:
2) «100.2» ծածկագրով տողում լրացվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:
3) «100.3» ծածկագրով տողում լրացվում է գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող մեծահասակ եզների գլխաքանակը` բացառությամբ ցուլիկների և 2 տարեկանից փոքր արուների: Հիվանդության կամ այլ պատճառներով աշխատանքում ժամանակավոր չօգտագործվող եզները ներառվում են բանող եզների թվում:
4) «100.4» ծածկագրով տողում լրացվում է 1-2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
5) «100.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:
6) «105» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ և մատղաշ գոմեշների, յակերի գլխաքանակը:
7) «110» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի խոզերի գլխաքանակը, իսկ «110.1» տողում ներառվում է հիմնական հոտի մայր խոզերի գլխաքանակը, «110.2» ծածկագրով տողում՝ 4-12 ամսական էգ խոզերի գլխաքանակը:
8) «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի և ցեղերի ոչխարների և այծերի գլխաքանակը:
9) «115.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը (մեծահասակ և մատղաշ), առանց այծերի, իսկ «115.1.1 ծածկագրով տողում՝ մայրական կազմի գլխաքանակը և 1 տարեկանից բարձր շիշակների գլխաքանակը:
10) «115.2» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի այծերի, իսկ «115.2.1 ծածկագրով տողում՝ 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:
11) «120» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ձիերի գլխաքանակը:
12) «125» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ավանակների գլխաքանակը:
13) «130» ծածկագրով տողում լրացվում է առկա բոլոր հասակի ջորիների գլխաքանակը:
14) «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր հասակի ճագարների գլխաքանակը, իսկ «135.1» ծածկագրով տողում՝ բոլոր ծնած էգերի գլխաքանակը, ինչպես նաև հղիացած էգերի, որոնցից առաջին անգամ ծին է ստացվելու:
15) «140» ծածկագրով տողում լրացվում է առկա մեղվաընտանիքների քանակը:
16) «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը:
17) «145.1» ծածկագրով տողում լրացվում է բոլոր թռչունների գլխաքանակը, իսկ «145.1.1» ծածկագրով տողում լրացվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է, թե ոչ:
7. «Բաժին 2. Արտադրված անասնաբուծական արտադրանքը» բաժնում.
1) «200» ծածկագրով տողում լրացվում է կաթնային և մսային հոտի, ինչպես նաև բտման (գիրացման) տակ գտնվող բոլոր կովերից, ծնած երինջներից և գոմեշներից կթված կաթի քաշը: Այդ տվյալներում ներառվում են նաև հորթերին և այլ կենդանիներին կերակրելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում: Այլ տեսակի կենդանիներից ստացված կաթը (ոչխարի, այծի, ձիու), ինչպես նաև բնակչությունից համաձայն պայմանագրի կամ շուկայում գնված կովի կաթը այդ տողում չի ներառվում:
2) «205» ծածկագրով տողում լրացվում է ոչխարներից կթված ամբողջ կաթի քաշը:
3) «210» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բոլոր տեսակի թռչուններից (հավ, բադ, սագ, հնդկահավ) ստացված ձվի ամբողջ քանակը, ներառյալ ձվի կորուստը (ջարդված, փչացած և այլն) և ճտահանության համար ինկուբատորում կամ թխսերի տակ օգտագործված ձուն, իսկ «210.1» ծածկագրով տողում ներառվում է ածան հավերից ստացված հավի ձուն: Այս տողում չի ներառվում գնված կամ ճտահանության և այլ նպատակների համար դրսից ստացված ձվի քանակը:
4) «215» ծածկագրով տողում լրացվում է խուզված բրդի քաշը, այսինքն տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը ոչխարի խուզից ստացված ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
5) «220» ծածկագրով տողում լրացվում է մեղվաընտանիքներից արտադրված ամբողջ մեղրի քաշը:
6) «225» ծածկագրով տողում լրացվում է ճագարներից տարվա ընթացքում վաճառված և սպանդի ենթարկված ճագարների կենդանի քաշը:
7) «230» ծածկագրով տողում լրացվում է քաշաճը, որը ստացվել է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտման (գիրացման) տակ գտնվող (մեծահասակ և մատղաշ) կենդանիներից: Դրա համար սահմանվում է հաշվետու ժամկետին բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների կենդանի քաշը, ավելացվում է տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը բտումից հանված կենդանիների կենդանի քաշը, և ստացված գումարից պակասեցվում է տարվա սկզբից բտման (գիրացման) տակ գտնվող կենդանիների նախնական կենդանի քաշը:
8. «Բաժին 3. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների գլխաքանակի շարժը» բաժնում.
1) «305» ծածկագրով տողում լրացվում են մայրերից կենդանի ծնված հորթերի, խոճկորների, գառների, ուլերի և մտրուկների գլխաքանակները, ներառյալ այն գլխաքանակը, որը հետագայում վաճառվել է, մորթվել կամ անկել է, թեկուզև նույն օրը ծնվածը՝ բացառությամբ սատկած ծնվածների:
2) «310» ծածկագրով տողում լրացվում է տարվա սկզբից ծնած և կովերի խմբին դասված երինջների թիվը, ներառյալ այն երինջները, որոնցից ծնվել է մահացած սերունդ:
3) «315» և «315.1» ծածկագրերով տողերում լրացվում է գնման կարգով, այլ կենդանիների դիմաց փոխանակման, կերի, գույքի դիմաց փոխանակման, այլ հանձնումների դիմաց և այլ մուտքերից ստացված կենդանիների քանակը և կենդանի քաշը:
4) «320» ծածկագրով տողը լրացնելիս հարկ է գումարել պետությանը, շուկայում վաճառված գլխաքանակները՝ հանելով մինչև 6 ամսական հորթերի, գառների և ուլերի, մինչև 2 ամսական խոճկորների և ճտերի գլխաքանակները, ինչպես նաև սպանդանոցներին սպանդի համար վաճառված, տեղում մորթված գլխաքանակները: Այս տողում չի լրացվում բարձր տարիքի մատղաշը, որը շուկայում վաճառվել է հետագայում վերարտադրության համար: Իսկ «320.1» ծածկագրով տողում ներառվում է «320» ծածկագրով տողի կենդանիների գլխաքանակի կենդանի քաշը նախքան սպանդի ենթարկելը, անկախ նրանից մորթը որտեղ է կատարվել (տեղում, թե սպանդանոցում), և այդ միսն օգտագործվել է սննդի թե վաճառքի համար, ներառյալ կենդանիների հարկադիր սպանդի դեպքերը:
5) «325» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում (այսինքն` հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետությանը փաստացի վաճառված կենդանիների գլխաքանակը: Այստեղ ներառվում է այլ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված կենդանիների գլխաքանակը, նաև ըստ պայմանագրի բնակչության տնտեսություններում բուծված և գնված կենդանիներից պետությանը վաճառված կենդանու, մասնագիտացված անասնաբուծական համալիրներին վաճառված և հանձնված բոլոր կենդանիների գլխաքանակը, ներառյալ նաև ուրիշ տողերում ցույց չտրված կենդանիների այլ ելքերը: Այս տողում ներառվում են նաև տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցներին վաճառված, աշխատանքի վարձատրության դիմաց, ինչպես նաև օգնության կարգով տրված կենդանիների գլխաքանակը: Այս տողում ներառվում է նաև կենդանիների և թռչունների այն քանակը, որը համաձայն պայմանագրի, բուծման է տրվել բնակչության տնտեսություններին և տնտեսավարող սուբյեկտներին չի վերադարձվել, որը մնացել է բնակչության տնտեսություններում, որպես վարձատրություն կենդանու և թռչնի բուծման համար:
6) «330» և «330.1» ծածկագրերով տողերում լրացվում է հաշվետու տարվա սկզբից (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) փաստացի անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը: Անկում է համարվում նաև, երբ անասնապահի մեղքով անկած կենդանին փոխարինվում է մեկ այլ կենդանիով: Այս տողում ներառվում են անկած բոլոր տեսակի կենդանիների գլխաքանակը (հրդեհից, բնական աղետներից, խեղդված, գայլի հոշոտածը և այլն), անկախ հասակից, ներառյալ ընթացիկ տարվա ծնվածների, ինչպես նաև նոր ձեռքբերված կենդանիների գլխաքանակը: Այս տողում նաև ներառվում է ընթացիկ տարում ծնված մատղաշի այն հարկադիր մորթը, որի միսը սննդի համար չի օգտագործվել կամ միայն որպես անասնակեր է օգտագործվել:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական: