ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 մայիսի 2024 թ. |
N 150-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023թ. նոյեմբերի 29-ին ստորագրված «Երևանի էներգաարդյունավետություն փուլ 2» ծրագրի իրականացման համաձայնագիրը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 29-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետություն փուլ 2» ծրագրի իրականացման համաձայնագիրը։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մայիսի 14 Երևան |