ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2022 թվական N 153-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-32-րդ հոդվածի պահանջների և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Ապարան համայնքի 2023թ. բյուջեն՝ համաձայն N 1 հավելվածի՝
1.1. Եկամուտների մասով՝ 1.061.241.0 հազ. ՀՀ դրամ
1.2. Ծախսերի գծով՝ 1.461.241.0 հազ. ՀՀ դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի.
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի.
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի.
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի.
6. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
6.1 թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
6.2 սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
7. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Ավագանի՝ (կողմ-14) |
(դեմ-0) |
(ձեռնպահ-0) |
Եղիազարյան Կարեն Կարապետյան Արկադի Սեդրակյան Հայկ Կարապետյան Կարեն Խալաթյան Արթուր Գեղամյան Խաչիկ Մանուկյան Աղաբեկ Մակարյան Վահան Ավդալյան Արարատ Երեմյան Աղվան Սահակյան Հովհաննես Սաֆարյան Սևակ Սարգսյան Արշակ Սարգսյան Սուրեն |
Համայնքի ղեկավար` |
Կ. Մ. Եղիազարյան |
(հավելվածները լրաց., փոփ. 15.06.23 N 67-Ն, փոփ. 28.06.23 N 71-Ն, 03.08.23 N 82-Ն, լրաց., փոփ. 06.10.23 N 115-Ն, 20.10.23 N 119-Ն, փոփ. 28.12.23 N 176-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: