ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«23» նոյեմբեր 2023 թ. |
թիվ 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Ընդհանուր տեղեկություններ առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշման`
1) վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «ընդհանուր տեղեկություններ» բառերը,
2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 39-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 15-Ն որոշման |
Բաժին 1.Առևտրի օբյեկտների մասին
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Գործող օբյեկտներ | |
քանակը (միավոր) |
առևտրական մակերեսը (քառ.մ) | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը, (115, 120, 125, 130, 135, 140,145 տողերի գումարը), այդ թվում` |
110 |
||
Խանութներ, ընդամենը (115.1, 115.2, 115.3 տողերի գումարը), այդ թվում` |
115 |
||
պարենային |
115.1 |
||
ոչ պարենային |
115.2 |
||
ոչ մասնագիտացված |
115.3 |
||
Կրպակներ |
120 |
||
Շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ, ընդամենը (125.1, 125.2 տողերի գումարը), այդ թվում` |
125 |
||
բենզալցման կայաններ |
125.1 |
||
գազալցման կայաններ |
125.2 |
||
Առևտրի կենտրոններ |
130 |
||
Սպառողական ապրանքների շուկաներ |
135 |
||
Տոնավաճառներ |
140 |
||
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ |
145 |
Ղեկավար |
__________________ |
|
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||
Լրացնող (լիազորված անձ)` |
__________________ |
|
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||
|
«_ »____________ 20___թ.»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 39-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 15-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՇՎԱՌՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի օբյեկտների մասին» Ձև 1-հաշվառում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մարզպետարանները և համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում` առանձին եռամսյակների համար (ոչ աճողական):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
5. Հաշվետվությունը ներառում է տվյալներ առևտրի օբյեկտների հետևյալ հիմնական տեսակների վերաբերյալ.
1) խանութներ (պարենային, ոչ պարենային, ոչ մասնագիտացված),
2) կրպակներ,
3) շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտներ (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր),
4) առևտրի կենտրոններ,
5) սպառողական ապրանքների շուկաներ,
6) տոնավաճառներ,
7) գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ,
8) մեծածախ առևտրի օբյեկտներ:
6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ, ինչպես նաև գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ ունեցող տաղավարներ,
2) կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ,
3) շարժիչային վառելիքի մանրածախ առևտրի օբյեկտ` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտական (ստացիոնար) կայան,
4) առևտրի կենտրոն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտական (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ,
5) առևտրական տարածք՝ խանութների համար առևտրական դահլիճի (ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած) մակերեսը, իսկ կրպակների համար` ամբողջ մակերեսը,
6) սպառողական ապրանքների շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների առուվաճառք,
7) տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական և ֆիզիկական անձինք,
8) գյուղատնտեսական արտադրանքի շուկա` առևտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) և սննդամթերքի առուվաճառք:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Բաժին 1-ի՝
1) սյունակ 1-ում լրացվում է գործող օբյեկտների քանակը,
2) սյունակ 2-ում լրացվում է գործող օբյեկտների զբաղեցրած առևտրական մակերեսը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: