«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 1996 թվականի N 335
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՋՐՏՆՏ» ՀԳԱՄ ՀՆՊՁ-Ի ՄԻՋՏՆՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՏՆՏԵՍԱՅԻՆ ՋՀԴՁ-ՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ոռոգման ջրի դիմաց սպառողների կողմից վճարումների անբավարար վիճակը, 1996 թվականին հաստատված ոռոգման ջրի միասնական սակագնի մեջ էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի մեծությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1996 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայջրտնտ» ՀԳԱՄ հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջտնտեսային և ներտնտեսային ջրատնտեսական համակարգի դուստր ձեռնարկություններն ազատել ավելացված արժեքի հարկից` 1996 թվականին փաստացի առաքած ոռոգման ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց նշված միջտնտեսային և ներտնտեսային ՋՀԴՁ-ների կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի արժեքից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |