ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 156 |
քաղ. Մոսկվա |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՕՋԱԽՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաստատել կից ներկայացվող՝ կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների տեղեկագիրքը, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագրքի մասով օպերատորի գործառույթները կատարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 156 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
|
Կենդանու հիվանդության ծածկագիրը |
Կենդանու հիվանդության անվանումը |
|
010 |
Խոզերի աֆրիկյան ժանտախտ |
|
020 |
Ձիերի աֆրիկյան ժանտախտ |
|
030 |
Կատաղություն |
|
040 |
Աուեսկի հիվանդություն |
|
050 |
Նյուքասլի հիվանդություն |
|
060 |
Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և այծերի, խոզերի բրուցելյոզ |
|
070 |
Բշտային ստոմատիտ |
|
080 |
Ձիերի վենեսուելյան էնցեֆալոմիելիտ |
|
090 |
Խոզերի բշտային հիվանդություն |
|
100 |
Բարձր ախտածին թռչնագրիպ |
|
110 |
Հեմոռագիկ սեպտիցեմիա |
|
120 |
Ճագարների հեմոռագիկ հիվանդություն |
|
130 |
Ձիերի գրիպ |
|
140 |
Խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա |
|
150 |
Արևմտյան Նեղոսի տենդ |
|
160 |
Վարակիչ հանգուցային մաշկաբորբ |
|
170 |
Ոչխարների ինֆեկցիոն էպիդիդիմիտ (մակամորձաբորբ) |
|
180 |
Խոշոր եղջերավոր անասունների ինֆեկցիոն ռինոտրախեիտ |
|
190 |
Այծերի ինֆեկցիոն պլևրոպնևմոնիա |
|
200 |
Ոչխարների կատառային տենդ |
|
210 |
Խոզերի դասական ժանտախտ |
|
220 |
Խոշոր եղջերավոր անասունների կոնտագիոզ պլևրոպնևմոնիա |
|
230 |
Կոնտագիոզ թարախաբշտային մաշկաբորբ (էկթիմա) |
|
240 |
Լեպտոսպիրոզ |
|
250 |
Լիստերիոզ |
|
260 |
Ռիֆտ հովտի տենդ |
|
270 |
Ոչխարների և այծերի ծաղիկ |
|
280 |
Թռչունների օրնիթոզ |
|
290 |
Ձիերի խլնախտ |
|
300 |
Ոչխարների և այծերի սկրեպի |
|
310 |
Թռչունների սալմոնելոզ |
|
320 |
Սիբիրախտ |
|
330 |
Խոշոր եղջերավոր անասունների տուբերկուլյոզ |
|
340 |
Ոչխարների խլամիդիոզ |
|
350 |
Մանր որոճողների ժանտախտ |
|
360 |
Խոշոր եղջերավոր անասունների ժանտախտ |
|
370 |
Խոշոր եղջերավոր անասունների էնզոոտիկ լեյկոզ |
|
380 |
Դաբաղ |
II. Տեղեկագրքի անձնագիրը
|
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
|
1 |
2 |
3 |
|
1 |
Ծածկագիրը |
028 |
|
2 |
Տեսակը |
1՝ տեղեկագիրք |
|
3 |
Անվանումը |
կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների տեղեկագիրքը, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը |
|
4 |
Հապավումը |
ԿՎԿՀՏ |
|
5 |
Նշագիրը |
ՄՏ 028-2019 (խմբ. 1) |
|
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 156 որոշումը |
|
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
2019 թվականի հոկտեմբերի 19-ը |
|
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
|
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
|
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
|
11 |
Նշանակությունը |
նախատեսված է՝ կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ այն հիվանդությունների տեսակների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման համար, որոնց մասով կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, օջախների տեղայնացման և վերացման ժամանակ իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցությունը |
|
12 |
Անոտացիա (կիրառության ոլորտը) |
օգտագործվում է էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար |
|
13 |
Առանցքային բառերը |
կենդանիների հիվանդություններ, կենդանիների վտանգավոր հիվանդություններ, կենդանիների կարանտինային հիվանդություններ, կենդանիների զոոնոզ հիվանդություններ, կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդություններ |
|
14 |
Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
անասնաբուժասանիտարական միջոցները |
|
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
2՝ տեղեկագրքի մշակման ժամանակ միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգիչներ և (կամ) ստանդարտներ չեն կիրառվել |
|
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում չունի նմանօրինակներ |
|
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդը |
|
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ վարման կենտրոնացված ընթացակարգը։ Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող այն հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում |
|
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն փաստաթղթի III բաժնում |
|
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
|
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
|
22 |
Փոփոխությունները |
- |
|
23 |
Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն փաստաթղթի I բաժնում |
|
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Սույն տեղեկագրքի վավերապայմանների կազմը և կառուցվածքը բերված են այն աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ տարրի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստ.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. |
|
1. Կենդանու հիվանդության մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
|
1.1. Կենդանու հիվանդության ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [0-9]{3} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 |
|
1.2. Կենդանու հիվանդության անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1։ Առավելագույն երկարությունը՝ 1000 |
անվանումը ձևավորվում է տեքստի ձևով՝ ռուսերենով |
1 |
|
1.3. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
|
1.3.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
1 |
|
1.3.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
|
1.3.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 |
|
1.3.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
|
1.3.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
|
1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
|
1.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
|
1.3.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ միջազգային իրավունքի նորմատիվ իրավական ակտերի տեսակների դասակարգչին համապատասխան |
1 |
|
1.3.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
|
1.3.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: