ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 905-Ա
ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՌԱԿԻ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ, ԱՍԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, «ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱ» ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի կրկնակի, ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 905-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՌԱԿԻ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ, ԱՍԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, «ՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱ» ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
Կ. Գիլոյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Ն. Մանուկյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ա. Ջումայան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Վ. Սիրունյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Կ. Հակոբյան | - ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ | |
Գ. Սիմոնյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Մուշեղ եպիսկոպոս Բաբայան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | |
Ս. Մելքոնյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | |
Գ. Բոլշիկյան | - «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացման բաժնի պետ (համաձայնությամբ) | |
Գ. Վանոյան | - «Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Է. Ազարյան | - Ալբերտ Ազարյանի որդի (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |