Գլխավոր տեղեկություն
Համար
N 1770-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1770-Ա

«14» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի Հ.112-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, Ն. ՉԱՐԲԱԽԻ ՓՈՂՈՑԻ Հ.28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Յակոբ Այնթապլեանի լ/ա Հմայակ Սարգսյանի դիմումը՝ Ն.Չարբախի փողոցի հ.28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Յակոբ Այնթապլեանին պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.11.2022թ. հ.21112022-01-0154 վկայականը, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 10.02.2023թ. հ.156/23-11, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 09.02.2023թ. հ.ՄՇ/3332, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 17.02.2023թ. հ.ԴԳ-832, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 17.02.2023թ. հ.22-13/785 գրությունները:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 10-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի հ.112-Ա որոշմամբ Երևան քաղաքի Ն.Չարբախի փողոցի հ.28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Յակոբ Այնթապլեանին պատկանող 0.20586հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրվել է «բնակավայրերի» հողերի կատեգորիա։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.03.2023թ. հ.Դ-24744-23 եզրակացությունը.

1. Երևան քաղաքի Ն.Չարբախի փողոցի հ.28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Յակոբ Այնթապլեանին պատկանող 0.20586հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի ապրիլի 16-ի հ.112-Ա որոշման համապատասխան սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

1) Ընդունել ի գիտություն, որ, հողամասի եզրագծով անցնում են թվով երկու հատ միջին ճնշման d=57մմ տրամագծի վերգետնյա գազատարեր: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է ապահովել ՀՀ կառավարության 16.07.2015թ. հ.787-Ն որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում գազատարերի և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերի ու դրանց օգտագործման» կարգի պահանջները՝ ապահովելով պայմաններ մատակարարի կողմից նշված գազատարերի պատշաճ շահագործումը և սպասարկումը ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի համաձայն իրականացնելու համար կամ խոչընդոտ հանդիսանալու դեպքում կառուցապատման աշխատանքներից առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. հ.95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի 2-րդ բաժնի 4-րդ գլխի թիվ 36 կետի համաձայն՝ իրականացնել նշված տարածքում առկա գործող գազատարերի վերատեղադրում հողամասի սեփականատիրոջ կամ նախաձեռնողի միջոցներով, նախապես Երևանի ԳԳ մասնաճյուղից տեխնիկական պայմաններ ստանալու դեպքում:

2) Հողամասի հարակից տարածքով անցնում է 6կՎ լարման այլ պատկանելիության օդային գիծ: Հետևաբար նշված տարածքում տնտեսական որևէ գործունեություն իրականացնելիս, այդ թվում՝ շենք-շինության կառուցում, վերակառուցում և այլն, անհրաժեշտ է ստանալ ՕԳ-ն տնօրինողի գրավոր համաձայնությունը և պահպանել ՀՀ կառավարության 2023թ. ապրիլի 13-ի հ.523-Ն որոշմամբ սահմանված էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիների չափերը:

3) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8)-րդ կետի «ա» ենթակետին /1500քմ և ավելի վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում/ համապատասխանելու դեպքում նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

4) սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23478

Ներմուծեք նկարագրությունը_23479

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան