ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2023 թվականի N 981-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի N 2.1 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
« |
|
», |
բ. աղյուսակի 5-րդ կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակից հանել «Դեղերի մասին» օրենք, hոդված 25, մաս 9» բառերը,
գ. աղյուսակի 6-րդ և 7-րդ կետերի «Հարց» սյունակը «վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած» բառերից հետո լրացնել «(շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող)» բառերով,
դ. աղյուսակի 6-րդ կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակը «Կառավարության 2002 թ. հունիսի 29-ի N 867 որոշում, հավելված 3, կետ 12» բառերից հետո լրացնել «, Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրաման» բառերով,
ե. աղյուսակի 7-րդ կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակը «Կառավարության 2002 թ. հունիսի 29-ի N 867 որոշում, հավելված 3, կետ 13» բառերից հետո լրացնել «, Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրաման» բառերով,
զ. աղյուսակը 15.1.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1.8-րդ և 15.1.9-րդ կետերով.
« |
|
». |
2) հավելվածի N 2.1 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենք.
2. Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում.
3. Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1256-Ն որոշում.
4. Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշում.
5. Առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 1-ի N 05-Ն հրաման.
6. Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 21-ի N 2-Ն հրաման.
7․ Առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրաման։».
3) հավելվածի N 2.2 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակի 3-րդ կետի «Հարց» սյունակում «Դեղերի արտադրության լիցենզիա ստացած դեղերի արտադրողն ունի «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիր` կատարված մասնագիտական ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա» բառերը փոխարինել «Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությունն իրականացվում է «Պատշաճ արտադրական գործունեության» կանոնների համաձայն» բառերով, իսկ «Նորմատիվ իրավական ակտին» սյունակում «4» թիվը փոխարինել «3» թվով,
բ. աղյուսակը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ, 13.1-ին, 13.2-րդ, 13.3-րդ, 13.4-րդ և 13.5-րդ կետերով.
« |
|
». |
4) հավելվածի N 2.2 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենք.
2. Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշում:».
5) հավելվածի N 2.3 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակը 1.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.6-րդ կետով.
« |
|
», |
բ. աղյուսակը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.
« |
|
», |
գ. հավելվածի N 2.3 ստուգաթերթի հարցաշարի 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) հավելվածի N 2.3 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենք.
2. Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202 որոշում:»:
2. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 16-ի N 981-Ն որոշման |
ՀՀ կառավարության 2020 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|