Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2022 թվականի

թիվ 112

քաղ. Մոսկվա

 

«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՉԵՆ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ, ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 18-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 240-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվում «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հետևյալ ապրանքները.

ա) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքներ (վերամշակման արդյունքներ, թափոններ և մնացորդներ) (բացառությամբ այն ապրանքների, որոնք ենթաակցիզային են՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ այդ ապրանքները ձևակերպված են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով).

բ) բազմաշրջանառու (վերադարձվող) տարա, որը նախատեսված է ապրանքների փաթեթավորման և պաշտպանության համար։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 18-րդ կետում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 112 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 18-րդ կետում կատարվող

 

1. 9-րդ ենթակետում՝

ա) քսանմեկերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) լրացնել «՝ բացառությամբ սույն ենթակետի քսաներկուերորդից քսանչորսերորդ պարբերություններով (աղյուսակից հետո) նախատեսված դեպքի» բառերով.

բ) քսանմեկերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«Վանդակում նշվում են տեղեկություններ՝ տրանսպորտային միջոցների մասին, սույն ենթակետի երրորդից քսաներորդ պարբերություններին (աղյուսակից հետո) համապատասխան՝ հետևյալ ապրանքները, որոնք մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվում, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝

վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքներ (վերամշակման արդյունքներ, թափոններ և մնացորդներ).

բազմաշրջանառու (վերադարձվող) տարա, որը նախատեսված է ապրանքների փաթեթավորման և պաշտպանության համար։»։

2. 11-րդ ենթակետում՝

ա) տասնյոթերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) լրացնել «՝բացառությամբ սույն ենթակետի տասնութերորդից քսաներորդ պարբերություններով (աղյուսակից հետո) նախատեսված դեպքի» բառերով.

բ) տասնյոթերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«Վանդակում նշվում են տեղեկություններ՝ տրանսպորտային միջոցների մասին, սույն ենթակետի երկրորդից տասնհինգերորդ պարբերություններին (աղյուսակից հետո) համապատասխան՝ հետևյալ ապրանքները, որոնք մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվում, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում՝

վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքներ (վերամշակման արդյունքներ, թափոններ և մնացորդներ).

բազմաշրջանառու (վերադարձվող) տարա, որը նախատեսված է ապրանքների փաթեթավորման և պաշտպանության համար։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան