Գլխավոր տեղեկություն
Համար
N 1480-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2022 թվականի N 1480-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը «կրթական ծրագրերի» բառերից հետո լրացնել «և նախադպրոցական ծառայության» բառերով.

2) 1-ին կետի 1-ին ենթակետում «կրթական ծրագրի» բառերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության»ուղղ. բառերով.

3) 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով՝

«2.1) նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2.1 հավելվածի.

2.2) նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2.2 հավելվածի.».

4) N 1 հավելվածի`

ա. վերնագրում, 1-ին, 2-րդ, 6-րդ կետերում, Ձև N1-ում և Ձև N3-ում «նախադպրոցական կրթական ծրագրի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «նախադպրոցական կրթական ծրագրի և նախադպրոցական ծառայության» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,ուղղ.

բ. 3-րդ կետում «նախադպրոցական տարիքային փուլերով (վաղ, կրտսեր, միջին, ավագ)» բառերը փոխարինել «նախադպրոցական տարիքային խմբերով (վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ 0-ից մինչև 1 տարեկան հասակը, վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ 1-ից մինչև 2 տարեկան հասակը, կրտսեր առաջին խումբ՝ 2-ից մինչև 3 տարեկան հասակը, կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից մինչև 4 տարեկան հասակը, միջին՝ 4-ից մինչև 5 տարեկան հասակը, ավագ՝ 5-ից մինչև 6 տարեկան հասակը)» բառերով,

գ. 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը: Այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կենտրոնների համար տարածքի նկատմամբ իրավունքի նպատակային նշանակությունը կարող է լինել բնակելի.»,

դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը «պահանջներին,» բառից հետո լրացնել «բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրերով և նախադպրոցական ծառայություններով դասավանդող մանկավարժական կազմի, որոնց պահանջները հաստատվում են նախարարի հրամանով հաստատված համապատասխան կրթական ծրագրերով» բառերով,

ե. 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ուսումնական տարածքի ապահովվածության պահանջի մասով`

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի, բակային տարածքի) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված N 95-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարական նորմերով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքների նորմատիվների պահանջներին, տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) հաuտատող փաuտաթղթերի առկայությունը,

բ. խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին, բացառությամբ նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության, որոնց պահանջները հաստատվում են նախարարի հրամանով հաստատված համապատասխան կրթական ծրագրերով,»,

զ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով՝

ա. ուսումնական հաստատության ուսումնական պարապմունքների ժամանակացույցի, նախատեսված դասընթացների համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին: Նախադպրոցական ծառայությունների և այլընտրանքային կրթական ծրագրերը հաստատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջները,

բ. սաների ընդունելության կարգի համապատասխանությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի պահանջներին.»,

է. լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետով՝

«6.2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված փաստաթղթեր:»,

ը. լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով՝

«8.1. Երեխայի խնամքի, հոգածության, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայությունների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման, ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857, 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանների պահանջներին:»,

թ. N 1 ձևի աղյուսակի 4-րդ սյունակում՝

 

«Նախադպրոցականի տարիքային փուլերը

4

վաղ տարիք

կրտսեր նախադպրոցական տարիք

միջին նախադպրոցական տարիք

ավագ նախադպրոցական տարիք»

 

բառերը փոխարինել

 

«Նախադպրոցականի տարիքային խմբերը

4

վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝
0-ից մինչև 1 տարեկան հասակը

վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝
1-ից մինչև 2 տարեկան հասակը

կրտսեր առաջին խումբ՝ 2-ից մինչև 3 տարեկան հասակը

կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից մինչև 4 տարեկան հասակը

միջին խումբ՝ 4-ից մինչև 5 տարեկան հասակը

ավագ խումբ՝ 5-ից մինչև 6 տարեկան հասակը»

 

բառերով.

5) NN 3, 5, 7, 11, 13 հավելվածները լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետերով՝

«6.2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործո նեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:».

6) NN 17, 19 հավելվածները լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետերով՝

«8.1. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 8-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:».

7) N 7 հավելվածում «միջնակարգ (լրիվ) ընդհանուր» բառերը փոխարինել «միջնակարգ ընդհանուր» բառերով.

8) NN 11, 13 հավելվածների 8-րդ կետերի 2-րդ ենթակետերում «80%» թիվը փոխարինել «50%» թվով.

9) NN 1, 3, 5, 7, 11, 13 հավելվածների 5.1-ին կետերը «անբաժանելի մասը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:».

10) NN 17, 19 հավելվածների 6-րդ կետերը «անբաժանելի մասը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «3-րդ կետով նախատեսված կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն սահմանվում է լիցենզիայի ներդիրում, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:».

11) NN 11, 13, 17, 19 հավելվածների 3-րդ կետերում «ընդունելության սահմանային» բառերը փոխարինել «ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային» բառերով.

12) NN 11, 13 հավելվածները լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.3-րդ կետերով՝

«5.3. Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:».

13) NN 17, 19 հավելվածները լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետերով՝

«8.2 Օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն կարող է տրվել միայն տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված ուսումնական հաստատություններին:ուղղ.».

14) NN 1, 3, 5, 7, 11, 13, 17, 19 հավելվածների N 2 ձևերը «Աշխատանքը (հիմնական, համատեղությամբ)» բառերից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագրի համարը, կնքման տարեթիվը և գործողության ժամկետը: Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի համարը» բառերով.

15) NN 3, 5, 7, 11, 13 հավելվածների 6-րդ կետերի 4-րդ ենթակետերը «նախատեսվող» բառից հետո լրացնել «հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան» բառերով.

16) NN 17, 19 հավելվածների 8-րդ կետերի 2-րդ ենթակետերը «նախատեսվող» բառից հետո լրացնել «հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան» բառերով.

17) NN 17, 19 հավելվածների 10-րդ կետերի 3-րդ ենթակետերի «գ» պարբերություններում «(Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով) բառերը փոխարինել «(Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող տարածքներում)» բառերով.

18) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 5.2 կետը, NN 1, 3, 5, 7 հավելվածների 6-րդ կետերի 10-րդ ենթակետերը, 8-րդ կետերի 6-րդ ենթակետերը, NN 11, 13 հավելվածների 6-րդ կետերի 11-րդ ենթակետերը, 8-րդ կետերի 7-րդ ենթակետերը, NN 17, 19 հավելվածների 8-րդ կետերի 10-րդ ենթակետերը, 10-րդ կետերի 7-րդ ենթակետերը.

19) որոշումը լրացնել NN 2.1 և 2.2 հավելվածներով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումը, բացառությամբ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն որոշմամբ առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

23.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1480-Ն որոշման

 

 

«Հավելված N 2.1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

N 0000

 

ՍԵՐԻԱ Ա

 

Սույնով վավերացվում է, որ

 

______________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

______________________________________________________________

(գտնվելու վայրը)

 

______________________________________________________________

(գործունեության իրականացման վայրը)

 

իրավունք ունի իրականացնելու

 

նախադպրոցակն կրթական ծրագիր և նախադպրոցական ծառայություն

 

____________________________

(լիցենզիայի գործողության ժամկետը)


 Նախարար

____________________ 
(ստորագրությունը)

____________________ 
(անունը, ազգանունը)

     
 Կ.Տ.  

 ___ _________ ___ թ.

 

Սերիա 000 N 000000

 

 

Հավելված N 2.2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 808-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

N 0000

 

ՍԵՐԻԱ Ա

 

Սույնով վավերացվում է, որ

 

_________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

________________________________________________

(գտնվելու վայրը)

 

________________________________________________

(գործունեության իրականացման վայրը)

 

իրավունք ունի իրականացնելու

 

նախադպրոցական ծառայություն

 

_________________________

(լիցենզիայի գործողության ժամկետը)

 

 Նախարար

____________________ 
(ստորագրությունը)

____________________ 
(անունը, ազգանունը)

     
 Կ.Տ.  

 ___ _________ ___ թ.

 

Սերիա 000 N 000000»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան