ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) լիազոր մարմին՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «նյութական արժեքների օգտագործումը կատարվում է» բառերից հետո «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը հանել, իսկ նույն մասի «տալիս է Կառավարությունը՝» բառերից հետո «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի» բառերը փոխարինել «լիազոր» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-484-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: