ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2021 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մոսկվա |
ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵԶԱԿԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 17-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի իրագործման նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ ուղեկցող փաստաթղթի եզակի նույնականացմանը ներկայացվող պահանջները:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության՝ Համաձայնագրին համապատասխան հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը ապահովելու համար լիազորված մարմիններին՝ ուղեկցող փաստաթղթի գրանցման համարի կառուցվածքում փոփոխություններ կատարելու դեպքում տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նշված փոփոխությունների մասին՝ դրանց կիրառումն սկսելու օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հասցվում է այլ անդամ պետությունների պետական իշխանության՝ Համաձայնագրին համապատասխան հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովելու համար լիազորված մարմիններին՝ տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
3. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝ նախատեսել գրանցման համարի երկրորդ ֆասեթի պարտադիր նշումը ուղեկցող փաստաթղթում կամ դրա հավելվածում (թղթային կրիչի վրա ձևակերպելիս), որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և ապահովում է անդամ պետությունում ուղեկցող փաստաթղթի նույնականացման եզակիությունը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 83 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ուղեկցող փաստաթղթի եզակի նույնականացմանը ներկայացվող
1. Ուղեկցող փաստաթղթի եզակի նույնականացումն ապահովելու նպատակներով հետագծելիության ազգային համակարգում ձևավորվող՝ դրա գրանցման համարն ունի հետևյալ կառուցվածքը՝
YY-X...X, որտեղ՝
YY-ը՝ 2 այն պայմանանշաններից բաղկացած առաջին ֆասեթն է, որոնք, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշանակում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ծածկագիրը, որի տարածքից տեղափոխվում են հետագծելիության ենթակա ապրանքները (Հայաստանի Հանրապետություն՝ AM, Բելառուսի Հանրապետություն՝ BY, Ղազախստանի Հանրապետություն՝ КZ, Ղրղզստանի Հանրապետություն՝ KG, Ռուսաստանի Դաշնություն՝ RU)։
Х...Х՝ 50 պայմանանշանը չգերազանցող երկրորդ ֆասեթն է, որը ձևավորվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և ապահովում է անդամ պետությունում ուղեկցող փաստաթղթի նույնականացման եզակիությունը։
Գրանցման համարի երկրորդ ֆասեթը ձևավորելիս կարող են օգտագործվել միայն արաբական թվեր, լատինական ու կյուրեղյան այբուբենների տառեր և բաժանիչներ։
2. Անդամ պետություններում ուղեկցող փաստաթղթի գրանցման համարի երկրորդ ֆասեթի ձևավորման օրինակները բերված են սույն պահանջների հավելվածում։
ՀԱՎԵԼՎԱԾ ուղեկցող փաստաթղթի եզակի նույնականացմանը ներկայացվող պահանջների |
ՕՐԻՆԱԿՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ուղեկցող փաստաթղթի գրանցման համարի երկրորդ ֆասեթի ձևավորման
1. Հայաստանի Հանրապետությունում՝
YXXXXXXXXXX, որտեղ՝
Y-ը՝ լատինական այբուբենի տառն է (1 պայմանանշան),
ХХХХХХХХХХ՝ հետագծելիության ազգային համակարգում ձևավորվող՝ պայմանանշանների եզակի հավաքակազմն է (10 պայմանանշան)։
2. Բելառուսի Հանրապետությունում՝
CCC-GGGGGGGGGGGGG-N...N, որտեղ՝
ССС-ը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորի վկայագրի տրման ժամանակ լիազորված կազմակերպության կողմից հատկացված՝ EDI-պրովայդերի ծածկագիրն է (3 պայմանանշան),
GGGGGGGGGGGGG՝ բեռն ուղարկողի GLN համարն է (13 պայմանանշան),
N...N՝ բեռն ուղարկողի շրջանակներում էլեկտրոնային բեռնագրի եզակի հերթական համարն է (1-ից մինչև 25 պայմանանշան)։
3. Ղազախստանի Հանրապետությունում`
ESF-ХХХХХХХХХХХХ-ՏՏՏՏԱԱՕՕ-ХХХХХХХХ, որտեղ՝
ESF-ը՝ 3 պայմանանշան է,
ХХХХХХХХХХХХ՝ 12 թվանշան է, լրացվում է
հարկ վճարողի-ապրանքների, աշխատանքների, ծառայությունների մատակարարի ԱՆՀ-ի/ԲՆՀ-ի մասին տեղեկություններով,
ՏՏՏՏԱԱՕՕ՝ հետագծելիության ազգային համակարգում ձևավորվող՝ ուղեկցող փաստաթղթի գրանցման համարը հատկացնելու ամսաթիվն է (8 պայմանանշան՝ ՏՏՏՏ՝ տարին (4 պայմանանշան), ԱԱ՝ ամիսը (2 պայմանանշան՝ 01-ից մինչև 12-ի միջակայքում), ՕՕ՝ օրը (2 պայմանանշան՝ 01-ից մինչև 31-ի միջակայքում)),
ХХХХХХХХ` տվյալների բազայում եզակի նույնականացուցիչ, որը ձևավորվել է կամայական կարգով (8 պայմանանշան)։
4. Ղրղզստանի Հանրապետությունում՝
Х...Х, որտեղ՝
Х...Х՝ հետագծելիության ազգային համակարգում ձևավորվող՝ պայմանանշանների եզակի հավաքակազմն է (1-ից մինչև 41 պայմանանշան)։
5. Ռուսաստանի Դաշնությունում՝
ХХХХХХХХХХХХХ, որտեղ՝
ХХХХХХХХХХ՝ հետագծելիության ազգային համակարգում ձևավորվող՝ պայմանանշանների եզակի հավաքակազմն է (13 պայմանանշան)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: