ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2021 թվականի |
թիվ 27 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» թիվ 318 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 27 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
ա) 4.1.1 կետի 2-րդ ենթակետում «միջազգային նմուշին համապատասխան հատուկ մակնշման» բառերը փոխարինել «այդ նյութերի՝ փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով մշակման կամ ծխահարման անցկացումը հաստատող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշման» բառերով.
բ) 4.1.4 կետի 1-ին ենթակետը հանել.
գ) 4.1.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝
«7) բուսասանիտարական հավաստագրից տեղեկությունները չեն համապատասխանում առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությանը։».
դ) 4.1.7 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.1.7. Բուսասանիտարական հավաստագիրը ճանաչվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծվող խմբաքանակի` ներկայացված կարանտինային բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունը չհաստատող հետևյալ դեպքերում՝
1) բուսասանիտարական հավաստագրի տրամադրման օրվա դրությամբ գործող և փաստաթղթային ստուգման անցկացման օրվա դրությամբ ուժը չկորցրած կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջների պահպանման մասին տեղեկությունների բացակայություն բուսասանիտարական հավաստագրում.
2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսազննման կամ զննման արդյունքների հիման վրա հետևյալի որոշում՝
կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի վրա մակնշման բացակայություն (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները).
կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի մակնշման մեջ պարունակվող տեղեկատվության անհամապատասխանություն կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագրից տեղեկություններին։».
ե) 4.3.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝
«3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի վրա մակնշման, ինչպես նաև այն տեղեկատվության առկայության կամ բացակայության որոշում, որը պետք է պարունակվի մակնշման մեջ (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները).
4) փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի վրա՝ փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով այդ նյութերի մշակման կամ ծխահարման անցկացումը հաստատող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշման առկայության, ինչպես նաև փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի՝ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին համապատասխանության որոշում։».
զ) 4.3.4 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ ենթակետերով՝
«4) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի վրա մակնշումը բացակայում է (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները).
5) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի մակնշման մեջ պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագրից տեղեկություններին։».
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3.5 կետով՝
«4.3.5. Փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի տեսազննման արդյունքների հիման վրա լիազորված մարմնի պաշտոնատար անձը որոշում է կայացնում դրանց ներմուծումն արգելելու մասին այն դեպքում, երբ տեսազննման ընթացքում պարզվել է, որ այդ նյութերի վրա բացակայում է այդ նյութերի՝ փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով մշակման կամ ծխահարման անցկացումը հաստատող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշումը, կամ փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերը չեն համապատասխանում կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին։».
ը) 4.4.1 կետում՝
4-րդ ենթակետում «միջազգային նմուշին համապատասխան հատուկ մակնշման» բառերը փոխարինել «այդ նյութերի՝ փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով մշակման կամ ծխահարման անցկացումը հաստատող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշման, ինչպես նաև այդ նյութերի՝ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին համապատասխանության» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքի վրա մակնշման, ինչպես նաև այն տեղեկատվության առկայության կամ բացակայության ստուգում, որը պետք է պարունակվի մակնշման մեջ (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները)։».
թ) 4.4.2.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.4.2.2. Կարանտինային բուսասանիտարական փորձաքննության անցկացման համար նախատեսված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում են, կնքվում են, փոխադրվում են, պահվում են, օգտագործվում են և ոչնչացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգին համապատասխան։ Կարանտինային բուսասանիտարական փորձաքննության անցկացման ժամանակ օգտագործված (բացառությամբ նշված կարգի 131 կետով նախատեսված դեպքի)՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշները (փորձանմուշները) սեփականատիրոջը չեն վերադարձվում, դրանց արժեքը սեփականատիրոջը չի փոխհատուցվում։».
ժ) 4.4.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ ենթակետերով՝
«4) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի վրա մակնշումը բացակայում է (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները).
5) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի մակնշման մեջ պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագրից տեղեկություններին։».
ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.4 կետով՝
«4.4.4. Փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի զննման արդյունքների հիման վրա լիազորված մարմնի պաշտոնատար անձը որոշում է կայացնում դրանց ներմուծումն արգելելու մասին այն դեպքում, երբ զննման ընթացքում պարզվել է, որ այդ նյութերի վրա բացակայում է այդ նյութերի՝ փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով մշակման կամ ծխահարման անցկացումը հաստատող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշումը, կամ փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերը չեն համապատասխանում կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին։»։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
ա) 3.7 կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բուսասանիտարական հավաստագիրը ճանաչվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի՝ ներկայացված կարանտինային բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունը չհաստատող».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.71 կետով՝
«3.71. Բուսասանիտարական հավաստագիրը ճանաչվում է ներկայացված կարանտինային բուսասանիտարական պահանջներին կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համապատասխանությունը չհաստատող հետևյալ դեպքերում՝
1) բուսասանիտարական հավաստագրի տրամադրման օրվա դրությամբ գործող և փաստաթղթային ստուգման անցկացման օրվա դրությամբ ուժը չկորցրած կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջների պահպանման մասին տեղեկությունների բացակայություն բուսասանիտարական հավաստագրում.
2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեսազննման կամ զննման արդյունքների հիման վրա հետևյալի որոշում՝
կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի վրա մակնշման բացակայություն (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները).
կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի մակնշման մեջ պարունակվող տեղեկատվության անհամապատասխանություն կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագրից տեղեկություններին։».
գ) 3.11 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝
«3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքի վրա մակնշման, ինչպես նաև այն տեղեկատվության առկայության կամ բացակայության որոշում, որը պետք է պարունակվի մակնշման մեջ (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները).
4) փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի վրա՝ փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով այդ նյութերի մշակման կամ ծխահարման անցկացումը հաստատող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշման առկայության, ինչպես նաև փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի՝ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին համապատասխանության որոշում։».
դ) 3.13 կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«կարանտինային հսկողության վերցված արտադրանքի փաթեթվածքի վրա մակնշումը բացակայում է (այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքին և մակնշմանը ներկայացվող պահանջները).
կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի փաթեթվածքի մակնշման մեջ պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագրից տեղեկություններին.».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.131 կետով՝
«3.131. Փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի տեսազննման արդյունքների հիման վրա լիազորված մարմնի պաշտոնատար անձը որոշում է կայացնում դրանց վերադարձման կամ ոչնչացման մասին այն դեպքում, երբ տեսազննման ընթացքում պարզվել է, որ այդ նյութերի վրա բացակայում է այդ նյութերի՝ փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով մշակման կամ ծխահարման անցկացումը հաստատող կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշումը, կամ փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերը չեն համապատասխանում կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներին։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: