ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» 2004 թվականի մարտի 31-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. | Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումը |
1. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները գործում են Փրկարար ծառայության կազմում:
2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնում է Փրկարար ծառայության տնօրենը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածներում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Փրկարար ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-482-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: