ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 5-րդ հոդվածը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով, իսկ նույն հոդվածի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
16.1. |
1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի 80-ապատիկի չափով |
16.2. |
2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.3. |
3-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.4. |
1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.5. |
2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.6. |
1-ին դաս Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.7. |
2-րդ դաս Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.8. |
3-րդ դաս Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.9. |
1-ին դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.10. |
2-րդ դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.11. |
1-ին դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.12. |
2-րդ դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան |
բազային տուրքի |
16.13. |
Շարունակական մասնագիտական զարգացման 1-ին կարգի հավաստագիր ստանալու համար՝ |
բազային տուրքի |
16.14. |
Շարունակական մասնագիտական զարգացման 2-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝ |
բազային տուրքի |
16.15.
16.16 |
Շարունակական մասնագիտական զարգացման 3-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝
Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար՝
ա) 1-ին դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝
բ) 2-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝
գ) 3-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝ |
բազային տուրքի
բազային տուրքի 150-ապատիկի չափով
բազային տուրքի 100-ապատիկի չափով
բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն մասի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:
Հոդված 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքն օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված դրույքաչափով:
Հոդված 6. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-237-Ն օրենքների անցումային դրույթներով սահմանված՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաների համար 2018 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման ժամկետ ունեցող լիցենզիաների համար այդ ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքի պարտավորություններ չեն հաշվարկվում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-432-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: