ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2021 թվականի N 1812-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշմամբ սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձն ունի միայն օտարերկրյա պետության կողմից տրված ծննդյան վկայական, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված ծննդյան վկայականում կատարված անգլերեն գրառման հետ:».
2) որոշմամբ սահմանված կարգի 10-րդ և 11-րդ կետերը «9-րդ» բառից հետո լրացնել «և 9․1» բառերով, իսկ «կետում» բառով փոխարինել «կետերում» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2021 թվական: