ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2021 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 112-րդ հոդվածի 4-րդ կետին և 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 23-ի թիվ 34 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակի մեջ 13.12.10.2 դիրքը՝
ա) 2-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «վանդակ 18 (սյունակ 2)»
բ) 3-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «О»
գ) 4-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1»
դ) 6-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«եթե «Չափման միավորի պայմանական նշագիրը (casdo:MeasureUnitAbbreviationCode)» վավերապայմանը լրացվել է, ապա «Չափման միավորի պայմանական նշագիրը (casdo:MeasureUnitAbbreviationCode)» վավերապայմանը պետք է պարունակի չափման միավորի պայմանական նշագրի արժեքը, որի ծածկագիրը նշված է «Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ (casdo:GoodsMeasure)» վավերապայմանի «չափման միավորը (measurementUnitCode ատրիբուտ)» ատրիբուտում՝ այն տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը նշված է «Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ (casdo:GoodsMeasure)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ)» ատրիբուտում»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի 3-րդ աղյուսակի մեջ՝
ա) 18.17.9 դիրքի «Ծանոթագրություն» վանդակում «կամ այլ» բառերը փոխարինել «, կամ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի մեջ» բառերով.
բ) 18.17.29 դիրքի «Ծանոթագրություն» վանդակում «օգտագործվում է» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով
գ) 18.17.30.2 դիրքի «Ծանոթագրություն» վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«վավերապայմանը՝ այն լրացնելու ժամանակ պետք է պարունակի չափման միավորի պայմանական նշագիրը՝ այն տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը նշված է «Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ (casdo:GoodsMeasure)» վավերապայմանի «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ)» ատրիբուտում»։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի 3-րդ աղյուսակի մեջ՝
ա) 19.18.10 դիրքի «Ծանոթագրություն» վանդակում «կամ այլ» բառերը փոխարինել «, կամ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկի մեջ»
բ) 19.18.29 դիրքի «Ծանոթագրություն» վանդակում «օգտագործվում է» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունում և» բառերով
գ) 19.18.30.2 դիրքի «Ծանոթագրություն» վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«վավերապայմանը՝ այն լրացնելու ժամանակ պետք է պարունակի չափման միավորի պայմանական նշագիրը՝ այն տեղեկագրքին (դասակարգչին) համապատասխան, որի նույնականացուցիչը նշված է «Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ (casdo:GoodsMeasure)» վավերապայմանի «Տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ)» ատրիբուտում»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: