ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 181 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածին և 303-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 181 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 134 որոշմամբ հաստատված՝ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի մեջ՝
ա) 2-րդ կետի «գ» ենթակետում «ապրանքների՝ ընթացուղով անցնելու» բառերից հետո ավելացնել «(այսուհետ՝ էլեկտրոնային ընթացուղի)» բառերը, «Միության՝ փաստացի մեկնող ապրանքների քանակը և դրանց նույնականացման եղանակը (եթե իրականացվել է նույնականացում), որն» բառերը փոխարինել «ցանկով նախատեսված տվյալները՝ համաձայն հավելվածի։ Նշված հաղորդագրությունը» բառերով.
բ) 3-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ձևակերպում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման («արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման) վերաբերյալ մաքսային մարմնի հարցումը՝ նշելով ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, որն ուղարկվում է ժամանման վայրի մաքսային մարմին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բացթողման մաքսային մարմին (եթե ժամանման վայրի մաքսային մարմնում բացակայում է էլեկտրոնային ընթացուղին).».
գ) 4-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «երրորդ» բառը փոխարինել «չորրորդ» բառով.
«ա» ենթակետում «հաղորդագրություն, որը պարունակում է ապրանքների՝ ընթացուղով անցնելու վերաբերյալ տեղեկատվություն» բառերը փոխարինել «էլեկտրոնային ընթացուղի» բառերով.
դ) 5-րդ կետում «երրորդ» բառը փոխարինել «չորրորդ» բառով.
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով՝
«7. Եթե սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման թույլտվությունը ձևակերպելուց կամ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված գործողություններն իրականացնելուց հետո հայտնաբերվել են տվյալների միջև հակասություններ՝ էլեկտրոնային ընթացուղու մեջ և այդպիսի թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կամ էլ՝ Միության մաքսային տարածք այն ապրանքների ժամանման ժամանակ, որոնք մեկնման վայր առաքվելու համար Միության մաքսային տարածքի մի հատվածից փոխադրվել են (տրանսպորտով փոխադրվել են) Միության մաքսային տարածքի մեկ այլ հատված՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով, և (կամ) ծովով, ապա Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որի տարածքում գտնվում է համապատասխանաբար՝ մեկնման վայրը կամ ժամանման վայրը, որոշում է կայացնում էլեկտրոնային ընթացուղին ճշգրտելու կամ դրա ճշգրտումը մերժելու մասին (նշելով պատճառները)։
Էլեկտրոնային ընթացուղու մեջ ճշգրտումներ կատարելու մասին որոշում կայացնելու դեպքում նշված պաշտոնատար անձը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ էլեկտրոնային եղանակով կազմում է համապատասխան փոփոխությունները պարունակող հաղորդագրություն, որն ուղարկվում է բացթողման մաքսային մարմին և համապատասխանաբար՝ ժամանման վայրի կամ մեկնման վայրի մաքսային մարմին։
8. Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ էլեկտրոնային ընթացուղին չեղարկելու մասին այն հաղորդագրության կազմումը (պատճառների նշմամբ), որն ուղարկվում է ժամանման վայրի մաքսային մարմին, բացթողման մաքսային մարմին, ինչպես նաև մեկնման վայրի մաքսային մարմին (եթե այդ հաղորդագրությունը կազմվում է այլ մաքսային մարմնի կողմից), իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝
ա) մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից հետևյալ դեպքերում՝
մեկնման համար թույլտվությունը ձևակերպելուց հետո մեկնման վայրը չլքած ապրանքներն ենթակա են վերադարձման Միության մաքսային տարածք կամ հանձնվելու ժամանակավոր պահպանման.
Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում փոխադրողի կողմից Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողություններն իրականացնելուց (այդ թվում՝ մեկնման վայրից մինչև Միության մաքսային սահմանի փաստացի հատման վայր ապրանքների առաքումը խոչընդոտող հանգամանքների մասին մեկնման վայրի մաքսային մարմին հաղորդելիս այդ հանգամանքները հաստատող լուսանկարներ ներկայացնելուց, զանգվածային լրատվության միջոցներով դրանց հրապարակումներին, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակական ցանցում տեղադրված նյութերին (առկայության դեպքում) հղում կատարելուց) հետո.
բ) Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, որի տարածքում գտնվում է մեկնման վայրը, հետևյալ դեպքերում՝
հաստատվել է ապրանքների հայտարարագրի գրանցման համարը սխալ նշելու փաստը.
տվյալ մաքսային մարմինը հաստատել է, որ էլեկտրոնային ընթացուղին ձևակերպվել է այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն լքել Միության մաքսային տարածքը.
9. Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմինը, որի տարածքում գտնվում է մեկնման վայրը, էլեկտրոնային ընթացուղին չեղարկելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում չեղարկելու վերաբերյալ գրավոր տեղեկություններ է ուղարկում Միության այն անդամ պետության լիազորված մաքսային մարմին, որի տարածքում գտնվում է բացթողման մաքսային մարմինը։».
զ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ հավելված՝
«ՀԱՎԵԼՎԱԾ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Եվրասիական տնտեսական միության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի |
ՑԱՆԿ
Ապրանքների ընթացուղով անցնելու վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաղորդագրության մեջ նշվող տվյալների
1. Ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքները ձևակերպվել են «արտահանում» մաքսային ընթացակարգով և մեկնման վայր առաքվելու նպատակով Միության մաքսային տարածքի մի հատվածից փոխադրվել են (տրանսպորտով փոխադրվել են) Միության մաքսային տարածքի մեկ այլ հատված՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով և (կամ) ծովով.
2. Միության՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հերթական համարները.
3. Միության ապրանքների անվանումները.
4. Միության՝ փաստացի մեկնող ապրանքների քանակը (hամաքաշը (կգ)).
5. Տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.
6. Տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի համարը (եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը չունի համար, ապա կատարվում է «ա/հ» նշումը).
7. Տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը (եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը չունի ամսաթիվ, ապա տեղեկություններ չեն նշվում).
8. Սահմանին տրանսպորտային միջոցի գրանցման համարը.
9. Միության ապրանքների նույնականացման եղանակը (եթե իրականացվել է նույնականացում).
10. Միության ապրանքների մեկնման ամսաթիվը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշումն ընդունելու ամսաթիվը) (ձևավորվում է ինքնաբերաբար և մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
11. Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվության գրանցման համարը, որը ձևավորվում է Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
12. Միության մաքսային տարածքից Միության ապրանքների մեկնման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան, (ձևավորվում է ինքնաբերաբար և մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ)։»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 25 որոշմամբ հաստատված՝ Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հաստատվելու կարգի մեջ՝
ա) տեքստում՝ բացառությամբ 29-րդ կետի, «, որը կիրառվում է համապատասխան անդամ պետությունում» բառերը հանել, իսկ «մաքսային մարմինների այն» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների» բառերով, «մաքսային ընթացակարգով ձևակերպված» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված» բառերով, «մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքը» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքը» բառերով.
բ) 1-ին կետում՝
«նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկին համապատասխան» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Սույն կարգը կիրառվում է նաև ապրանքների փաստացի արտահանումը հաստատելիս այն դեպքում, երբ դրանց՝ որպես պաշար մաքսային հայտարարագրումն իրականացվել է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից բացթողման մաքսային մարմին՝ պայմանով, որ նշված մաքսային մարմինները գտնվում են մեկ պետության տարածքում։».
գ) 2-րդ կետի յոթերորդ և ութերորդ պարբերությունները լրացնել «կամ բաց են թողնվել որպես պաշար» բառերով.
դ) 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «կառավարությանն առընթեր» բառերը հանել.
ե) 7-րդ կետում «սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերին համապատասխան» բառերից հետո ավելացնել «կամ որպես պաշար» բառերով».
զ) 8-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «կամ բաց են թողնվել որպես պաշար» բառերով.
է) 11-րդ կետում՝
«ե» կետում «մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող» բառերը հանել.
«ժբ» կետում «մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքի դասակարգման տասնանիշ ծածկագիրը» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի տասնանիշ ծածկագիրը» բառերով».
«ժթ» կետի առաջին պարբերության մեջ «մաքսային ընթացակարգով ձևակերպված» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված» բառերով.
«իա» ենթակետը լրացնել «կամ «00» ծածկագիրը, եթե ապրանքները բաց են թողնվել որպես պաշար».
ը) 12-րդ կետի «դ» ենթակետում «մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքի դասակարգման տասնանիշ ծածկագիրը» բառերը փոխարինել «մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքի տասնանիշ ծածկագիրը» բառերով».
թ) 14-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «իսկ սույն կարգի 31-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված դեպքում՝ էլեկտրոնային ընթացուղի,» բառերը հանել.
«գ» ենթակետում «դասակարգման» բառը հանել.
«ը» ենթակետում «մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող» բառերը հանել.
«ժե» ենթակետում «ըստ մեկնման մատյանի» բառերը փոխարինել «, որը ձևավորվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան» բառերով.
ժ) ավելացնել 141 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«141. Այն դեպքում, երբ որպես ապրանքների հայտարարագիր օգտագործվել են տրանսպորտային փոխադրման (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված բազմաշրջանառու տարայի (ցիստեռններ, բեռնարկղեր, վանդակներ, տակդիրներ, կանիստրներ և այլն) առնչությամբ մեկնման վայրի մաքսային մարմնի պաշտոնատար անձն առանց էլեկտրոնային հարցում ուղարկելու, կազմում է էլեկտրոնային հաստատում, որը պարունակում է հետևյալ տվյալները՝
ա) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը.
բ) ծանոթագրության մեջ նշվում է՝
«0/х»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքն արտահանվել է ամբողջությամբ: «х»-ի փոխարեն նշվում է տարանցման հայտարարագրի գրանցման համարը.
«1»՝ եթե մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքն արտահանվել է ոչ ամբողջությամբ.
գ) ապրանքի (օրինակ՝ ցիստեռններ, բեռնարկղեր, վանդակներ, տակդիրներ, կանիստրներ և այլն) նկարագիրը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
դ) մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքի հերթական համարը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ե) ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան (նշվում է առանց բացատների) (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
զ) ապրանքի համաքաշը (կգ) (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
է) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը (առկայության դեպքում)՝ չափման միավորների դասակարգիչներին համապատասխան (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ը) ապրանքների քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով (առկայության դեպքում) (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
թ) մեկնման ժամանակ տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ժ) մեկնման ժամանակ տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի համարը։ Եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը համար չունի, ապա կատարվում է «ա/հ» նշումը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը).
ժա) մեկնման ժամանակ տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը (լրացվում է այն դեպքում, երբ ծանոթագրության մեջ նշված է «1» արժեքը): Եթե տրանսպորտային փոխադրման (փոխադրման) փաստաթուղթը չունի ամսաթիվ, ապա տեղեկություններ չեն նշվում.
ժբ) ապրանքի մեկնման ամսաթիվը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշումն ընդունելու ամսաթիվը) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ժգ) ապրանքի մեկնման ժամը (Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվություն ձևակերպելու մասին որոշումն ընդունելու ժամը) (ձևավորվում է ինքնաբերաբար և այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ճշգրտման ենթակա չէ).
ժդ) Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար թույլտվության գրանցման համարը, որը ձևավորվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։».
ժա) 22-րդ կետի «դ» ենթակետում «ըստ մեկնման մատյանի» բառերը փոխարինել «, որը ձևավորվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան» բառերով.
ժբ) 25-րդ կետի «բ» ենթակետը լրացնել «, ինչպես նաև այն դեպքում, երբ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից հաստատվել է, որ փաստացի արտահանման հաստատումն իրականացվել է այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն լքել Միության մաքսային տարածքը».
ժգ) 27-րդ կետում՝
«բ» ենթակետում «ըստ մեկնման մատյանի» բառերը փոխարինել «, որը ձևավորվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան» բառերով.
«թ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ապրանքները չեն լքել Միության մաքսային տարածքը։».
ժդ) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմինը, որի մեկնման վայրի մաքսային մարմնի կամ լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ձևակերպվել է չեղարկում, Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման թույլտվությունը չեղարկելու մասին որոշում կայացնելու օրվանից 10 աշխատանքային օրից ոչ ուշ, չեղարկման վերաբերյալ գրավոր տեղեկություններ է ուղարկում այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին, որի մաքսային մարմինն իրականացրել է ապրանքների բացթողումը։».
ժե) 30-րդ կետում «8-20-րդ կետերում» բառերը փոխարինել «8-14-րդ և 15-20-րդ կետերում» բառերով.
ժզ) 31-րդ կետում՝
առաջին պարբերության մեջ «, այդ թվում՝ ձևավորում է էլեկտրոնային ընթացուղի՝ սույն կարգի 14-րդ կետում նշված տեղեկությունների ծավալով» բառերը հանել.
երկրորդ պարբերության մեջ «8-20-րդ կետերում» բառերը փոխարինել «8-14-րդ և 15-20-րդ կետերում» բառերով.
ժէ) 33-րդ կետում «սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպվել են» բառերը լրացնել «կամ որպես պաշար բաց են թողնվել» բառերով».
բ) 34-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ստուգում է սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպված կամ որպես պաշար բաց թողնված ապրանքների մաքսային հայտարարագրման փաստը.»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: