ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 158-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով պարզեցնել միջնորդային գործունեության պատվիրակման գործընթացը,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ««Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ը հաստատելու մասին» թիվ 408-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրով պատվիրակման ենթակա գործառույթները, ապահովագրական գործառույթների պատվիրակման նախնական թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, դրանց բովանդակությունը, ներկայացման կարգն ու ձևը և նախնական թույլտվություն ստանալու կարգը և պայմանները» կանոնակարգ 3/07-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Կանոնակարգի 2.1-րդ կետում «Սույն կետով» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգով» բառերով։
2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.
«2.2 Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված պահանջները չեն տարածվում իրավաբանական անձ ապահովագրական գործակալին ապահովագրական միջնորդային գործունեության հետ կապված գործառույթի պատվիրակման նկատմամբ։»։
3) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ կետով.
«2.3 Սույն կանոնակարգով նախատեսված պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը համարվում է տրված ապահովագրական ընկերության կողմից իր մոտ ապահովագրական գործակալի հաշվառման և դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակման դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2021 թվական: