«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2003 թվականի N 750-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման աշխատանքները կանոնակարգելու նպատակով և հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ու 3-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի ձևերը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի անդորրագրերի՝ որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, ինչպես նաև ծանուցագրերի տպագրությունն ու հատկացումը Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին):
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովելու կարգի մասին» N 271 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքների վարչական տարածքներում գտնվող հողամասերի հողի հարկի և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների, ինչպես նաև սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի (այսուհետ՝ գույքային հարկեր) գծով եկամուտների հաշվառման, վճարումների ընդունման (այդ թվում՝ ժամկետանց հարկային պարտավորությունների հավաքագրման) կազմակերպումը:
2. Գույքային հարկերի վճարումներն ընդունվում են սահմանված կարգով հարկային տեսչություններից հարկ վճարողների, նրանց հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների մասին ստացված տեղեկությունների հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական անձանց գույքահարկի վճարումներն ընդունում են սահմանված կարգով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից՝ շինությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմիններից փոխադրամիջոցների մասին ստացված տեղեկությունների հիման վրա:
Հիմք ընդունելով սույն կետում նշված տեղեկությունները՝ գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի գումարները:
4. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը կազմակերպում է գույքային հարկերի վճարումների ընդունումը, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ՝ համակարգող) իր աշխատողների (այսուհետ՝ վճարումներ ընդունողներ) միջոցով ապահովում է գույքային հարկերի մուտքագրումը համայնքի բյուջե:
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունների, իսկ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքում՝ ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկների հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինները՝
ա) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են շինությունների գույքահարկի ծանուցագրեր.
բ) մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են հողի հարկի ծանուցագրեր:
Նշված ծանուցագրերում ներկայացված գույքային հարկերի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական անձինք գույքային հարկերի հաշվարկի ճշտման նպատակով կարող են դիմել օրենքով սահմանված՝ հաշվառող և գույքային հարկերի հաշվարկման համար տեղեկություններ տրամադրող լիազոր մարմիններ:
6. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը սույն կարգի 4-րդ կետում նշված ստորաբաժանման կամ համապատասխան աշխատողի բացակայության դեպքում ծանուցագրերի տրամադրումն ու գույքային հարկերի վճարումների ընդունումն ապահովելու համար ընդունում է որոշում ծանուցագրեր տրամադրողների և (կամ) վճարումներ ընդունողների մասին (վճարումներ ընդունողներ): Նշված որոշմամբ սահմանվում է նաև այն պատասխանատու պաշտոնատար անձը (համակարգող), որը համակարգում է վճարումներ ընդունողների աշխատանքը:
7. Վճարումներ ընդունողներից յուրաքանչյուրին տրվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված, կնքված և տվյալ անձի լուսանկարով համապատասխան փաստաթուղթ (վկայական):
8. Համայնքի բյուջե գույքային հարկերի մուտքագրումն իրականացվում է՝
ա) վճարումների կանխիկ ընդունման միջոցով (միայն ֆիզիկական անձանցից).
բ) բանկային կամ փոստային համակարգերի միջոցով:
9. Գույքային հարկերի վճարումները կանխիկ ընդունվում են վճարումների ընդունման անդորրագրով (այսուհետ՝ անդորրագիր): Անդորրագիրը լրացվում է գրիչով և ընթեռնելի: Անդորրագրում պարտադիր լրացվում են դրանում նշված բոլոր վավերապայմանները:
Վճարումներ ընդունողը՝
ա) վճարողից ստանալով գումարը՝ լրացնում է անդորրագիրը՝ 2 օրինակից, և գույքային հարկերի կանխիկ վճարումների ընդունման ամփոփագիրը (այսուհետ՝ ամփոփագիր)՝ սույն կարգի հավելվածով սահմանված ձևին համապատասխան, ու վճարողին է հանձնում անդորրագրի առաջին օրինակը՝ իր մոտ պահելով անդորրագրի երկրորդ օրինակը՝ որպես վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) օրվա ընթացքում կանխիկ ընդունված գումարները, անդորրագրերի երկրորդ օրինակները, ինչպես նաև 2 օրինակից կազմված ամփոփագիրը հանձնում է համակարգողին ոչ ուշ, քան այդ օրվան հաջորդող օրը.
գ) համակարգողի կողմից ամփոփագրում կատարվում է կանխիկ ընդունված գումարների և անդորրագրերի երկրորդ օրինակների հանձնման ու ընդունման մասին համապատասխան գրառում, որից հետո համակարգողը ստորագրված ամփոփագրի առաջին օրինակը պահում է իր մոտ, իսկ երկրորդ օրինակը հանձնում է վճարումներ ընդունողին՝ որպես կանխիկ ընդունված գումարների և անդորրագրերի երկրորդ օրինակների հանձնումը հավաստող փաստաթուղթ:
10. Համակարգողը, անդորրագրերին համապատասխան կանխիկ ընդունված գումարներն առանձնացնելով ըստ հարկատեսակների, դրանք բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով (պարտադիր նշելով համայնքի անվանումը)՝ սահմանված կարգով մուտքագրում է տվյալ համայնքն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի (ՏԳԲ) համապատասխան գանձապետական հաշվին՝
ա) քաղաքներում՝ վճարումներ ընդունողից գումարի ստացման օրվան հաջորդող օրը.
բ) գյուղական համայնքներում (մուտքերն ընդունող բանկից համայնքի հեռավորությունից կախված) վճարումներ ընդունողից գումարի ստացման օրվան հաջորդող՝
մինչև 5 կմ հեռավորության դեպքում՝ | 2 օրվա ընթացքում, |
5-15 կմ հեռավորության դեպքում՝ | 3 օրվա ընթացքում, |
16 կմ և ավելի հեռավորության դեպքում՝ | 5 օրվա ընթացքում: |
11. Արգելվում է կանխիկ ընդունված գումարները մուտքագրել տեղական ինքնակառավարման մարմնի դրամարկղ:
12. Փոստային համակարգի միջոցով ֆիզիկական անձանցից գույքային հարկերի վճարումներն ընդունվում են տեղական ինքնակառավարման մարմնի և փոստային համապատասխան իրավասու կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված պահանջները:
13. Գույքային հարկերի հաշվարկված գումարները ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետներից ուշ վճարվելու դեպքում, գումարները կանխիկ ընդունելիս, օրենքով սահմանված կարգով և չափով հաշվարկվում ու գանձվում է նաև մինչև վճարումների կատարման օրը վճարման ենթակա տույժերի գումարը:
14. Տեղական ինքնակառավարման մարմինը յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը անդորրագրերի երկրորդ օրինակները և գույքային հարկերի վճարումների մասին տեղեկությունները (կազմված 2 օրինակից) սահմանված կարգով ներկայացնում է իր տարածքն սպասարկող հարկային տեսչություն (տեսչություններ):
Սույն կարգի 3-րդ կետում նշված ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետում նշված տեղեկությունները ներկայացնում են միայն հողի հարկի մասով:
15. Հարկային տեսչությունները, իսկ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինները փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրամադրում են փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող՝ փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը:
16. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
17. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ձև
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
գույքային հարկերի կանխիկ վճարումների ընդունման
_____________________ |
_________________________ |
NN |
Անունը, ազգանունը |
Հասցեն |
Անդորրագրի՝ |
Վճարման ամսաթիվը |
Գումարը |
Հարկատեսակը |
Հարկ վճարողի ստորագրությունը | |
սերիան |
համարը | |||||||
Վճարումներ ընդունող ________________________ _________________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը) _____ ____________ 200 թ. Գումարը՝ ընդամենը _________ ___________________________________ (թվերով) (տառերով) դրամ, և սույն ամփոփագրում նշված անդորրագրերի կրկնօրինակներն ստացա: Համակարգող _________________________ ___________________ (անունը, ազգանունը) (ստորագրությունը) _____ ____________ 200 թ. |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի պարտավորությունների հաշվարկման ու վճարումների հաշվառման նպատակով հարկային մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ընթացակարգը:
2. Յուրաքանչյուր տարվա ընթացքում հարկ վճարողների, նրանց գույքի ու հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները (ընթացիկ և (կամ) նախորդ 3 տարվա համար) յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմնի տարածքն սպասարկող հարկային տեսչության կողմից եռամսյակը մեկ անգամ սույն կարգի NN 1-4 հավելվածներով սահմանված ձևերով տրամադրվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին՝ վերջինիս կողմից հարկային տեսչություն ներկայացված գրավոր հայտի հիման վրա, որտեղ պարտադիր նշվում են տեղեկությունների անվանումները (ըստ հավելվածների) և ժամանակահատվածը (սկիզբն ու ավարտը` օր, ամիս, տարի): Հարկային տեսչության կողմից տեղեկությունները տրամադրվում են հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում՝ հարկ վճարողների հաշվառման առկա տվյալների հիման վրա:
Անհրաժեշտության դեպքում հարկային տեսչությունը տեղեկությունները (սույն կարգի NN 1-4 հավելվածներով սահմանված ձևերով) տրամադրում է նաև մագնիսական կրիչներով, ինչի մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պարտադիր նշվում է հարկային տեսչություն ներկայացված գրավոր հայտում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման հայտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցրած և ֆիզիկական անձանց գույքահարկի ինքնուրույն հաշվարկ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ձևով տեղեկությունները չեն տրամադրվում:
4. Հարկային տեսչությունների կողմից սույն կարգով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների տեխնիկական միջոցների (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն) հաշվին:
5. Տեղական ինքնակառավարման մարմինը յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը՝ ֆիզիկական անձանց կողմից գույքային հարկերի գծով կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի՝ անդորրագրերի երկրորդ օրինակները և գույքային հարկերի վճարումների մասին տեղեկությունները (կազմված 2 օրինակից) սույն կարգի N 5 հավելվածով սահմանված ձևով ներկայացնում է իր տարածքն սպասարկող հարկային տեսչություն (տեսչություններ):
Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղական ինքնակառավարման մարմինները նշված տեղեկությունները (N 5 հավելված) ներկայացնում են միայն հողի հարկի մասով:
6. Տեղական ինքնակառավարման մարմինը և հարկային տեսչությունը (տեսչությունները) հաշվետու տարվա արդյունքներով մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը գույքահարկի և հողի հարկի գծով համայնքի բյուջեի փաստացի մուտքերի գումարների և սույն կարգի N 5 հավելվածով սահմանված ձևով ներկայացված մուտքերի գումարների համադրմամբ կազմում են ամփոփիչ արձանագրություն (2 օրինակից): Նշված գումարների անհամապատասխանությունը ճշտվում է տեղական ինքնակառավարման մարմնի, համապատասխան բանկի բաժանմունքի և տեղական գանձապետական բաժանմունքների միջև:
Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղական ինքնակառավարման մարմինները սույն կետով նախատեսված ամփոփիչ արձանագրությունը կազմում են միայն հողի հարկի մասով:
7. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության_______________________ ____________ համայնքի (մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը) գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց գույքահարկի մասին ...... ................... 200 թ. - ...... ................... 200 թ. ...... ................... 200 թ. դրությամբ |
NN
|
Հարկ վճարողի հաշվառման (ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի) համարը
|
Գույքահարկ վճարողի անունը, ազգանունը
|
Գույքահարկ վճարողի հասցեն
|
Գույքի
|
Ընթացիկ տարվա հաշվարկված հարկի գումարը
|
Նախորդ տարվա (տարիների)
|
Հայտում նշված ժամանակա-
|
Ապառքը |
Տույժերը
|
Գերա-
|
Ենթակա է վճարման
| ||
365 օրը լրացած |
365 |
365 | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
1. Տեղեկությունները կազմված են ըստ գույքի գրանցման համայնքի։
2. Տեղեկությունները դասավորված են ըստ հարկ վճարողների հասցեների, իսկ դրանցում՝ ըստ ազգանունների և անունների։
3. 8-րդ սյունակում նշվում են գույքի տվյալ տեսակի համար տվյալ ժամանակահատվածում կատարված բոլոր վճարումները՝ անկախ այն հանգամանքից, թե վճարումը որ տարվա համար (դիմաց) է կատարվել։
4. 9-12-րդ սյունակներում նշվում են նաև նախկին սեփականատիրոջ չմարված հարկային պարտավորությունների մասին տեղեկությունները։
5. Շինությունների և փոխադրամիջոցների ապառքներում ընթացիկ տարվա հարկի չվճարված մասը 10-րդ սյունակում ներառվում է միայն ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից (վճարման ժամկետից) հետո։
6. Ընթացիկ տարվա հարկի չվճարված մասը 14-րդ սյունակում ներառվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը։
7. Մինչև համապատասխան չափով վճարումների կատարման օրը 10-րդ սյունակում նշված գումարային մեծության համար պետք է շարունակվի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկը, բայց ոչ ավելի, քան 11-րդ սյունակում նշված օրերի համար:
Տարածքային հարկային տեսչության պետ _______________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) Կ. Տ. _____ _______________ 200___թ. |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության _______________________ ______________ համայնքի (մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը) հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հողի հարկի մասին ...... ................... 200 թ. - ...... ................... 200 թ. ...... ................... 200 թ. դրությամբ |
NN
|
Հարկ վճարողի հաշվառման (ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի) համարը
|
Հողի հարկ վճարողի անունը, ազգանունը
|
Հողի հարկ վճարողի հասցեն
|
Հողա-
|
Հողամասի տարածքը (հա)
|
Հողի գնահա-
|
Կադաստրային զուտ եկամուտը
|
Ընթացիկ տարվա հաշվարկ-
|
Նախորդ տարվա (տարիների) հաշվարկ-
|
Հայտում նշված ժամանակա-հատվածում վճարված գումարը
|
Ապառքը |
Նախորդ տարվա հարկի վճարման II ժամկետի հարկի գումարի չվճարված մասը
|
Տույժերը
|
Գերա-
|
Ենթակա է վճարման
| ||
365 օրը լրացած |
365 օրը չլրացած |
365 օրը լրանալուն մնացած օրերի թիվը | |||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1. Տեղեկությունները կազմված են ըստ հարկ վճարողների հասցեների, իսկ դրանցում՝ ըստ ազգանունների և անունների։
2. 9-րդ սյունակում ընթացիկ տարվա հարկի գումարը նշվում է տվյալ տարվա սեպտեմբերի 1-ից սկսած։
3. 11-րդ սյունակում նշվում են տվյալ համայնքի բյուջե տվյալ ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կատարված բոլոր վճարումները՝ անկախ այն հանգամանքից, թե վճարումը որ տարվա համար (դիմաց) է կատարվել։
4. Մինչև համապատասխան չափով վճարումների կատարման օրը 13-րդ սյունակում նշված գումարային մեծության համար պետք է շարունակվի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկը, բայց ոչ ավելի, քան 14-րդ սյունակում նշված օրերի համար։
5. 18-րդ սյունակը ներառում է՝
ա) անկախ ժամկետներից՝ 12-րդ, 13-րդ և 16-րդ սյունակների գումարները, իսկ տեղեկությունների ժամանակահատվածի վերջին ժամկետից ելնելով ընթացիկ տարվա՝
բ) հունվարի 1-ից մինչև ապրիլի 15-ը՝ «ա» ենթակետ+15-րդ սյունակ,
գ) ապրիլի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը՝ «ա» ենթակետում նշված գումարի չափով,
դ) սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ «ա» ենթակետ + ընթացիկ տարվա հարկի ամբողջական գումարի չվճարված մասը,
ե) նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ «ա» ենթակետ+ ընթացիկ տարվա հարկի վճարման երկրորդ ժամկետի գումարի չվճարված մասը:
Տարածքային հարկային տեսչության պետ _______________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) Կ. Տ. _____ _______________ 200___թ. |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության _______________________ ______________ համայնքի (մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը) գույքահարկ վճարող կազմակերպությունների գույքահարկի մասին ...... ................... 200 թ. - ...... ................... 200 թ. ...... ................... 200 թ. դրությամբ |
NN
|
Հարկ վճարողի հաշվառման համարը
|
Գույքահարկ վճարողի անվանումը
|
Գույքահարկ վճարողի
|
Հեռախոսա-
|
Գույքի տեսակը (շինություն կամ փոխադրամիջոց)
|
Հաշվարկված հարկի ընդհանուր գումարը
|
Հայտում նշված ժամանակա-
|
Ապառքը |
Տուգանքը
|
Տույժերը
| ||
365 օրը լրացած |
365 օրը չլրացած |
365 օրը լրանալուն մնացած օրերի թիվը | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
Տարածքային հարկային տեսչության պետ _______________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) Կ. Տ. _____ _______________ 200___թ. |
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության _______________________ ______________ համայնքի (մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը) հողի հարկ վճարող կազմակերպությունների հողի հարկի մասին ...... ................... 200 թ. - ...... ................... 200 թ. ...... ................... 200 թ. դրությամբ |
NN
|
Հարկ վճարողի հաշվառման համարը
|
Հողի հարկ վճարողի անվանումը
|
Հողի հարկ վճարողի գտնվելու վայրը
|
Հեռախոսահամարը (առկայության դեպքում)
|
Հաշվարկված հարկի |
Հայտում նշված ժամանակա-
|
Ապառքը |
Տուգանքը
|
Տույժերը
| |||
ընթացիկ տարի |
նախորդ տարի |
365 օրը լրացած |
365 օրը չլրացած |
365 օրը լրանալուն մնացած օրերի թիվը | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
Տարածքային հարկային տեսչության պետ _______________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) Կ. Տ. _____ _______________ 200___թ. |
|
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության _______________________ ______________ համայնքի (մարզի (Երևան քաղաքի) անվանումը) (համայնքի անվանումը)
200_ թ. ________________ամսվա համար |
NN
|
Հարկ վճարողի հաշվառման (ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի) համարը
|
Հարկ վճարողի անունը, ազգանունը
|
Հարկ վճարողի հասցեն
|
Գույքի տեսակը (շինություն, փոխադրամիջոց, հողամաս)
|
Շինության կամ հողամասի հասցեն
|
Անդորրագրի սերիան, համարը
|
Վճարման ամսաթիվը
|
Վճարված գումարը |
Բանկի մուտքի անդորրագրի՝ | |||
ապառքը |
տույժը |
ընթացիկ տարվա հարկի գումարը |
օրը, համարը |
գումարը | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
Համայնքի ղեկավար _______________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) Կ. Տ. _____ _______________ 200___թ. |
(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ ՈՒ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի (այսուհետ՝ գույքային հարկեր) ծանուցագրերի և վճարումների ընդունման անդորրագրերի (այսուհետ՝ անդորրագրեր) տպագրության, հատկացման, հաշվառման և պահպանման աշխատանքների կազմակերպումը:
2. Ծանուցագրի և անդորրագրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով:
3. Ծանուցագրերի և անդորրագրերի տպագրությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Անդորրագրերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
Ծանուցագրերը տպագրվում են առանց համարների, իսկ անդորրագրերը՝ համարներով ու տառային սերիաներով, և կազմվում են գրքույկներ՝ յուրաքանչյուրում 50 անդորրագիր (առաջին և երկրորդ օրինակներով, աջ և ձախ կողմերով):
4. Ծանուցագրերի և անդորրագրերի տպագրությունը կազմակերպելու համար համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը) տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված հայտ-պահանջագրերը՝ համաձայն N 1 հավելվածի, ամփոփելով, մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ընդհանուր հայտ-պահանջագիր (N 1 հավելված):
5. Տեղական ինքնակառավարման մարմինները և մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը) հայտ-պահանջագրերը կազմում են յուրաքանչյուր տարվա համար՝ ելնելով նախորդ տարվա օգտագործված ծանուցագրերի և անդորրագրերի փաստացի քանակից, դրանց տարեսկզբի ու տարեվերջի մնացորդներից և ակնկալվող քանակներից: Հայտ-պահանջագրերը կազմվում են 2 օրինակից, որոնց կից ներկայացվում է նաև հաշվետվություն՝ համաձայն N 2 հավելվածի, նախորդ տարում ստացված և օգտագործված անդորրագրերի մասին։
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտ-պահանջագրերն ստանալուց հետո ստուգում է դրանց ճշտությունը, ամփոփում և մեկամսյա ժամկետում կատարում է պատվերը:
7. Տպարանի կողմից համապատասխան փաստաթղթերի (ապրանքատրանսպորտային բեռնագիր, հաշիվ-ապրանքագիր, պահեստի ելքի անդորրագիր և այլն) հիման վրա ստացված ծանուցագրերն ու անդորրագրերը մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում և, հայտ-պահանջագրերից ելնելով, հատկացվում են մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին):
8. Մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը) ծանուցագրերը և անդորրագրերն ստանալիս՝ ստուգում են ծանուցագրերի քանակի ճշտությունը և անդորրագրերի գրքույկների փաթեթները: Եթե ստացվող փաստաթղթերի քանակությունը ճիշտ չէ (ավելցուկ կամ պակասորդ) կամ անդորրագրերի գրքույկների փաթեթներում հայտնաբերվում է խոտան, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ծանուցագրերի ու անդորրագրերի հատկացման համար պատասխանատու պաշտոնատար անձի և դրանց ստացման համար մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից կազմվում է հայտնաբերված ընդհանուր թերությունների խոտանման ակտ (2 օրինակից)՝ համաձայն N 3 հավելվածի։ Ընդհանուր թերությունների խոտանման ակտի մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:
9. Մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) ստացված ծանուցագրերը և անդորրագրերը գրանցվում են հաշվառման գրքում՝ համաձայն N 4 հավելվածի: Անդորրագրերի գրքույկներում առանձին անդորրագրերի վրա խոտան հայտնաբերելիս՝ անդորրագրի առաջին և երկրորդ օրինակների վրա անկյունագծերի երկայնքով քաշվում են գծեր և պատասխանատու անձի ստորագրությամբ կատարվում է նշում՝ «Խոտան»: Չի թույլատրվում անդորրագրերի տրամադրումը մեկ մարզպետարանից մյուսին կամ Երևանի քաղաքապետարանին և հակառակը:
10. Մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից ծանուցագրերը և անդորրագրերի գրքույկները տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվում են դրանց ղեկավարների կողմից նախապես ներկայացված հայտ-պահանջագրերի հիման վրա: Ծանուցագրերը և անդորրագրերի գրքույկներն ստանում են տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից լիազորված անձինք:
11. Ծանուցագրերը և անդորրագրերն ստանալուց հետո ենթակա են գրանցման տեղական ինքնակառավարման մարմնում վարվող հաշվառման գրքում (N 4 հավելված): Ծանուցագրերի և անդորրագրերի շարժի վերաբերյալ գրանցումները հաշվառման գրքում կատարվում են անմիջապես՝ ծանուցագրերն ու անդորրագրերն ստացվելու կամ հատկացվելու օրը:
Տեղական ինքնակառավարման մարմիններում ծանուցագրերի և անդորրագրերի մուտքագրումը, գրանցումը և հատկացումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու պաշտոնատար անձի կողմից: Նշված պաշտոնատար անձինք չեն կարող միաժամանակ հանդիսանալ գույքային հարկերի վճարումները համակարգողներ:
12. Բոլոր հաշվառման գրքերում անդորրագրերի յուրաքանչյուր սերիայի (ըստ հերթական շարունակվող համարների) ստացման և հատկացման մասին յուրաքանչյուր գրանցում կատարվում է առանձին տողով: Ստացվելու կամ հատկացվելու մասին գրանցումները կատարվելուց հետո՝ օրվա վերջում դուրս է բերվում անդորրագրերի առկա մնացորդը:
Տեղական ինքնակառավարման մարմիններում վճարումներ համակարգողը՝
յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը վճարումներ ընդունողների հետ կազմում է երկկողմանի տեղեկանք ստացված, օգտագործված (խոտանված) անդորրագրերի մասին,
յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը անդորրագրերի և ծանուցագրերի մուտքագրումը, գրանցումը և հատկացումն իրականացնող պատասխանատու անձի հետ կազմում է երկկողմանի ակտ՝ համայնքում համապատասխան ժամանակաշրջաններում ծանուցագրերի և անդորրագրերի քանակային շարժի (ստացված, օգտագործված, խոտանված, մնացորդ) մասին:
Տեղական ինքնակառավարման մարմինները սույն կարգի 9-րդ կետին համապատասխան խոտանված անդորրագրերը սույն կարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվության (N 2 հավելված) հետ միասին ներկայացնում են համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):
Համապատասխան մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը) տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետին համապատասխան իրենց կողմից հայտնաբերված խոտանված անդորրագրերը սույն կարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվության (N 2 հավելված) հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
13. Տեղական ինքնակառավարման մարմիններում վարվող հաշվառման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո ներկայացվում են մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)՝ կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրքերը հերթական համարներով հաշվառվում են մարզպետարանում (Երևանի քաղաքապետարանում): Ծանուցագրերի և անդորրագրերի հաշվառման գիրքը լրանալուց հետո տեղական ինքնակառավարման մարմնի կողմից նույն կարգով կազմվում է նոր գիրք: Լրացված գրքերը պահվում են տեղական ինքնակառավարման մարմնում՝ օրենքով սահմանված ժամկետով և կարգով:
14. Ծանուցագրերի և անդորրագրերի հատկացումն ու ստացումն ամրագրվում է համապատասխան անձանց ստորագրություններով:
15. Չի թույլատրվում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անդորրագրերի փոխանակում կամ միմյանց տրամադրում:
16. Անդորրագրերը պահվում են չհրկիզվող, երկաթյա պահարաններում կամ առանձին այնպիսի տեղերում, որոնք կահավորված են անդորրագրերն անվնաս պահպանելու համար:
17. Մարզպետարաններում (Երևանի քաղաքապետարանում) և տեղական ինքնակառավարման մարմիններում ծանուցագրերի և անդորրագրերի գույքագրումը կատարվում է ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Գույքագրման արդյունքներով, ինչպես նաև երկկողմանի տեղեկանքով կամ ակտով փաստացի շեղումներ (ավելցուկ, պակասորդ) հայտնաբերվելու դեպքում գրավոր հայտնվում է մարզպետին (Երևանի քաղաքապետին):
18. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
19. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
Ձև
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
գույքային հարկերի ծանուցագրերի ԵՎ անդորրագրերի
Պահանջվող |
Մնացորդը՝ |
Ստացվել է |
Օգտագործվել է |
Մնացորդը՝ |
Ակնկալվող |
Ծանոթա- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը պահանջվում է _________________________________ ծանուցագիր: (տառերով) Ընդամենը պահանջվում են _______________________________ անդորրագրեր: (տառերով) ՀՀ _________________ մարզպետ (Երևանի քաղաքապետ) ________________ (անունը, ազգանունը) Հայաստանի Հանրապետության ....................... մարզի ........................... համայնքի ղեկավար _______________________________ (անունը, ազգանունը) Կ. Տ. ____ _________ 200__ թ |
Հավելված N 2 |
Ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
գույքային հարկերի 200_թ. ընթացքում օգտագործված անդորրագրերի մասին
NN
|
Մնացորդը՝ |
Մուտքագրվել է |
Հատկացվել է |
Մնացորդը՝ | ||||||||||||
անդորրա- |
սերիան |
համարները |
անդորրա-գրերի թիվը |
սերիան |
համարները |
անդորրա- |
սերիան |
համարները |
անդորրա- |
սերիան |
համարները | |||||
|
|
|
սկզբի համարը |
վերջին համարը |
|
|
սկզբի համարը |
վերջին համարը |
|
|
սկզբի համարը |
վերջին համարը |
|
|
սկզբի համարը |
վերջին համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կից ներկայացվում են ______________________ խոտանված անդորրագրեր: ՀՀ _________________ մարզպետ (Երևանի քաղաքապետ) __________________ Հայաստանի Հանրապետության ____________ մարզի ________________համայնքի ղեկավար _________________________ (անունը, ազգանունը) Կ. Տ. ____ ____________200___թ. |
Հավելված N 3 |
Ձև
Ա Կ Տ
գույքային հարկերի ծանուցագրերի ԵՎ անդորրագրերի հայտնաբերված թերությունների խոտանման
_____ __________________200__ թ.
Մուտքի փաստաթղթի տվյալներով |
Փաստացի | ||||||
փաստաթղթերի
|
անդորրագրերի
|
անդորրագրերի |
փաստաթղթերի
|
անդորրագրերի
|
անդորրագրերի | ||
սկզբի |
վերջին |
սկզբի |
վերջին | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Նշումներ փաստաթղթերի պակասորդի, ավելցուկի և (կամ) խոտանի վերաբերյալ Պատասխանատու պաշտոնատար անձինք (անունը, ազգանունը) (ստորագրությունը) ________________________ __________________(անունը, ազգանունը) (ստորագրությունը) ________________________ __________________(անունը, ազգանունը) (ստորագրությունը) |
Հավելված N 4 |
Ձև
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Գ Ի Ր Ք
գույքային հարկերի ծանուցագրերի ԵՎ անդորրագրերի
NN
|
Ծանուցագրերի և
|
Հիմնավորող
|
Ծանուցագրերի և |
Անդորրագրի սերիան
|
Անդորրագրի |
Պատասխանատու | |||||
ստացված է |
հատկացված է |
խոտանված (կորցված) է |
մնացորդը |
սկզբի համարը |
վերջին համարը |
հատկացրեց |
ստացավ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.12.2018, N 1425-Ն | 21.12.2018, N 750-Ն | |
23.07.2009, N 827-Ն | 06.08.2009, N 750-Ն | |
19.04.2007, N 485-Ն | 26.05.2007, N 750-Ն | |
22.12.2005, N 2240-Ն | 28.01.2006, N 750-Ն | |
02.12.2004, N 1852-Ն | 30.12.2004, N 750-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|