«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 2023-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին ընդունել «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկությունը Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող անավարտ շենքը սեփականության իրավունքով պետությանը փոխանցելու դիմաց Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածից 1400 քառ. մետր տարածք` առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման հողամասից 1400 քառ. մետր հողամաս ընկերության օգտագործմանը թողնելու և գույքի փոխանակման պայմանագիր կնքելու վերաբերյալ:
11. Լիազորել Երևանի քաղաքապետին`
ա) «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Գրիգոր Լուսավորչի 13 և 13/1 հասցեներում գտնվող շենքերը` համապատասխանաբար 3323.7 քառ. մետր և 671.92 քառ. մետր մակերեսներով, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված գույքի արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնել «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
(11 կետը լրաց. 21.08.03 N 1115-Ն)
2. Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին:
21. Լիազորել Երևանի քաղաքապետին օբյեկտի շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով:
(21 կետը լրաց. 21.08.03 N 1115-Ն)
3. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին ներկայացնել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային ու տեխնիկական առաջադրանքը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` հետևյալ պայմաններով`
ա) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքների կապալառու ճանաչել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.
բ) «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում իրականացնում է Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքները` Երևանի քաղաքապետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համաձայնեցված նախագծային ու նախահաշվային փաստաթղթերի և շինարարության գնահատման տեխնիկական պայմանների հիման վրա, ընդ որում, շինարարական աշխատանքների իրականացման համար սեփական միջոցներից ներդնելով 2.5 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ մնացած գումարն ապահովում է պատվիրատուն.
գ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարը պայմանագրի կնքման պահից մեկ տարի հետո «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն ի սեփականություն է հանձնում Երևանի քաղաքապետարանի շենքերը (Գրիգոր Լուսավորչի 13 և 13/1), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքը (Նալբանդյան 48) և Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտից, այն կառուցելուց հետո, 1845 քառակուսի մետր շենքի մաս` որպես փոխհատուցում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված ֆինանսավորման դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
(4-րդ կետը փոփ. 03.04.03 N 356-Ն)
41. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացել հատուկ հաշիվ, որին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից կփոխանցվի 2.5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` վերջինիս Երևանի քաղաքապետարանի շենքերը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքը և Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտից 1845 քառ. մետր շենքի մասը որպես սեփականություն հանձնելու դիմաց:
(41 կետը լրաց. 21.08.03 N 1115-Ն)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 07.03.03 N 204-Ն)
51. Սույն որոշման 41-րդ կետով սահմանված կարգով բացված հատուկ հաշվի կարգադրիչ ճանաչել շինարարության պատվիրատու Երևանի քաղաքապետին:
Երևանի քաղաքապետին` սույն որոշման 41-րդ կետում նշված հատուկ հաշվին գումարների մուտքագրումից հետո, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջների, դրանք փոխանցել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարության կապալառու ճանաչված «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվին:
(51 կետը լրաց. 21.08.03 N 1115-Ն)
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` օրենքով սահմանված կարգով օտարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության` Երևանի Մոսկովյան 35, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության` Երևանի Տերյան 69 և Երևանի պատմության թանգարանի` Երևանի Մեսրոպ Մաշտոցի 33ա հասցեներում գտնվող շենքերն ու գոյացած միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել, որ սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցներն ուղղվում են`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 07.03.03 N 204-Ն)
բ) «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը (մինչև 600.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով).
գ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող կիսակառույց համալիրում Երևանի պատմության նոր թանգարանի մասնաշենքի կառուցմանը (մինչև 500.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով):
Ընդ որում, սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո:
Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցների` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո առաջացած մնացորդի (բայց ոչ ավելի, քան 1100.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի) շրջանակներում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսային ուղղությունները Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորելու չափերի վերաբերյալ:
(7-րդ կետը փոփ. 07.03.03 N 204-Ն)
8. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` շենքերը «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքերի և Երևանի քաղաքապետարանի նոր մասնաշենքից հատկացվող մասի նկատմամբ «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|