ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2009 թվականի N 1366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.11.21 N 1926-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 3 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1366-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողներին (բացառությամբ ոստիկանության զորքերի զինծառայողների) պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) պահելու և կրելու իրավունքով հատկացվում է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:
3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև` զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
4. Ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրանց պաշտոնի նշանակելու պահից:
5. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու իրավունքը վերապահվում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:
6. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
II. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող այն ծառայողներին, ովքեր հանձնել են սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ստուգարքը: Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում ոստիկանության ծառայության պաշտոններում նշանակված ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենքը հատկացվում է առանց սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ստուգարքը հանձնելու, եթե կրթական ծրագրի շրջանակներում ծառայողները հաջողությամբ ավարտել են համարժեք կրակային պատրաստության դասընթացը։
(7-րդ կետը լրաց., փոփ. 25.11.21 N 1926-Ն, փոփ. 14.09.23 N 1540-Ն)
8. Ստուգարքներն ընդունվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման պետի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի կողմից (այսուհետ` հանձնաժողով):
9. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`
1) հանձնաժողովի նախագահը` տվյալ ստորաբաժանման պետի տեղակալը.
2) հանձնաժողովի նախագահի տեղակալը` տվյալ ստորաբաժանման պետի հրամանով նշանակված կրակային պատրաստականության համար պատասխանատու ծառայողը.
3) հանձնաժողովի քարտուղարը:
10. Ստորաբաժանման պետի հրամանով հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև տվյալ ստորաբաժանման ծառայությունների պետերը, սպառազինության համար պատասխանատու աշխատողներ:
11. Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար ստուգարքն ընդունվում է` պարզելու համար ծառայողի`
1) զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, ինչպես նաև զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացությունը.
2) զենքի գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերի իմացությունը.
3) կրակային պատրաստության Հրաձգության ուսումնական ծրագրով նախատեսված ստուգարքային գործնական վարժության կատարման ունակությունը:
III. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
12. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին զենք հատկացնելու համար հիմք է ծառայողի զեկուցագիրը` համաձայն N 1 ձևի, ուղղված ծառայության պետին` իր անմիջական պետի միջնորդությամբ:
13. Ստուգարքին մասնակցած և այն դրական հանձնած ծառայողի զեկուցագիրն ու հանձնաժողովի եզրակացությունը` համաձայն N 3 ձևի, ներկայացվում են տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու մարմին (անձին)` զենքը տվյալ ծառայողին հատկացնելու համար: Հանձնաժողովի եզրակացությունը գրանցվում է հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի, իսկ զենքը հատկացնելու վերաբերյալ ապրանքագիրը ներկայացվում է ծառայողի ծառայության վայրի (ստորաբաժանման) հերթապահ մաս` հատկացված զենքը հաշվառման վերցնելու համար:
14. Հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը: Այն կարվում և համարակալվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի փետրվարի 18-ի N 1-ՆԳ հրամանով սահմանված կարգով:
15. Պետական կառավարման այլ մարմիններ գործուղված ծառայողին զենք հատկացվում է գործուղման վայրի ղեկավարի հիմնավորված միջնորդագրի հիման վրա:
16. Գործուղված ծառայողի զեկուցագիրը և հիմնավորված միջնորդագիրը քննարկման համար ուղարկվում է ծառայողի հիմնական ծառայության վայր:
17. Պետական կառավարման այլ մարմիններ գործուղված ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենքը հատկացվում է, ինչպես նաև ծառայողի կողմից զենքի պահելու և կրելու կարգի պահպանման վերահսկողությունն իրականացվում է սույն կարգի համաձայն:
IV. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
18. Պահելու և կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
19. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին:
20. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):
21. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
22. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
23. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
24. Ծառայողի` մարտական զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում տվյալ ստորաբաժանման պետի կնիքով:
25. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
26. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
27. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև հատուկ պարագաների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`
1) ծառայողի անմիջական պետի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ ստորաբաժանման պետի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.
3) սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից` տարեկան մեկ անգամ.
4) համապատասխան պլան-առաջադրանքներով` ենթակա ստորաբաժանումներ գործուղված ոստիկանության կենտրոնական ապարատի սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից.
5) շարային ստուգատես անցկացնելու ժամանակ` ստուգատես անցկացնող անձի կողմից:
28. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու (պահեստազոր) դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման սպառազինության hամար պատասխանատու մարմին (անձին) կամ հերթապահ մաս:
29. Ծառայողն ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում ստորաբաժանման հերթապահ մաս:
30. Ծառայողը, ստորաբաժանման պետի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.
2) ծառայողը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.
3) ծառայողն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:
31. Ստորաբաժանման հերթապահ մաս կամ սպառազինության համար պատասխանատու մարմին հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման և ընդունման գրքում:
32. Զենքը գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության ոստիկանության
_______________________________
(ստորաբաժանման անվանումը)
_______________________________
(անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության
_______________________________
(սպառազինության հատկացման ստորաբաժանման անվանումը) |
_______________________________
(անունը, ազգանունը) |
Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք ստանալու համար համապատասխան տեսական և գործնական ստուգարքներ հանձնելու համար:
Զենքի նյութական մասը, պահելու և կրելու կարգը, գործադրելու (կիրառելու) և օգտագործելու իրավական հիմքերն ուսումնասիրել եմ:
Հաշվեցուցակային զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում ապահովում եմ:
Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:
________________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը) |
___________ |
_____________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
_____ _______________ 200 թ.
«Միջնորդում եմ
հատկացնել հաշվեցուցակային զենք»
_________________________________
(անմիջական պետի պաշտոնը, հատուկ կոչումը)
________________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _______________ 200 թ.
(ձևը փոփ. 25.11.21 N 1926-Ն)
Ձև N 2
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Եզրակացությունը, տալու ամսաթիվը |
Կոչումը, ազգանունը, անունը |
Ծառայությունը, պաշտոնը |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 3
«Թույլատրում եմ
հատկացնել հաշվեցուցակային զենք»
Հայաստանի Հանրապետության ոստիկանության
_______________________________
(ստորաբաժանման անվանումը)
_______________________________
(պետի կոչումը) |
___________ |
______________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _______________ 200 թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
Հայաստանի Հանրապետության ոստիկանության _____________________________________
(ստորաբաժանման, ծառայության անվանումը) |
__________________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)
հաշվեցուցակային զենք հատկացնելու վերաբերյալ
Հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգարքը հանձնել է:
Հաշվեցուցակային զենքից հրաձգության ծրագրով նախատեսված N___ գործնական վարժությունը կատարել է:
Հանձնաժողովը որոշեց _______________________________-ին հատկացնել
(անունը, ազգանունը)
__________________________________________________________
(նշվում է` պահելու և կրելու իրավունքով կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով)
Հանձնաժողովի նախագահ ___________________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը)
____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի նախագահի տեղակալ _______________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը)
____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի անդամներ ___________________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը)
____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի քարտուղար ___________________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը)
____________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(ձևը փոփ. 25.11.21 N 1926-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 25.11.21 N 1926-Ն, փոփ. 14.09.23 N 1540-Ն)