ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2008 թվականի N 1371-Ն
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Որդան կարմիր» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և տարածքի չափը` 219.85 հեկտար:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան 219.85 հեկտար հողերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 74.03 հեկտար, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 61.9 հեկտար, Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածում գտնվող 62.4 հեկտար և Ջրառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 21.52 հեկտար հատուկ պահպանվող տարածքների հողերն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Որդան կարմիր» պետական արգելավայրի 219.85 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանների կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվեկշռման ժամանակ գյուղական համայնքների հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 830-Ն որոշմամբ հաստատված «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Որդան կարմիր» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի N 61 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի աղուտ հողերի վրա: Արգելավայրն զբաղեցնում է 219.85 հեկտար տարածք, բաղկացած է երկու առանձին տեղամասերից` Արազափի գյուղական համայնքի հյուսիսարևմտյան մասում (198.33 հեկտար) և Ջրառատի գյուղական համայնքի հյուսիսային մասում (21.52 հեկտար)` Արարատյան հարթավայրում, ծովի մակերևույթից 835-850 մետր բարձրության վրա:»։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 27 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1371-Ն որոշման |
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Որդան կարմիր» պետական արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում:
Արգելավայրի ընդհանուր տարածությունը 219.85 հեկտար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ԵՎ ԱՐԱԶԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«Որդան կարմիր» պետական արգելավայրի Արազափի տեղամասը գտնվում է մարզի հարավ-արևելյան մասում: Հեռավորությունը մարզկենտրոն Արմավիր քաղաքից 23 կիլոմետր է:
Արգելավայրի տարածքի Արազափի տեղամասի ընդհանուր մակերեսը կազմում է 198.33 հեկտար, որը բաղկացած է 3 մասից`
1) Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատված` 62.4 հեկտար.
2) մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողեր` 61.9 հեկտար.
3) Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողեր` 74.03 հեկտար։
Արգելավայրը Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի մասով` հյուսիսից Ա-Բ հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Հայկավանի գյուղական համայնքի նախկին II հատված) հողերին, Բ-Գ հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Մրգաշատի գյուղական համայնքի նախկին II հատված) հողերին, Գ-Դ հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Նոր Ամասիայի գյուղական համայնքի նախկին II հատված) հողերին, Դ-Ե հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատված) հողերին, արևելքից Ե-Զ հատվածով` Արազափի գյուղական համայնքին:
Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի մասով արգելավայրն արևելքից Զ-Է հատվածով սահմանակից է Արազափի գյուղական համայնքին, արևմուտքից Թ-Ա հատվածով` Արգավանդի գյուղական համայնքին:
Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի մասով արգելավայրն արևելքից և հարավից Է-Ը հատվածով սահմանակից է Արազափի գյուղական համայնքին, արևմուտքից Ը-Թ հատվածով` Արգավանդի գյուղական համայնքին:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ (ՀԱՅԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Ա-Բ
Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Հայկավանի գյուղական համայնքի նախկին II հատվածի և Արգավանդի գյուղական համայնքի տարածքների բաժանման Ա հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 211.21 մետր, հասնում Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Հայկավանի գյուղական համայնքի նախկին II հատվածի և Մրգաշատի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Բ հանգուցային սահմանակետին:
Ա-Բ սահմանագծի ընդհանուր երկարությունը 211.21 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ (ՄՐԳԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Բ-Գ
Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Հայկավանի գյուղական համայնքի նախկին II հատվածի և Մրգաշատի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Բ հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 485.97 մետր, հասնում Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Մրգաշատի գյուղական համայնքի նախկին II հատվածի և Նոր Ամասիայի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Գ հանգուցային սահմանակետին:
Բ-Գ սահմանագծի ընդհանուր երկարությունը 485.97 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ (ՆՈՐ ԱՄԱՍԻԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Գ-Դ
Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Մրգաշատի գյուղական համայնքի նախկին II հատվածի և Նոր Ամասիայի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Գ հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 438.92 մետր, հասնում Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Նոր Ամասիայի գյուղական համայնքի նախկին II հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Դ հանգուցային սահմանակետին:
Գ-Դ սահմանագծի ընդհանուր երկարությունը 438.92 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ (ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Դ-Ե
Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Նոր Ամասիայի գյուղական համայնքի նախկին II հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Դ հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 1022.54 մետր, հասնում Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Արազափի գյուղական համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Ե հանգուցային սահմանակետին:
Դ-Ե սահմանագծի ընդհանուր երկարությունը 1022.54 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ԵՂԵԳՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ԵՎ ԱՐԱԶԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Ե-Զ
Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Արազափի գյուղական համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի տարածքների բաժանման Ե հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևելք, N 1 սահմանակետով անցնում 299.18 մետր, հասնում N 2 սահմանակետին, որտեղից ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 91.94 մետր, հասնում Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Արազափի գյուղական համայնքի տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման Զ հանգուցային սահմանակետին:
Ե-Զ սահմանագծի ընդհանուր երկարությունը 391.12 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ) ԵՎ ԱՐԱԶԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Զ-Է
Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Արազափի գյուղական համայնքի տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման Զ հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 41.29 մետր, հասնում մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի և Արազափի գյուղական համայնքի տարածքի բաժանման Է հանգուցային սահմանակետին:
Զ-Է սահմանագծի ընդհանուր երկարությունը 41.29 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ԱՐԱԶԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ) ԵՎ ԱՐԱԶԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Է-Ը
Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի և Արազափի գյուղական համայնքի տարածքի բաժանման Է հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, NN 1-4 սահմանակետերով անցնում 1081.63 մետր, հասնում ոռոգման ցանցի եզրին գտնվող N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը կիսախողովակներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, NN 6-8 սահմանակետերով անցնում 1469.67 մետր, հասնում Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի, Արազափի գյուղական համայնքի և Արգավանդի գյուղական համայնքի տարածքների բաժանման Ը հանգուցային սահմանակետին:
Է-Ը սահմանագծի ընդհանուր երկարությունը 2551.3 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ԱՐԱԶԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ) ԵՎ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Ը-Թ
Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Արգավանդի գյուղական համայնքի տարածքի բաժանման Թ հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 101.94 մետր, հասնում Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի, Արազափի գյուղական համայնքի և Արգավանդի գյուղական համայնքի տարածքների բաժանման Ը հանգուցային սահմանակետին:
Ը-Թ սահմանագծի ընդհանուր երկարությունը 101.94 մետր է:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ) ԵՎ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Թ-Ա
Եղեգնուտի գյուղական համայնքի նախկին II հատվածի, Հայկավանի գյուղական համայնքի նախկին II հատվածի և Արգավանդի գյուղական համայնքի տարածքների բաժանման Ա հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրանցքով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 818.55 մետր, հասնում Արազափի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Արգավանդի գյուղական համայնքի տարածքի բաժանման Թ հանգուցային սահմանակետին:
Թ-Ա սահմանագծի ընդհանուր երկարությունը 818.55 մետր է:
ՋՐԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ջրառատի տեղամասը (21.52 հեկտար) գտնվում է մարզի հարավ-արևելյան մասում: Հեռավորությունը մարզկենտրոն Արմավիր քաղաքից 23 կիլոմետր է:
Արգելավայրն Ա-1-2-3-4-5-6-Ա հատվածում գտնվում է Ջրառատի գյուղական համայնքի վարչական սահմաններում:
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԵՎ ՋՐԱՌԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` Ա-1-2-3-4-5-6-Ա
Ջրառատի գյուղական համայնքի տարածքների բաժանման Ա հանգուցային սահմանակետից սահմանագիծն անօգտագործելի տարածքով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 323.66 մետր, հասնում N 1 սահմանակետին, որտեղից գյուղամիջյան ճանապարհին զուգահեռ 10.0 մետր հեռավորությամբ թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 383.3 մետր, հասնում N 2 սահմանակետին, ապա վարելահողերի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, NN 3, 4 սահմանակետերով անցնում 258.58 մետր, հասնում ցամաքուրդի եզրին գտնվող N 5 սահմանակետին: N 5 սահմանակետից սահմանագիծը ցամաքուրդով թեքվում է դեպի արևմուտք, անցնում 539.95 մետր, հասնում N 6 սահմանակետին, ապա անօգտագործելի տարածքով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 341.34 մետր, հասնում «Որդան կարմիր» պետական արգելավայրի, Ջրառատի գյուղական համայնքի տարածքների բաժանման Ա հանգուցային սահմանակետին:
Ա-1-2-3-4-5-6-Ա սահմանագծի ընդհանուր երկարությունը 1842.83 մետր է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |