ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2021 թվականի N 45-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշմամբ հաստատված N 3, N 4 և N 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ |
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ |
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ |
ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2021 թ. նոյեմբերի 12 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2021 թվական: