«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2002 թ. |
N 9/2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Համայնքի ղեկավարը, սկսած քվեարկության օրվանից 40 օր առաջ քաղաքացու գրավոր դիմումը ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրել տվյալ տեղամասի ընտրողների ցուցակների պատճենները` ցուցակի յուրաքանչյուր էջը Երևան քաղաքում 10 դրամ, իսկ ՀՀ մարզերում` 20 դրամ վճարով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |