ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» հունվարի 2021 թվական N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5- րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով.
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ե Ց`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԿՈՂՄ( 5 ) ԴԵՄ ( 0 )
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ ԿՈՂՄ/ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ/
1. Ավետիսյան Ավետիս _____________
2.Բուդաղյան Գևորգ ____________
3. Մովսիսյան Ջանիբեկ ___________
4. Սադոյան Ռուստամ ________________
5. Փանոսյան Ղազար ________________
ԵՐԱՍԽԱՀՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ /
2021 թվականի հունվարի 25 գ. Երասխահուն |
/ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2021 թվական: