ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 77-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեն՝
1) եկամուտների գծով՛ 1 893 694.3 հազար դրամ.
2) ծախսերի գծով՝ 2 338 830.0 հազար դրամ.
3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 445 135.7 հազար դրամ։
(2-րդ կետը փոփ. 26.01.21 N 02-Ն)
3. Աբովյան համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 445 135.7 հազար դրամ։
(3-րդ կետը փոփ. 26.01.21 N 02-Ն)
4. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 2-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՛ համաձայն հավելված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը՛ համաձայն հավելված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 6-ի։
9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 7-ի։
10. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը։
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ-8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ |
ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ |
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ |
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 ք. Աբովյան |
Հավելված 1 Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 77-Ն որոշման |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
1. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համայնքի 2021 թվականի բյուջեն մշակվել է՝ հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2020 - 2024 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, ինչպես նաև 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը։
Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից։
Համայնքի 2021 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշգրտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։
Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։
Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում՝ համադրելով ֆինանսական ծրագրեր (հանրային հատվածի հաշվապահություն, ՀՀ ՖՆ գանձապետարանի ծրագիր) և ամփոփ հաշվեկշիռների հրապարակայնություն ՀԿՏՀ-ում։
Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների մակարդակն ու որակը։
Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ։
Խոցելի խմբերին և բազմազավակ ընտանիքներին ցուցաբերել աջակցություն։
Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային, կոմունալ տնտեսության բարեկարգման, ճանապարհային տնտեսության բնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորությունը, առկա լուսավորության համակարգը փոխարինելով էներգախնայող լուսատուներով։
Խթանել համայնքում գենդերային, հաշմանդամության և խոցելի խմբերի համար ծրագրերի իրականացումը։
Կիրականացվի օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում։
Համայնքի 2021 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքում գենդերային հավասարությանը։
Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2021 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
2019 թվականի փաստացի ցուցանիշներ
Համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն հաստատված համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 19-ի N 16-Ա որոշմամբ։
2020 թվականի հաստատված ցուցանիշներ
Համայնքի 2020 թվականի բյուջեն՝ հաստատված համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 136-Ն որոշմամբ
2021 թվականի կանխատեսվող ցուցանիշներ
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին»
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
(հազար դրամ) Հ/հ ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ 2019թ. փաստ. 2020թ. հաստ. 2021թ. կանխ. 2020թ. 2019թ. նկատ. % 2021թ. 2020թ. նկատ. % Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) 2019 թ. 2020 2021 թ. ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ 2200699,7 982598,4 1144601,3 44,6 116,5 100,0 100,0 100,0 1. Հողի հարկ 23468,0 29686,9 30287,8 126,5 102,0 1,1 3,0 2.6 2. Գույքահարկ 331190,7 31709,9 33245,8 9,6 104,8 15,0 3,2 2,9 3. Տուրքեր 81894,6 2016,2 2120,6 2,5 105,2 3,7 0,2 0,2 4. Պաշտոնական դրամաշնորհներ 766731,3 137102,5 161610,5 17,9 117,9 34,8 14,0 14,1 5. Այլ եկամուտներ 425745,8 28454,2 28454,2 6,7 100,0 19,3 2,9 2,5 6. Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր 182265,9 355145,7 888882,4 194,9 250,3 8,3 36,1 77,7 7. Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ 389403,4 398483,0 0,0 102,3 0,0 17,7 40,6 0,0
4. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ա) ըստ գործառական դասակարգման
(հազար դրամ) |
Հ/հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2019թ. փաստ. |
2020թ. հաստ. |
2021թ. կանխ. |
2020թ. 2019թ. նկատ. % |
2021թ. 2020թ. նկատ. % |
Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) | |||||
2019թ. |
2020 |
2021 | ||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
1619951,1 |
2419202,4 |
1893694,3 |
149.3 |
78,3 |
100,0 |
100,0 |
100,0 | ||||
1. |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ |
236066,9 |
349815,5 |
478168,7 |
148,2 |
136,7 |
14.6 |
14.5 |
25,3 | |||
2. |
Պաշտպանություն |
1000,0 |
1100,0 |
1100,0 |
110,0 |
100.0 |
0.1 |
0,0 |
0.1 | |||
3. |
Հասարակական կարգ, անվտանգության և դատական գործունեություն |
0,0 |
100,0 |
100,0 |
#DIV/0! |
100,0 |
0,0 |
0,0 |
0,0 | |||
4. |
Տնտեսական հարաբերություններ |
–111478,7 |
367696,3 |
–371999,4 |
–329,8 |
–101,2 |
-6,9 |
15,2 |
–19,6 | |||
5. |
Շրջակա միջավայրի պաշտպանություն |
491028,2 |
528320,0 |
476000,0 |
107,6 |
90,1 |
30,3 |
21,8 |
25.1 | |||
6. |
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն |
119718,4 |
137780,0 |
235065,4 |
115,1 |
170,6 |
7,4 |
5.7 |
12,4 | |||
7. |
Առողջապահություն |
570,0 |
2500,0 |
5000,0 |
438,6 |
200,0 |
0,0 |
0,1 |
0,3 | |||
8. |
Հանգիստ, մշակույթ և կրոն |
119660,5 |
118754,0 110709,8 |
99,2 |
93,2 |
7,4 |
4,9 |
5,8 | ||||
9. |
Կրթություն |
762965,8 |
817777,2 806765,5 |
107,2 |
98,7 |
47,1 |
33,8 |
42,6 | ||||
10. |
Սոցիալական պաշտպանություն |
420,0 |
1500,0 |
5000,0 |
357,1 |
333,3 |
0,0 |
0,1 |
0,3 | |||
11. |
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր |
0,0 |
93859.4 |
147784,3 |
0,0 |
157,5 |
0,0 |
3,9 |
7,8 |
բ) ըստ տնտեսագիտական դասակարգման
(հազար դրամ) |
Հ/հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2019թ. փաստ. |
2020 թ. հաստ. |
2021թ. կանխ. |
2020թ. 2019թ. նկատ. % |
2021թ. 2020թ. նկատ. % |
Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) 2019 թ. | |||
2019թ. |
2020թ. |
2021թ. | ||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
714393.0 |
1595467,8 |
2782576,7 |
223,3 |
174,4 |
100,0 |
100,0 |
100,0 | ||
Ա |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
312816.8 |
593964,6 |
1893694,3 |
189,9 |
318,8 |
43,8 |
37,2 |
68,1 | |
1. |
Աշխատանքի վարձատրություն |
150902,7 |
213552,0 |
246507,0 |
141,5 |
115,4 |
21.1 |
13,4 |
8,9 | |
2. |
Ծառայությունների և ապրանքների ձեռք բերում |
80315,4 |
132076,5 |
155303,0 |
164,4 |
117,6 |
11,2 |
8,3 |
5,6 | |
3. |
Տոկոսավճարներ |
0,0 |
0,0 |
0,0 |
0.0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 | |
4. |
Սուբսիդիաներ |
76672,1 |
130986,7 |
1319500,0 |
170,8 |
1007,4 |
10,7 |
8,2 |
47,4 | |
5. |
Դրամաշնորհներ |
0,0 |
2800,0 |
2800,0 |
0,0 |
100,0 |
0,0 |
0,2 |
0,1 | |
6. |
Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ |
4445.0 |
5457.0 |
13000,0 |
122,8 |
238.2 |
0,6 |
0,3 |
0,5 | |
7. |
Այլ ծախսեր |
481,6 |
109092,4 |
156584,3 |
22652, 1 |
143,5 |
0,1 |
6,8 |
5,6 | |
Բ |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ |
401576,2 |
1001503,2 |
888882,4 |
249.4 |
88,8 |
56.2 |
62,8 |
31.9 | |
1. |
Հիմնական միջոցներ |
401576,2 |
1001503,2 |
888882,4 |
249,4 |
88,8 |
56,2 |
62.8 |
31,9 | |
2. |
Պաշարներ |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 | ||
3. |
Բարձրարժեք ակտիվներ |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0.0 |
0,0 | ||
4. |
Չարտադրված ակտիվներ |
0,0 |
0,0 |
0.0 |
0,0 |
0,0 |
0,0 | |||
Գ |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ |
401576,2 |
1001503,2 |
888882.4 |
249,4 |
88.8 |
56,2 |
62,8 |
31,9 | |
1. |
Հիմնական միջոցների իրացումից մուտքեր |
401576.2 |
1001503,2 |
888882,4 |
249,4 |
88.8 |
56.2 |
62,8 |
31.9 | |
2. |
Պաշարների իրացումից մուտքեր |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 | ||
3. |
Բարձրարժեք ակտիվների իրացումից մուտքեր |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0.0 |
0,0 | ||
4. |
Չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
(հավելվածը խմբ. 26.01.21 N 02-Ն, փոփ. 01.09.21 N 31-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: