«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 օգոստոսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60504191
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հուլիսի 2004 թ. ք. Երևան |
N 609-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.
Որոշման հավելվածի 10-րդ կետի երկրորդ պարբերության «կադրերի երկարաժամկետ ռեզերվում առավել երկար ժամկետով» բառերից առաջ լրացնել «տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչվելու և չնշանակվելու հիմքով կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին, այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում» բառերը:
ՀՀ քաղաքացիական ծառայության |
Մ. Բադալյան |