«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50303298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
3 սեպտեմբերի 2003 թ. |
N 548-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 23.07.2002 Թ. ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. 14 հունիսի 2002 թ. թիվ 19-Ն որոշմամբ.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2002 թ. հուլիսի 23-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում`
ա) 6-րդ կետի «9» թիվը փոխարինել «6» թվով,
բ) 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մարզպետ` |
Ա. Հերոյան |