«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602296
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 նոյեմբերի 2002 թ. |
N 17/2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը նրա գրավոր դիմումի հիման վրա իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին է տալիս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության անձնագրերի և վիզաների վարչությունը՝ դիմելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Ա. Սահրադյան |