«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Ձև թիվ 1-Ավիա (ամսական) «Օդային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի մայիսի 27-ի «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման մեթոդական ցուցումներ հաստատելու մասին» թիվ 97 հրամանը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
1.4. Հաշվետվությունը լրացվում է աճողական կարգով` տարվա սկզբից:
1.5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունում արտացոլվում են կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումներին վերաբերող ցուցանիշները:
2.1. Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը (110), ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը (120) տողերում արտացոլվում են հանրապետությունից առաքված և հանրապետություն ներկրված բեռները, (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով փոխադրված բեռների և փոստի քանակը), արտահայտված տոննաներով:
2.2. Հայաստանյան շարժակազմով (111 և 121) տողերում ներառվում է միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով առաքված և ներկրված բեռների և փոստի քանակը:
2.3. Մեկնել են ուղևորներ - ընդամենը (տող 130) ցուցանիշը ներկայացնում է հանրապետությունից մեկնած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով մեկնած ուղևորները):
2.4. Հայաստանյան շարժակազմով (131 և 141) տողերում ներառվում են միայն Հայաստանի Հանրապետության ինքնաթիռներով մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակները:
2.5. Ժամանել են ուղևորներ - ընդամենը (տող 140) ցուցանիշը ներկայացնում է հանրապետություն ժամանած ուղևորների թվաքանակը (ներառյալ այլ պետությունների ինքնաթիռներով ժամանած ուղևորները):
2.6. Ուղևորաշրջանառությունը (տող 150) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.7. Բեռնաշրջանառությունը (տող 160) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.8. Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը (տող 170) որոշվում է հայաստանյան շարժակազմով յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների, ուղեբեռների ծավալի, ուղևորների թվաքանակի (վերածված կգ-ի` 1 ուղևորը - 90 կգ) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
2.9. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը - (տող 180) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, որը ներկայացնում է բեռնափոխադրումներից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
2.10. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդամենը - (տող 190) լրացվում է 180 տողի գումարը` ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը:
2.11. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը (200 տողում) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, որն իրենից ներկայացնում է վաճառված տոմսերից գոյացած գումարը` դրամական արտահայտությամբ առանց ավելացված արժեքի հարկի:
2.12. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը (210 տողում) լրացվում է 200 տողի գումարը` ներառյալ ավելացված արժեքի հարկի գումարը:
2.13. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (տող 220) լրացվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի |
Ներկայացվում է |
Ներկայացնում է |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎԻԱ (ամսական)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| |||
Չլրացնել ò | ||||
ՏԳՏԴ I_I_I_I_I_I | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ._______ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը |
Տողի հա-մարը |
Չափի միա- վորը |
Հաշվետու ամիսը |
Աճողական թվերով | ||
ընթացիկ տարվա |
նախորդ տարվա |
հաշվետու տարվա սկզբից |
նախորդ տարվա համապատաս- | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Առաքվել են բեռներ և փոստ - ընդամենը* |
110 |
տոննա |
|
|
|
|
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
111 |
''-'' |
|
|
|
|
Ներկրվել են բեռներ և փոստ - ընդամենը* |
120 |
''-'' |
|
|
|
|
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
121 |
''-'' |
|
|
|
|
Մեկնել են ուղևորներ- ընդամենը* |
130 |
հազար մարդ |
|
|
|
|
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
131 |
''-'' |
|
|
|
|
Ժամանել են ուղևորներ- ընդամենը* |
140 |
''-'' |
|
|
|
|
այդ թվում` հայաստանյան շարժակազմով |
141 |
հազար մարդ |
|
|
|
|
Ուղևորաշրջանառությունը |
150 |
միլիոն ուղևոր-կմ |
|
|
|
|
Բեռնաշրջանառությունը |
160 |
միլիոն ուղևոր-կմ |
|
|
|
|
Ավիափոխադրումների ընդհանուր ծավալը |
170 |
''-'' |
|
|
|
|
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը |
180 |
հազար դրամ |
|
|
|
|
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով ) - ընդամենը |
190 |
''-'' |
|
|
|
|
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի ) - ընդամենը |
200 |
''-'' |
|
|
|
|
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (ավելացված արժեքի հարկով) - ընդամենը |
210 |
''-'' |
|
|
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
220 |
մարդ |
|
|
X |
X |
*) 110, 120, 130, 140 տողերը լրացվում են բոլոր փոխադրումների համար`
ներառյալ այլ երկրների կողմից կատարվող:
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|