ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Գ Լ ՈՒ Խ  1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
| Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան | 
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները և դրա հաշվարկման ու գանձման կարգը:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա:
(1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)
Գ Լ ՈՒ Խ  2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ 
| Հոդված 2. | Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները | 
Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.
2) պարարտանյութերի և այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.
3) հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը.
4) օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտումները.
5) կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
(2-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)
| Հոդված 3. | Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները | 
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր առանձնյակի (անկախ տարիքից) համար`
ա. տարածաշրջանում անհետացած (RE) կատեգորիայի տեսակների համար`
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ` ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ | |
| Կարգ` Նստաչքավորներ - Basommatophora | 
 10 000 դրամ | 
| Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae | 
 | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ` ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Ավազամկնանմաններ, Gerbillidae | 
 | 
| Ընտանիք` Կատվազգիներ, Felidae | 
 | 
| Ընտանիք` Բորենիներ, Hyenidae | 
 | 
բ. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար.
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ` ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ | |
| Ընտանիք` Բիթինիդներ – Bithyniidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Լիթոգլիֆիդներ – Lithoglyphidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Տափակ խխունջներ – Planorbidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Նեղ խխունջներ – Vertiginidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Օրկուլիդներ – Orculidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Էնիդներ – Enidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Կլաուզիլիդներ – Clausiliidae | 5 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԵՐԿՓԵՂԿԵՐ | |
| Ընտանիք՝ Պիզիդիիդներ – Pisidiidae | 5 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ | |
| Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական ճպուռներ - Libellulidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մորեխներ - Acrididae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ծղրիդներ – Tettigoniidae | 5 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Հսկա որդաններ - Margarodidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ – Carabidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Խոլեվիդներ - Cholevidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Թերթիկաբեղավորներ – Scarabaeidae | 5 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Չրխկաններ - Elateridae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ոսկեբզեզներ - Buprestidae | 
 | 
| Ընտանիք՝ Ծաղկեփոշեկերներ – Alleculidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սևամարմիններ – Tenebrionidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկարաբեղիկներ – Cerambycidae | 5 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Փղիկներ կամ Երկարակնճիթներ - Curculionidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկրաչափ թիթեռներ – Geometridae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մեգախիլիդներ – Megachilidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մրջյուններ – Formicidae | 5 000 դրամ | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Սաղմոնայիններ - Salmonidae Cuvier, 1816 | 50 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ | |
| Ընտանիք՝ Սալամանդրներ - Salamandridae | 25 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք՝ Ագամաներ – Agamidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սցինկեր – Scincidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մողեսներ – Lacertidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք՝ Լորտուներ – Colubridae | 30 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իժանման օձեր կամ իժեր – Viperidae | 40 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae | 30 000 դրամ | 
| Ընտանիք` Կատվազգիներ, Felidae | 3 000 000 դրամ | 
| Ընտանիք` Եղջերուներ Cervidae | 3 000 000 դրամ | 
գ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար՝
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ | |
| Ընտանիք՝ Տափակ խխունջներ - Planorbidae | 3 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ | |
| Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Պլատիքնեմիդներ - Platycmenididae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Շերեփագիներ - Aeshnidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական ճպուռներ - Libellulidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Հաստածղրիդներ - Bradyporidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ծղրիդներ – Tettigoniidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ - Carabidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Չրխկաններ - Elateridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ոսկեբզեզներ - Buprestidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Թարախահաններ – Meloidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ծաղկեփոշեկերներ – Alleculidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սևամարմիններ – Tenebrionidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկարաբեղիկներ - Cerambycidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Տերևակերներ - Chrysomelidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ճերմակաթիթեռներ -Pieridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Նիմֆալիդներ - Nimphalidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկրաչափ թիթեռներ - Geometridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Անթոֆորիդներ - Anthophoridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մեղուներ - Apidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մրջյուններ - Formicidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գիշաճանճեր - Asilidae | 3 000 դրամ | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Ծածանազգիներ – Cyprinidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք՝ Իսկական մողեսներ – Lacertidae | 2 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք՝ Տարգալակտուցներ, Plataleidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք՝ Բադեր, Anatidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Բազեներ, Falconidae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae | 300 000 դրամ | 
| Ընտանիք` Քարադրներ, Charadriidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Շահրիկներ, Sylviidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Ճայեր, Corvidae | 30 000 դրամ | 
| ԴԱՍ` ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Ոզնիակերպեր, Erinaceidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գետնափորներ, Soricidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Պայտաքթայիններ, Rhinolophidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մկնիկանմաններ, Sicista | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սկյուռանմաններ, Sciuridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք` Համստերանմաններ, Cricetidae | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ճագարամկնանմաններ, Allactagidae | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae | 500 000 դրամ | 
| Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae | 3 000 000 դրամ | 
դ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար՝
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ | |
| Ընտանիք՝ Լեսթիդներ - Lestidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գոմֆիդներ - Gomphidae | 
 | 
| Ընտանիք՝ Մորեխներ - Acrididae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ - Carabidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Չրխկաններ – Elateridae | 2 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Երկարաբեղիկներ - Cerambycidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Առագաստաթիթեռներ - Papilionidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ճերմակաթիթեռներ - Pieridae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սատիրներ - Satyridae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Նիմֆալիդներ - Nimphalidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իլիկաթիթեռներ - Sphingidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Արջաթիթեռներ – Arctiidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մեգախիլիդներ - Megachilidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Անթոֆորիդներ - Anthophoridae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մեղուներ - Apidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գիշաճանճեր - Asilidae | 2 000 դրամ | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Ծածանազգիներ - Cyprinidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ | |
| Ընտանիք՝ Սխտորագորտեր - Pelobatidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Ցամաքային կրիաներ - Testudinidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սցինկեր - Scincidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մողեսներ - Lacertidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Լորտուներ - Colubridae | 30 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Իժանման օձեր կամ իժեր - Viperidae | 20 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Սուզակներ, Podicipedidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Ձկնկուլներ, Phalacrocoracidae | 75 000 դրամ | 
| Ընտանիք՝ Արագիլներ, Ciconidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Եգիպտահավեր Threskiornitidae | 75 000 դրամ | 
| Ընտանիք՝ Բադեր, Anatidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրարծիվներ, Pandionidae | 70 000 դրամ | 
| Ընտանիք` Բազեներ, Falconidae | 500 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մարեհավեր, Tetraonidae | 300 000 դրամ | 
| Ընտանիք` Փասիաններ, Phasianidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրահովվիկներ Rallidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Արոսներ, Otididae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Կտցար-կաչաղակներ, Haematopodidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Քարադրներ, Charadriidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Մորակտցարներ, Scolopacidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Բզակտուցներ, Recurvirostridae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ծիծառակտցարներ, Glareolidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Որորներ, Laridae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրածիծառներ, Sternidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Դռլոններ, Pteroclididae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Բվեր, Strigidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Մեղվակերներ, Meropidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ներկարարներ, Coraciidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Փայտփորներ, Picidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Խաղտտնիկներ, Motacillidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Շամփրուկներ - Laniidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Երաշտահավեր, Paridae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Սիտեղներ, Sittidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Դրախտապաններ, Emberizidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Ճնճղուկներ, Ploceidae | 15 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Գետնափորներ, Soricidae | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Պայտաքթայիններ, Rhinolophidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Վայրենակերպեր, Hystricidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Արջեր, Ursidae | 1 000 000 դրամ | 
| Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Կատվազգիներ, Felidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae | 3 000 000 դրամ | 
ե. տվյալների անբավարարություն (DD) կատեգորիայի տեսակների համար՝
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Ծածանազգիներ - Cyprinidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք՝ Ֆլամինգոներ, Phoenicopteridae | 200 000 դրամ | 
| Ընտանիք՝ Բադեր, Anatidae | 70 000 դրամ | 
| Ընտանիք` Բազեներ, Falconidae | 70 000 դրամ | 
| Ընտանիք` Փասիաններ, Phasianidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրահովվիկներ Rallidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Ճանճորսներ, Muscicapidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սիտեղներ - Sittidae,  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Սերինոսներ, Fringillidae | 15 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Բուլդոգայիններ, Molossidae | 20 000 դրամ | 
| 2) այլ կենդանատեսակների ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (այլ տեսակի ձկների, գետի խեցգետնի և այլ տեսակի հոդվածոտանիների յուրաքանչյուր կիլոգրամի, մյուս առանձնյակների՝ հատի, անկախ տարիքից) համար՝ | |
| ա) կաթնասուններ` | |
| ոզնի | 2 000 դրամ | 
| չղջիկներ | 2 000 դրամ | 
| նապաստակ | 8 000 դրամ | 
| մշկամուկ, ճահճակուղբ | 5 000 դրամ | 
| սկյուռ | 8 000 դրամ | 
| (տողը հանվել է 01.03.17 ՀՕ-82-Ն) | |
| լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու | 200 000 դրամ | 
| աքիսազգիներ | 25 000 դրամ | 
| վայրի խոզ | 200 000 դրամ | 
| (տողը հանվել է 01.03.17 ՀՕ-82-Ն) | |
| այծյամ | 250 000 դրամ | 
| այլ կաթնասունների տեսակներ (բացի վնասակար | |
| կրծողներից՝ առնետներ, մկներ, համստեր, դաշտամուկ) | 1 000 դրամ | 
| բ) թռչուններ` | |
| տառեխներ | 8 000 դրամ | 
| բադեր | 5 000 դրամ | 
| սագեր | 10 000 դրամ | 
| ցերեկային և գիշերային գիշատիչներ | 20 000 դրամ | 
| (տողը հանվել է 01.03.17 ՀՕ-82-Ն) | |
| կաքավներ | 5 000 դրամ | 
| լոր | 2 000 դրամ | 
| սև փարփար | 3 000 դրամ | 
| ջրածիծառներ և որորներ | 5 000 դրամ | 
| արոսներ | 100 000 դրամ | 
| աղավնիներ | 3 000 դրամ | 
| կկու | 2 000 դրամ | 
| մանգաղաթևեր | 3 000 դրամ | 
| այլ թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, | |
| մոխրագույն ագռավից) | 1 000 դրամ | 
| գ) սողուններ, երկկենցաղներ, հոդվածոտանիներ և ձկներ` | |
| գյուրզա | 15 000 դրամ | 
| այլ տեսակի օձեր | 5 000 դրամ | 
| այլ տեսակի մողեսներ | 1 000 դրամ | 
| գետի իշխան կարմրախայտ | 5 000 դրամ | 
| այլ տեսակի ձկներ | 1 000 դրամ | 
| այլ տեսակի երկկենցաղներ | 2 000 դրամ | 
| գետի խեցգետին | 1000 դրամ | 
| այլ տեսակի հոդվածոտանիներ | 500 դրամ | 
(3-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)
| Հոդված 4. | Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման բնապահպանական իրավախախտումները | 
     
Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառտնկարկների), ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների խաթարումը.
2) ծառերի և թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված և (կամ) աճող) ապօրինի հատումը և (կամ) մասնակի վնասումը.
3) հրկիզելու և (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.
4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը և աճելավայրերի վատթարացմանը.
5) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետումներով և թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) վնասումը.
6) բնական արոտավայրերում, անտառներում և պետական անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձի կատարումը և անասունների արածեցումը.
7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում և տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաև անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը և (կամ) վնասումը.
8) բույսերի և դրանց առանձին մասերի ապօրինի հավաքումը.
9) բուսական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին:
(4-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-82-Ն) 
| Հոդված 5. | Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները | 
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`
ա) արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)՝
| մինչև 4 | 4 500 դրամ | 
| 4.1 - 8.0 | 6 000 դրամ | 
| 8.1 -12.0 | 7 500 դրամ | 
| 12.1 -16.0 | 10 000 դրամ | 
| 16.1 - 20.0 | 15 000 դրամ | 
| 20.1 - 24.0 | 17 500 դրամ | 
| 24.1 - 28.0 | 20 000 դրամ | 
| 28.1 - 30 | 22 500 դրամ | 
|    30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար                                 1 500 դրամ  | |
| մինչև 4 | 1000 դրամ | 
| 4.1 - 8.0 | 2000 դրամ | 
| 8.1 - 12.0 | 3000 դրամ | 
| 12.1 - 16.0 | 4000 դրամ | 
| 16.1 - 20.0 | 5000 դրամ | 
| 20.1 - 24.0 | 6000 դրամ | 
| 24.1 - 28.0 | 7500 դրամ | 
| 28.1 - 30 | 10000 դրամ | 
| 30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար | 500 դրամ: | 
Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակներում ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։
Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների`
Երևան քաղաքում` տասնապատիկի չափով,
այլ բնակավայրերում` եռապատիկի չափով։
Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներ են համարվում հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ և պտղատու ծառատեսակները:
Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացենին, լորենին, թխկին և սոճենին:
Արմատից կտրված, ինչպես նաև հողմատապալ կամ ապօրինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով.
1.1) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների և թփերի հատման կամ ոչնչացման յուրաքանչյուր միավորի համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Ցեզալպինազգիներ- Caesalpiniaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Իլենազգիներ – Celastraceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Հոնազգիներ – Cornaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ – Fabaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Մատիտեղազգիներ – Polygonaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ – Rosaceae | 250 000 դրամ | 
բ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Տխիլազգիներ – Corylaceae | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Նոճազգիներ - Cupressaceae | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Հավամրգազգիներ – Ericaceae | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ – Fabaceae | 
 | 
| Ընտանիք` Հաճարազգիներ - Fagaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Կոկռոշազգիներ - Grossulariaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Բորակաթուփազգիներ - Nitrariaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Սոսազգիներ - Platanaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae  | 
 | 
| Ընտանիք` Պարիլյակազգիներ -Smilacaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Մորմազգիներ - Solanaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Կարմրանազգիներ- Tamaricaceae  | 150 000 դրամ | 
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae  | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Կռոնազգիներ - Staphyleaceae  | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Կենազգիներ - Taxaceae  | 100 000 դրամ | 
2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանի վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի և ինքնացանի տարիքի`
| մինչև 5 տարեկան` | 450 000 դրամ | |
| 6 - 10 տարեկան` | 575 000 դրամ | |
| 10 տարեկանից բարձր` | սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով. | 
| հունական ընկույզ | 3 000 դրամ | |
| հաճար, կաղին | 2 000 դրամ | |
| տանձ, խնձոր | 1 000 դրամ | |
| այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր,  | 500 դրամ. | 
3.1) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների (բացառությամբ ծառատեսակների և թփերի) ոչնչացման (կամ) հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Ականթազգիներ -Acanthaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հովվափողազգիներ -Alismataceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սոխազգիներ- Alliaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շքանարգիզազգիներ -Amaryllidaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հովանոցավորներ- Apiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Թաղաղուազգիներ - Asphodelaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գաղտրիկազգիներ - Boraginaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խաչածաղկավորներ - Brassicaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Վարսագեղազգիներ - Callitrichaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae  | 25 000 դրամ 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մեխակազգիներ - Caryophyllaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շնդեղազգիներ - Colchicaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Դդմազգիներ - Cucurbitaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Բոշխազգիներ - Cyperaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ակքանազգիներ - Dipsacaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Իշակաթնուկազգիներ - Euphorbiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ– Fabaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ֆրանկենիազգիներ - Frankeniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խորդենազգիներ - Geraniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հակինթազգիներ - Hyacinthaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սրոհունդազգիներ - Hypericaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հիպոլեպիդազգիներ - Hypolepidaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Կնյունազգիներ - Juncaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շուշանազգիներ - Liliaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Կտավատազգիներ - Linaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գետնամուշկազգիներ - Lycopodiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հարսնամատազգիներ - Nymphaeaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Իժալեզվազգիներ- Ophioglossaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Քաջվարդազգիներ - Paeoniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Արճճախոտազգիներ - Plumbaginaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հացազգիներ- Poaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մատիտեղազգիներ- Polygonaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գնարբուկազգիներ- Primulaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ- Ranunculaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հափուկազգիներ- Resedaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ծովոսպազգիներ- Salviniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սանտալազգիներ - Santalaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Տելիպտերազգիներ - Thelypteridaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գոճմակազգիներ - Thymelaeaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Կատվախոտազգիներ - Valerianaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մանուշակազգիներ - Violaceae  | 25 000 դրամ | 
բ. վտանգված (EN) կատեգորիայի ներքոհիշյալ տեսակների համար`
| Ընտանիք` Խնկեղեգազգիներ- Acoraceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Սոխազգիներ -Alliaceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Շքանարգիզազգիներ - Amaryllidaceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Հովանոցավորներ - Apiaceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Նվիկազգիներ -Araceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Արիստոլոխազգիներ - Aristolochiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Թաղաղուազգիներ- Asphodelaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ասպլենազգիներ- Aspleniaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Բարդածաղկավորներ- Asteraceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ձարխոտազգիներ- Athyriaceae  | 
 | 
| Ընտանիք` Ծորենազգիներ - Berberidaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Գաղտրիկազգիներ- Boraginaceae  | 15000 դրամ 15000 դրամ 15000 դրամ | 
| Ընտանիք` Խաչածաղկավորներ- Brassicaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae | 15000 դրամ | 
| Ընտանիք` Մեխակազգիներ - Caryophyllaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae  | 
 | 
| Ընտանիք` Շնդեղազգիներ - Colchicaceae  | 
 | 
| Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Բոշխազգիներ- Cyperaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Վահանապտերազգիներ - Dryopteridaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Իշակաթնուկազգիներ - Euphorbiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ-Fabaceae | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ծխաբուսազգիներ - Fumariaceae  | 
 | 
| Ընտանիք` Խորդենազգիներ - Geraniaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հակինթազգիներ - Hyacinthaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Սրոհունդազգիներ - Hypericaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Կնյունազգիներ - Juncaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ջրապզուկազգիներ - Lentibulariaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Շուշանազգիներ - Liliaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Փիփերթազգիներ - Malvaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Բորակաթփազգիներ - Nitrariaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հարսնամատազգիներ - Nymphaeaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ապուզանազգիներ - Onagraceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ճրագախոտազգիներ - Orobanchaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հացազգիներ - Poaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք՝ Ճրագախոտազգիներ - Orobanchaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Կաթնախոտազգիներ - Polygalaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Շերեփուկախոտազգիներ - Potamogetonaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Գնարբուկազգիներ - Primulaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Սպնդուկազգիներ - Pyrolaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ -Rosaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Սանտալազգիներ - Santalaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Կատվախոտազգիներ - Valerianaceae  | 15000 դրամ | 
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք՝ Ադիանտազգիներ - Adianthaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սոխազգիներ - Alliaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Շքանարգիզազգիներ - Amaryllidaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Հովանոցավորներ - Apiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Գաղտրիկազգիներ - Boraginaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ողկուզապտերազգիներ - Botrychiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բոշխազգիներ - Cyperaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ - Fabaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բոգազգիներ - Gentianaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae  | 10 000 դրամ 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրաերեքնուկազգիներ - Menyanthaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրահարսազգիներ - Najadaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Արճճախոտազգիներ - Plumbaginaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Հացազգիներ - Poaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Գնարբուկազգիներ - Primulaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բարբեկազգիներ - Saxifragaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Սինոպտերիդազգիներ - Sinopteridaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Մորմազգիներ - Solanaceae  | 10 000 դրամ | 
3.2) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված սնկերի անօրինական հավաքի կամ ոչնչացման յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
ա. անհետացած (EX) կատեգորիայի տեսակների համար`
| Բատարեա թիակաձև - Battarrea phalloides Dicks.:Pers. | 10 000 դրամ | 
բ. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
| Հապալոպիլուս զաֆրանադեղին (կարմրադեղին) -Hapalopilus croceus (Scop.:Fr.) Donk. | 7 000 դրամ | 
գ. վտանգված տեսակների (EN) կատեգորիայի տեսակների համար`
| Շամպինյոն աղյուսակաձև - Agaricus tabularis Pk | 6 000 դրամ | 
դ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
| Ճանճասպան կարմիր - Amanita muscaria (L.) Pers. | 5 000 դրամ | 
ե. վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող (NT) կատեգորիայի տեսակների համար`
| Շամպինյոն դեղնամաշկ - Agaricus xanthodermus Genev. | 4 000 դրամ | 
3.3) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառերի և թփերի պտուղների, դրանց առանձին մասերի (ընդհատակյա մաս, ցողուններ, տերևներ, ծաղիկներ և պտուղներ), սերմերի և հատապտուղների ապօրինի հավաքի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար` 20000 դրամ,
բ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար` 15000 դրամ,
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար` 10000 դրամ.
4) անտառային հողերում և բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետևանքով վնասված յուրաքանչյուր հեկտար տարածքի համար`
| մշակված հողեր | 300 000 դրամ | 
| բնական արոտավայրեր` բարելավված | 100 000 դրամ | 
| բնական արոտավայրեր` առանց բարելավման | 75 000 դրամ | 
| խոտհարքներից և արոտավայրերից դուրս տարածքներ | 100 000 դրամ. | 
| 5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար` ա) արոտային հանդակներում՝ | |
| խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր | 300 դրամ | 
| մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, | |
| ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր | 200 դրամ | 
| բ) ոչ արոտային հանդակներում` | |
| խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր | 2000 դրամ | 
| մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, | |
| ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր | 1500 դրամ | 
Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով և սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար.
| 6) անտառային տնկարաններում` ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված | |
| յուրաքանչյուր հեկտարի համար` | 3 000 000 դրամ | 
| բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար` | |
| տնկիներ՝ մինչև 5 տարեկան | 250 դրամ | 
| 5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ | 500 դրամ | 
| 5-ից բարձր տարիքի դեկորատիվ և տեխնիկական տնկիներ | 5000 դրամ. | 
| 7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով` | |
| ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր միավորի համար` | 1000 դրամ. | 
| 8) անտառային հողերի և բնական արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում` տեղադրման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` | |
| - ոչ վտանգավոր թափոններ | 2000 դրամ | 
| - կոմունալ վտանգավոր թափոններ (բացառությամբ շինարարական | 5000 դրամ | 
| - շինարարական և հողածածկույթի քանդումից առաջացած թափոններ | 10000 դրամ | 
| - արտադրության վտանգավոր թափոններ | 20000 դրամ | 
| Երևան քաղաքում անտառային հողերի և բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների կրկնապատիկի չափով: Սույն կետում նշված տարածքներում Կարմիր գրքում գրանցված բույսեր աճելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների հնգապատիկի չափով. | |
| 9) անտառային հողերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների | |
| զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար | 200 000 դրամ | 
| ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր | |
| քառակուսի մետրի համար | 5 000 դրամ | 
| հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր | |
| խորանարդ մետրի համար | 10 000 դրամ: | 
| Երևան քաղաքում անտառային հողերի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետում բերված համապատասխան սակագների եռապատիկի չափով: | |
(5-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 01.03.17 ՀՕ-82-Ն) 
 
Գ Լ ՈՒ Խ  3
 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ  Հոդված 6. 
 
 
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը 
1. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է` ելնելով բուսական և կենդանական աշխարհի վնասված (ոչնչացված) օբյեկտների քանակից և (կամ) ծավալից և սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագներից:
2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց ոչնչացմանը, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման և (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) և կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերի) հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով:
7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
8. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) անհայտ անձից մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների, ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
8.1. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված՝ Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասում նշվածների), ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման ու արտահանման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար՝ սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
9. Ապօրինի մթերված փայտանյութը և դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից փայտանյութի բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:
10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի համաձայն` հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաև օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:
(6-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն) 
| Հոդված 7. | Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը | 
Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:
| Հոդված 8. | Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը | 
1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:
2. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:
(8-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-184-Ն)
Գ Լ ՈՒ Խ  4 
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ 
| Հոդված 9. | Օրենքի ուժի մեջ մտնելը | 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ռ. Քոչարյան | 
| 
 | 
 
                