ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2002 թվականի N 89
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 29-ի N 240 և նոյեմբերի 22-ի N 821 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում`
ա) Զ. Գևորգյանի և Ե. Ավետիսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Զադոյանին (խորհրդի նախագահ) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին.
բ) «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերով:
|
Ա. Մարգարյան |
