ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1115-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 643-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 000 000 եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագրով՝ «ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 643-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ վարչապետի N 1115-Ա որոշման | 
| «Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 643-Ա որոշման | 
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 10 000 000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԹԻՎ CAM 1002 06 D ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ՝ «ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՌՈԳՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
| Հ. Մաթևոսյան | - ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ) | 
| Վ․ Քերոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար | 
| Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| Ա. Խոջոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) | 
| Վ․ Գևորգյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ | 
| Ա. Սողոմոնյան | - Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն | 
| Ա․ Բագիոլի | - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության համագործակցության պատասխանատու | 
| Ռ. Ժոզան | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավար | 
| Բ․ Կալաման | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ղեկավարի տեղակալ | 
| Տ․ Վանսան | - Զարգացման ֆրանսիական գործակալության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և կենսաբազմազանության ծրագրի ղեկավար | 
| Պ․ Կոբլան-Ուբերսոն | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի ծրագրի ղեկավար | 
| Ա․ Բելի | - Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածքային գրասենյակի գյուղատնտեսության մասով ծրագրի ղեկավար»: | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 28.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
                