329.0011.20.1100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2000 թվականի N 11
ք. Երևան
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը
Ելնելով Հանձնաժողովի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը (կանոնները) կոդիֆիկացնելու և համակարգելու նպատակից, և
Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.
1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 1, 2 և 3 կանոնները:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Ընդհանուր դրույթներ» վերնագրի ներքո, որը կազմում է Կանոնագրքի բաղկացուցիչ մասը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Մուրադյան |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կանոն 1. Կանոնագիրքը: Անվանումը
(ա) Սույն Կանոնագիրքը ներառում է Հանձնաժողովի կողմից արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակով սահմանված Կանոնները` դրանց կոդիֆիկացիայի նպատակով:
(բ) Սույն Կանոնագրքի անվանումն է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք», իսկ կրճատ անվանումը` «Արժեթղթերի շուկայի կանոնագիրք» կամ «ԱՇԿ»:
Կանոն 2. Կառուցվածքը: Կոդիֆիկացիան և հղումները
(ա) Սույն Կանոնագիրքը բաղկացած է հետևյալ բաժիններից` Բաժին Ա` «Ընդհանուր դրույթներ» , Բաժին Բ` «Արժեթղթերի գրանցում: Հաշվետվություններ», Բաժին Գ` «Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր», Բաժին Դ` «Մասնագիտացված անձինք» և Բաժին Ե` «Ինքնակարգավորվող կազմակերպություններ»: Յուրաքանչյուր Բաժինը բաղկացած է Վերնագրերից:
(բ) Վերնագիրը միավորում են Հանձնաժողովի կողմից սահմանված Կանոնները ըստ կարգավորման առարկայի: Վերնագրի անվանումը համառոտակի բնորոշում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան: Յուրաքանչյուր վերնագրից հետո սահմանվում է դրանում միավորված Կանոնների կարգավորման առարկան («Առարկա») և Օրենքի այն դրույթները, որոնց ուժով` հանձնաժողովը սահմանել է տվյալ Վերնագրի կանոնները («Աղբյուրը,):
(գ) Օգտագործման հարմարության և պարզության համար Կանոնագրքի կառուցվածքը և Կանոնների հերթականությունն ու համարակալումը հետևում է Օրենքի կառուցվածքի և հոդվածների հերթականության տրամաբանությանը:
(դ) Կանոնները (բացառությամբ սույն Վերնագրի Կանոններից) համարակալվում են Օրենքի այն հիմնական հոդվածի, դրա կետի և ենթակետի համարով, որից բխում է տվյալ կանոնը: Տվյալ համարին «գծիկից» հետո հետևում է Կանոնի հերթական համարը (Օրինակ` «Կանոն 61.1ա-3» Օրենքի 61 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետից բխող` կարգավորման նույն առարկային վերաբերվող երրորդ կանոնն է): Եթե Օրենքի նույն հոդվածի հիմքով մեկից ավելի կարգավորման առարկա ունեցող Կանոններ են սահմանվում, ապա դրանք միմյանցից տարբերվում են գծիկից առաջ դրված հայերեն մեծատառերով (Օրինակ` «Կանոն 62.1Ա-1» և «Կանոն 62.1Բ-1»` օրենքի նույն հոդվածի նույն կետից բխող, սակայն կարգավորման տարբեր առարկա ունեցող կանոններ են): Նման կանոնները տարբեր Վերնագրերի ներքո են միավորվում: Օգտագործման հարմարության համար կանոնները վերնագրվում են:
(ե) Կանոնն ունի հետևյալ կառուցվածքը` (1) Կանոնը բաղկացած է Ենթականոններից, որոնք համարակալվում են փակագծերում ներառվող հայերեն փոքրատառերով (օրինակ` (ա), (բ) և այլն).
(զ) Սույն Կանոնագրքում հղումները կատարվում են հետևյալ կանոններով` (1) Վերնագրին հղումը ենթադրում է տվյալ վերնագրի բոլոր Կանոնները:
Կանոն 3. Նպատակն ու մեկնաբանությունը
(ա) Սույն Կանոնագրքի Կանոնները սահմանված են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակներից, Օրենքով Հանձնաժողովին վերապահված նորմաստեղծ իրավասության սահմաններում և ի կատարումն հանձնաժողովի` Օրենքով ամրագրված խնդիրների:
(բ) Սույն Կանոնագրքի Կանոնները մեկնաբանվում են ելնելով արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակների առավել լիարժեք իրագործման տեսանկյունից: Հանձնաժողովի կողմից ընդունված Կանոնների պաշտոնական մեկնաբանությունները պարտադիր ուժ ունի: |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700132