«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014311
| 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
 30 հունիսի 2014 թ. N 14-Ն  | 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
 20 հունիսի 2014 թ. N 37-Ն  | 
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1047-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 55-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 1-ին մասը.
Հրամայում ենք`
1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամներին բժշկական հաստատություններ ուղեգրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1047-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 27-ի N 55-Ն համատեղ հրամանով հաստատված հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «կարգավիճակ ունեցողները» բառերից հետո լրացնել «և նրանց ընտանիքի անդամները» բառերով։
| 
 ՀՀ պաշտպանության նախարար 
 Ս. Օհանյան  | 
 ՀՀ առողջապահության նախարար 
 Ա. Մուրադյան  |