«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2004 թ. |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 9-ի «Ապրանքաշրջանառության ծավալի մասին (Ձև թիվ 1-առևտուր)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 92 որոշումը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված | |
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Մանրածախ առևտրի շրջանառությունը բնակչությանը վաճառված անձնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների արժեքն է: Բնակչության առանձին խավերին զեղչով վաճառված ապրանքների արժեքը ներառվում է մանրածախ ապրանքաշրջանառության մեջ ամբողջ ծավալով:
6. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
7. 01 տողը` «Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառությունը - ընդամենը» իրենից ներկայացնում է 01.1; 01.2; և 01.3 տողերի տվյալների հանրագումար (01 = 01.1 + 01.2 + 01.3):
8. 01.1 «Առևտրի ցանցի մանրածախ ապրանքաշրջանառությունը» տողում նշվում է մանրածախ առևտրի ապրանքաշրջանառության ամբողջ ծավալը` առանց մանրամեծածախ առևտրի ծավալի:
9. 01.2 «Մանրամեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը ներառում է ապրանքների վաճառքը իրավաբանական անձանց, հիմնարկներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (կանխիկ կամ անկանխիկ) այն է` պարենային և քիչ քանակությամբ (միայն ընթացիկ կարիքների համար) ոչ պարենային ապրանքների վաճառքը հիվանդանոցներին, մանկական կրթական հաստատություններին և այլն:
10. 01.3 «Հանրային սննդի ապրանքաշրջանառությունը» տողում լրացվում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից բնակչությանը վաճառված ապրանքների, ինչպես նաև սպասարկման հետ կապված ծախսերի գումարը:
11. 01.3.1. «Սեփական արտադրության արտադրանքի իրացումը» տողը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սեփական արտադրության արտադրանք է համարվում պատրաստի արտադրանքը և կիսաֆաբրիկատները` պատրաստված խոհանոցում կամ հանրային սննդի ոլորտի օժանդակ արտադրամասերում` հումքի և արտադրանքի ջերմային կամ սառեցման միջոցով վերամշակման եղանակով:
12. 02 «Մեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը» տողը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով:
13. 03 Ապրանքային մնացորդը փաստացի առկա ապրանքների քանակությունն է` հաշվարկած վաճառքի ընթացիկ գներով: «Ապրանքային մնացորդը» տողը լրացվում է մանրածախ ցանցի և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ:
14. 04 «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
15. Հաշվետվության մեջ փաստացի ապրանքաշրջանառությունը պետք է լրացվի ինչպես հաշվետու ամսվա համար` սյունակ 2-րդ, այնպես էլ տարվա սկզբից աճողական կարգով` սյունակ 1-ին: Սյունակ 3-ում ցույց է տրվում գյուղական վայրերի ապրանքաշրջանառությունը տարվա սկզբից (լրացվում է սյունակ 1-ից): Սյունակ 4-ում և 5-ում լրացվում է նախորդ տարվա ապրանքաշրջանառության ծավալը համապատասխանաբար` տարվա սկզբից` աճողական կարգով և հաշվետու ամսվա համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման |
Ազգային վիճակագրական ծառայության |
Իրավաբանական անձինք, հիմնարկները, |
մինչև հաշվետու |
Ով է ներկայացնում ________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ամսական)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի թիվ 28-Ն որոշմամբ
| |
Չլրացնել ò | ||
| ||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ
200 _ թ. _____________ ամսվա համար
(տարեսկզբից աճողական կարգով) հազ. դրամ
Ապրանքաշրջանառության |
Ապրանքաշրջանառության | ||||
տարվա սկզբից |
հաշվետու |
տարվա սկզբից |
հաշվետու | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Մանրածախ առևտրի ապրանքաշրջանառությունը ընդամենը (01.1+01.2+01.3) այդ թվում` |
01 |
||||
Առևտրի ցանցի մանրածախ ապրանքաշրջանառությունը |
01.1 |
||||
Մանրամեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը |
01.2 |
||||
Հանրային սննդի ապրանքաշրջանառությունը որից` |
01.3 |
||||
սեփական արտադրության արտադրանքի իրացումը |
01.3.1 |
||||
Մեծածախ առևտրի ապրանքաշրջանառությունը |
02 |
||||
Ապրանքային մնացորդը |
03 |
x |
x |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ) |
04 |
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|