«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 50110236
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
17 հունիսի 2010 թ. |
N 85-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2010 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2003 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 307-Ն որոշումը»։
Ս. Սահակյան |