041.0433.10.09.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի1997 թ. N 433
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`
1. (կետն ուժը կորցրել է 17.08.98 N 492)
2. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման համար պետական պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովին ներկայացնել`
ա) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը` Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.
բ) մինչև 2000 թվականի մայիսի 25-ը` բնակավայրերի (համայնքների) սահմանների նկարագիրը` դրանք տեղանշելով 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզների վրա:
(3-րդ կետը փոփ. 14.04.98 N 175, 17.08.98 N 492, խմբ. 18.11.99 N 704)
4. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` ըստ անհրաժեշտության ընդգրկելով շահագրգիռ մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
(4-րդ կետը փոփ. 14.04.98 N 175, 17.08.98 N 492, խմբ. 18.11.99 N 704)
5. Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կատարել Հայաստանի Հանրապետության 1998, 1999, 2000 թվականների պետական բյուջեներից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 18.11.99 N 704)
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքների կազմակերպման մասին» N 123 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 10-ի N 123 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 27 որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Խ. Հարությունյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Բալոյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Կ. Միքայելյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ս. Թովմասյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ |
Ս. Օհանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ |
Վ. Տերտերյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Հ. Կարապետյան | - Արագածոտնի մարզպետ |
Հ. Աբրահամյան | - Արարատի մարզպետ |
Ա. Հերոյան | - Արմավիրի մարզպետ |
Վ. Հակոբյան | - Գեղարքունիքի մարզպետ |
Հ. Քոչինյան | - Լոռու մարզպետ |
Ս. Ստեփանյան | - Կոտայքի մարզպետ |
Ֆ. Փիրումյան | - Շիրակի մարզպետ |
Ռ. Նավասարդյան | - Սյունիքի մարզպետ |
Պ. Մանուկյան | - Վայոց ձորի մարզպետ |
Ա. Ղուլարյան | - Տավուշի մարզպետ |
Հ Վարդանյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրեն |
Ֆ. Ղազարյան | - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ |
Գ. Ավետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության ԳՀՆԻ» ՊՓԲԸ-ի տնօրենի տեղակալ |
Կ. Ամյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(կազմը խմբ. 18.11.99 N 704)