ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 1998 թվականի N 93
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև ելնելով բնակչությանը մատուցվող առանձին ծառայությունների բանկային սպասարկումն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգի 20-րդ կանոնում ավելացնել նոր 8-12 կետեր` հետևյալ բովանդակությամբ.
«8. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկերը կենտրոնական բանկում կարող են գրանցել հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակներ (կետեր):
Հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը) իրավունք ունեն բանկերի և սպասարկվող ձեռնարկությունների (կազմակերպությունների) միջև կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնել միայն`
- բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունների վճարների գանձման բանկային սպասարկում,
- բնակչությանը մատակարարվող էլեկտրական ու ջերմային էներգիայի, գազի, ջրի դիմաց վճարումների կատարման բանկային սպասարկում,
- քաղաքացիներին կենսաթոշակների և նպաստների վճարման բանկային սպասարկում:
Հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը) իրավունք չունեն առանց ՀՀ կենտրոնական բանկի թույլտվության իրականացնել սույն կանոնի 3-րդ կետով նախատեսված ֆինանսական գործառնությունները:
9. Բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակների (կետերի) գրանցման համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
ա) բանկի միջնորդագիրը,
բ) բանկի կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակ (կետ) բացելու մասին,
գ) ծառայությունների մատուցման գծով սպասարկվող ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պատճենները,
դ) հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակի (կետի) տեխնիկական հագեցվածության նվազագույն պահանջների ապահովման մասին տեղեկանք:
10. Հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը) պետք է ապահովեն տեխնիկական հագեցվածության հետևյալ նվազագույն պահանջները.
ա) սեփականության իրավունքով բանկին պատկանող կամ վարձակալված (հատկացված) առանձնացված տարածք,
բ) գրասենյակի պատին կամ այլ աչքի ընկնող տեղում փակցված ցուցանակ, որը պետք է ներառի բանկի անվանումը, գործառնական գրասենյակի (կետի) համարը կամ անվանումը, ինչպես նաև «գործառնական գրասենյակ» կամ «գործառնական կետ» բառերը, գործառնական գրասենյակի (կետի) աշխատաժամերը,
դ) գործառնական գրասենյակի (կետի) պատասխանատու աշխատակիցները պետք է ունենան հատուկ այցեքարտեր` կնքված բանկի կողմից:
Ելնելով անհրաժեշտությունից` հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակների (կետերի) միջոցով նշված ծառայությունները մատուցող բանկերը պարտավոր են դրամական միջոցների պահպանության նպատակով ձեռնարկել այլ անհրաժեշտ միջոցառումներ (չհրկիզվող պահարան, ինկասացիոն ծառայություն և այլն):
11. ՀՀ կենտրոնական բանկը բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակների (կետերի) գրանցման միջնորդագիրը քննարկում է 5-օրյա ժամկետում: Կենտրոնական բանկի նախագահի հրամանով գրանցվում է բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակը (կետը) կամ մերժվում բանկի միջնորդագիրը: Բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակի (կետի) գրանցման միջնորդագիրը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,
բ) գործառնական գրասենյակի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնի 10-րդ կետի պահանջներին:
12. Սույն կանոնի 6-րդ կետով նախատեսված կարգով գրանցված գործառնական գրասենյակները (կետերը) սույն կանոնի 8-րդ կետում նշված ծառայությունների մատուցում կարող են իրականացնել միայն ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությամբ` ներկայացնելով դիմում և 9-րդ կետի «գ» ենթակետում նշված պայմանագրերի պատճենները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ կենտրոնական բանկի |