329.007/01.30.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունվարի 2001 թ. |
N 007/01 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 7, 8 ԵՎ N 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք) 62 հոդվածի 1-ին և 97 հոդվածի 1-ին կետերը.
Համարելով, որ ներքոհիշյալ փոփոխությունների և լրացումների կատարմամբ հնարավոր կլինի էականորեն նպաստել մասնագիտացված անձանց լիցենզավորման, դրանց գործունեության հետագա վերահսկման և ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը.
Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով ՈՐՈՇՈՒՄ Է.
1. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության մասին» N 7 որոշմամբ հաստատված` «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողությունը» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 65.1Ա-2 կանոնի (գ) ենթականոնում «երկու օրինակները» բառերը փոխարինել «ութ օրինակները» բառերով.
բ) 65.1Ա-2 կանոնի (դ) ենթականոնում «երկու օրինակից» բառերը փոխարինել «ութ օրինակից» բառերով:
2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) 62.1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Լիցենզիայի դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)».
բ) Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի տիտղոսաթերթում Ձև 62.1-2 (բ) «արժեթղթերի հավատարմագրային գործունեություն» բառերը փոխարինել «արժեթղթերի հավատարմագրային կառավարման» բառերով.
գ) 62.1գ-1(ա)(5) կանոնից հանել «և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը, բաժնային արժեթղթերի դասը» բառերը.
դ) Ձև 62.1գ-1 (5) կետից հանել «և բաժնային արժեթղթերի տերերի թիվը» բառերը:
3. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշմամբ հաստատված «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրի 97.1-2 կանոնի (ա) ենթականոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Գրանցման դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն)»:
Հանձնաժողովի նախագահ |
Է. Մուրադյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
5 ապրիլի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32701074