ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 հունիսի 2012 թ. |
N 472-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 52-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման հավելվածում ընդգրկված կազմակերպությունների մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ, 2-րդ կետի ա), գ), դ), ե) և է) կետերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները, բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի, պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, ընդ որում` մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում կազմակերպության գործադիր մարմնի ընտրությունը (նշանակումը) կազմակերպության գործադիր մարմնի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը վերջիններս նախապես համաձայնեցնում են Երևանի քաղաքապետի հետ:
(2-րդ կետը լրաց. 11.09.12 N 502-Ն, փոփ. 31.10.17 N 52-Ն)
3. Երևանի ենթակայության կազմակերպության գործունեության վերահսկողության արդյունքում իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հիմք են հանդիսանում կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար, կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:
(3-րդ կետը լրաց. 11.09.12 N 502-Ն)
4. Այն դեպքում, երբ Երևանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինը դիմում է ներկայացնում Երևանի քաղաքապետին՝ իր հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծելու (պաշտոնից ազատելու) մասին, ապա կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:
(4-րդ կետը լրաց. 31.10.17 N 52-Ն)
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի N 472-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար |
1. |
«Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
2. |
«Երևանի Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
2. |
«Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
3. |
«Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
4. |
«Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
2. |
«Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Վահան Զատիկյանի անվան մարզակումբ» ՀՈԱԿ |
2. |
«Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
2. |
«Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ |
3. |
«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ |
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
2. |
Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
3. |
«Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ |
4. |
«Երևանի Շենգավիթի նետաձգության մարզակումբ» ՀՈԱԿ |
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար | |
1. |
«Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ |
(հավելվածը լրաց. 24.06.16 N 564-Ն)