ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2016 թվականի N 368-Ա
ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Մարգո Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. մայիսի 3-ի N 368-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Դավթյան |
- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Էլբակյան |
- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
Հ. Ղազանչյան |
- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Փափազյան |
- Մ. Մուրադյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |