ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2012 թվականի N 986-Ա
Է. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Էդուարդ Միրզոյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012թ. հոկտեմբերի 9 |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հոկտեմբերի 9-ի N 986-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան |
- |
ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Բեգլարյան |
- |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Վ. Գաբրիելյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարար |
Դ. Դումանյան |
- |
ՀՀ առողջապահության նախարար |
Հ. Պողոսյան |
- |
ՀՀ մշակույթի նախարար |
Տ. Մարգարյան |
- |
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Վ. Գասպարյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան |
- |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) |
Կ. Հովհաննիսյան |
- |
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան |
- |
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Սիրունյան |
- |
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Շ. Շահինյան |
- |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ռ. Ամիրխանյան |
- |
«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Ղազարյան |
- |
«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սարյան |
- |
երաժշտագետ (համաձայնությամբ) |
Լ. Չաուշյան |
- |
կոմպոզիտոր (համաձայնությամբ) |
Ա. Միրզոյան |
- |
Է. Միրզոյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |