ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2012 թվականի N 114-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ՌՈՍԱՏՈՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Ս.ԿԻՐԻԵՆԿՈՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ս. Կիրիենկոյի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի փետրվարի 6-7-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝ արարողակարգային և այլ միջոցառումների, կեցության, սննդի, փոխադրամիջոցների վարձակալություն, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների և այլ ծախսերը` 1540000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. փետրվարի 13 Երևան | 
 | 
 
                