«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 դեկտեմբերի 2016 թ.
թիվ 239-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով օպտիմալացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի ղեկավարների գրանցման գործընթացները, ամբողջացնել նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու գործընթացները և ընդլայնել բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին աուդիտի ղեկավարի և ներքին աուդիտի անդամի պաշտոնների համար սահմանված որակավորումները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, 181-րդ և 28-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգ 1-ի 36-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. Ստեղծվող մասնաճյուղի ղեկավարի գրանցման վերաբերյալ բանկի միջնորդագիրը և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված պահանջների:»,
2) Կանոնակարգ 1-ի 36-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
3) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Բանկի միջնորդագիրը ստեղծվող մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ ու ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված պահանջների:»,
4) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
5) Կանոնակարգ 1-ի 49-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Բանկի մասնաճյուղի ղեկավարների գրանցման վերաբերյալ Կենտրոնական բանկ է ներկայացվում վարկային կազմակերպության միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված պահանջների և ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 20-ի:»,
6) Կանոնակարգ 1-ի գլուխ 16-ը լրացնել 105.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«105.1. Ուղղակի կամ անուղղակի նշանակալից մասնակցի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության փոփոխության դեպքում՝ բանկը պարտավոր է կենտրոնական բանկ ներկայացնել նշանակալից մասնակցի փոփոխության հիմնավորումը (մասնակցի կողմից իր մասնակցության օտարման պատճառներն ու հանգամանքները):»,
7) Կանոնակարգ 1-ի գլուխ 16-ը լրացնել 105.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«105.2. Ուղղակի կամ անուղղակի նշանակալից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ մասնակցի և նրա հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ բանկի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման դեպքում՝ բանկը պարտավոր է կենտրոնական բանկ ներկայացնել ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակցի անձը հաստատող փաստաթուղթը:»,
8) Կանոնակարգ 1-ի 106-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) Այլ մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ հիմնավորումը (մասնակցի կողմից իր մասնակցության օտարման պատճառներն ու հանգամանքները):»,
9) Կանոնակարգ 1-ը լրացնել 122.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«122.1. Բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնեն պարզ և բարդ ընթացակարգով գրանցվող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ ղեկավարների դեպքում, անձը հաստատող փաստաթուղթ:»,
10) Կանոնակարգ 1-ի 123-րդ կետի աղյուսակի 3-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
:», |
11) Կանոնակարգ 1-ի 186-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն կանոնակարգի 186.1-րդ կետով նախատեսված դեպքերի)» բառերով,
12) Կանոնակարգ 1-ը լրացնել 186.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«186.1. Բանկը մասնաճյուղի ղեկավարների գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում բանկի մասնաճյուղի ղեկավարի համապատասխանության և գրանցման վերաբերյալ միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 42-ի:»,
13) Կանոնակարգ 1-ի 187-րդ կետում «գործընթացները,» բառից հետո լրացնել «ինչպես նաև սույն կանոնակարգի Հավելված 43-ով սահմանված ուղենիշային պահանջները,»,
14) Կանոնակարգ 1-ի 215-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի և բանկի մասնաճյուղի ամբողջ տարածքում և բանկի գլխամասի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը: Բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի և բանկի մասնաճյուղի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը և բանկի մասնաճյուղը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա բանկի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:»,
15) Կանոնակարգ 1-ի 229-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«229. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը սույն կանոնակարգի Հավելված 11-ով սահմանված տեղեկանքի 2.3-րդ, 3.6-րդ, 3.8-3.9-րդ, 4.1-րդ, 4.3-րդ ենթակետերով և (կամ) 5-9-րդ կետերով (կամ) Հավելված 42-ում անձնական տվյալների վերաբերյալ սահմանված տեղեկությունների փոփոխության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է այդ փոփոխությունները:»,
16) Կանոնակարգ 1-ի 230-րդ կետի 3-րդ ենթակետում «զարգացմանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծրագիրը պետք է պարունակի վերլուծություն առկա ու սպասվող ռիսկերի վերաբերյալ և ներկայացնի դրանց կառավարման մեխանիզմները:»,
17) Կանոնակարգ 1-ի 232-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) Տվյալ գործարքի արդյունքում բանկի մոտ ի հայտ չեն գա չհիմնավորված ռիսկեր և բանկը կունենա համարժեք կազմակերպչական ռեսուրսներ տվյալ գործարքի իրականացման համար:»,
18) Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ի 7.3 կետում «կամ» բառից հետո լրացնել «վերջին 5 տարիների ընթացքում» բառերը,
19) Կանոնակարգ 1-ի Հավելված 11-ի 7.4 կետում «կամ» բառից հետո լրացնել «վերջին 5 տարիների ընթացքում» բառերը,
20) Կանոնակարգ 1-ի Հավելված 31-ի 4.2 կետում «3.3» թիվը փոխարինել «4.3» թվով,
21) Կանոնակարգ 1-ը լրացնել Հավելված 42-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է),
22) Կանոնակարգ 1-ը լրացնել Հավելված 43-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 21-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2016 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Հավելված 1 Հաստատված է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 239-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 42
«Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության
և թույլտվության տրամադրման, որակավորման և մասնագիտական
համապատասխանության ստուգման կարգերը» կանոնակարգ 1-ի
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր
ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
-------------------------------------ին
Հարգելի -----------------------
Խնդրում ենք ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(ղեկավարի թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)
‑---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- անձը հաստատող փաստաթղթի տվյալները (նախկին և նոր անձնագրերի/նույնականացման քարտի տվյալները), հանրային
--------------------------------------------------------------------------------------
ծառայությունների համարանիշը, պաշտոնավարման սկիզբը)
□ տրամադրել որակավորման վկայական՝ առանց քննության միջոցով որակավորման ստուգման
□ գրանցել որպես
----------------------------------------------------------------------:
(բանկի անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Հավաստիացնում եմ, որ __________________________________________-ի
(ղեկավարի անունը, ազգանունը) |
(ղեկավարի պաշտոնը)
գրանցվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
--------------------------------------------------------------------------------------------------------
(բանկի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
« » ----------------- 20 թ.:
Հավելված 2 Հաստատված է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 239-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 43
«Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման,
համաձայնության և թույլտվության տրամադրման, որակավորման և
մասնագիտական համապատասխանության ստուգման կարգերը» կանոնակարգ 1-ի
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բանկերի մասնաճյուղի ղեկավարների (կառավարիչների և գլխավոր հաշվապահների) ընտրության և համապատասխանության գնահատման կարգը (ուղեցույցը) պետք է նվազագույնը բաղկացած լինի հետևյալ բաժիններից.
1) Փաստաթղթի նպատակը
2) Թեկնածուների կողմից ներկայացվող տեղեկությունները
3) Բանկի կողմից մասնագիտական որակների ստուգման ընթացակարգը
4) Բանկի կողմից անաղարտության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման աղբյուրները
5) Հավաքագրված տեղեկատվության վերլուծությունը և ամփոփումը
6) Թեկնածուի նշանակման որոշման կայացումը
7) Ընթացիկ վերահսկողության իրականացման եղանակները
8) Տեղեկատվության արխիվացումը։
2. Բանկը ներկայացված բաժիններով պահանջվող գործընթացները նկարագրելիս հստակ նշում է այն ստորաբաժանումները և/կամ անձանց, որոնք (ովքեր) մասնակցում են մասնաճյուղի ղեկավարների ուսումնասիրության և նշանակման որոշման կայացման համապատասխան գործընթացում: Յուրաքանչյուր գործընթացը նկարագրվում է հնարավորինս մանրամասն:
3. «Փաստաթղթի նպատակը» բաժնում ներկայացվում է փաստաթղթի կարգավորման առարկան:
4. «Թեկնածուների կողմից ներկայացվող տեղեկությունները» բաժնում ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնք թեկնածուն պետք է ներկայացնի բանկ: Բանկը պետք է պահանջի ներկայացնել փաստաթղթեր, որոնք նվազագույնը կբացահայտեն ԿԲ կողմից ղեկավարի գրանցման համար պահանջվող «Ղեկավարների և նրա գործունեության վերաբերյալ» տեղեկանքով սահմանված տեղեկությունները:
5. «Բանկի կողմից մասնագիտական որակների ստուգման ընթացակարգը» բաժնում ներկայացվում է մասնաճյուղի կառավարիչների որակավորման և մասնագիտական համապատասխանության պահանջները: Ընդ որում, տվյալ պահանջները նվազագույնը պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի ղեկավարների համար սահմանված պահանջներին: Բանկը կարող է սահմանել որակավորման և մասնագիտական համապատասխանության ավելի խիստ պահանջներ: Սույն բաժնում բանկը նկարագրում է նաև այն գործընթացները, որոնք առկա են բանկում մասնաճյուղի ղեկավարների որակավորման համապատասխանության գնահատման ապահովման համար:
Սույն բաժնում պետք է նկարագրվեն նաև այն ղեկավարների վերաբերյալ գործընթացները, ովքեր բանկի աշխատակիցներն են կամ վերադարձել են երկարատև արձակուրդից և կրկին պետք է նշանակվեն ղեկավար պաշտոնում կամ ռոտացման կարգով մեկ մասնաճյուղի ղեկավար պաշտոնից տեղափոխվել են մեկ այլ մասնաճյուղի ղեկավար պաշտոնին:
6. «Բանկի կողմից անաղարտության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման աղբյուրները» բաժնում ներկայացվում են ղեկավարի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվության շրջանակը և այն բոլոր աղբյուրները, որոնցից բանկը հավաքագրում է մասնաճյուղի ղեկավարի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը: Որպես տեղեկությունների ստացման պարտադիր աղբյուրներ պիտի լինեն՝
● Վարկային ռեգիստրը,
● Պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը (www.e-register.am),
● ՀՀ ոստիկանությունը, իսկ ոչ ռեզիդենտների դեպքում՝ Ինտերպոլը,
● Դատական տեղեկատվական համակարգը (www.datalex.am),
● Համացանցը,
● Սոցիալական կայքերը:
Բանկը կարող է սահմանել տեղեկությունների ստացման լրացուցիչ աղբյուրներ: Ընդ որում, բանկը պետք է հստակ ներկայացնի, թե յուրաքանչյուր աղբյուրից ինչպես և ինչ տեղեկատվություն է ստանում:
7. «Հավաքագրված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում» բաժնում ներկայացվում է մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծության և ամփոփման գործընթացները: Բանկը նկարագրում է նաև այն գործընթացները, որոնք կիրառվում են խնդրահարույց տեղեկատվության հայտնաբերման դեպքում:
8. «Թեկնածուի նշանակման որոշման կայացում» բաժնում ներկայացվում է ամփոփված տեղեկատվության հիման վրա նշանակման որոշման կայացման գործընթացը:
Այս բաժնում պետք է ներառվեն բանկի աշխատակից հանդիսացող անձին որպես մասնաճյուղի ղեկավար նշանակումը, երկարատև արձակուրդից հետո ղեկավարին որպես մասնաճյուղի ղեկավար նշանակումը և մեկ մասնաճյուղի ղեկավարին այլ մասնաճյուղի ղեկավար նշանակումը կարգավորող ընթացակարգեր:
9. «Ընթացիկ վերահսկողության իրականացման եղանակներ» բաժնում ներկայացվում են Կանոնակարգ 1-ի 186.1 կետով սահմանված ընթացակարգով գրանցված ղեկավարների նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացների կիրառման մեթոդները և պարբերականությունները:
10. «Տեղեկատվության արխիվացում» բաժնում ներկայացվում են հավաքագրված տեղեկությունների արխիվացման և պահպանման գործընթացը: