ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2016 թվականի N 1179-Ն
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի «Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 3-րդ կետը «փոստի» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշմամբ սահմանված օպերատորի (այսուհետ՝ օպերատոր)» բառերով.
2) 3.1-ին կետը՝
ա. «առցանց» բառից հետո լրացնել «կամ օպերատորի միջոցով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Օպերատորի միջոցով փաստաթղթերը ներկայացվելու դեպքում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը և փաստաթղթերի պատկերամուտերի իսկությունը հավաստվում է օպերատորի աշխատողի էլեկտրոնային ստորագրությամբ, և դրանք էլեկտրոնային համակարգի միջոցով հանձնվում են նախարարություն:».
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ կետով.
«3.3. Օպերատորը դիմումը և կից փաստաթղթերն ընդունելիս՝
1) ապահովում է դիմողի նույնականացումը.
2) ապահովում է սույն կարգով նախատեսված դիմումի և կից փաստաթղթերի պատշաճ ընդունումը.
3) ապահովում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.
4) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումն ապահովելու նպատակով:».
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.2-րդ կետով.
«13.2. Տեղեկանքն օպերատորին է հանձնվում փոստով՝ պատվիրված նամակով և օպերատորի հաշվին, իսկ օպերատորն իր հերթին տեղեկանքը դիմողին է հանձնում առձեռն կամ փոստով՝ հայցողի ցանկությամբ և հայցողի հաշվին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 23 |