«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2003 թվականի N 707-Ն
ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ:
Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ: (1-ին կետը լրաց. 13.07.06 N 988-Ն, փոփ. 30.08.07 N 1043-Ն, 02.10.08 N 1122-Ն)
2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` սահմանել`
ա) հիմնական կենսաթոշակի չափը` 8000 դրամ.
բ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ: (2-րդ կետը փոփ. 04.09.03 N 1108-Ն, 27.11.03 N 1546-Ն, 09.09.04 N 1265-Ն, 31.03.05 N 372-Ն, 15.12.05 N 2150-Ն, 12.10.06 N 1438-Ն, 30.08.07 N 1043-Ն, 02.10.08 N 1122-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» N 1092 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի ապրիլի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
Ա. Մարգարյան |
2003 թ. հունիսի 16 |