«Գրանցված է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
6 սեպտեմբերի 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 օգոստոսի 2002 թ. |
N 259-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է),
բ) «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Ղեկավարների կենսագրական տվյալների վերաբերյալ» տեղեկանքի ձևը` համաձայն հավելված 2-ի (կցվում է),
գ) «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի անբաժանելի մաս կազմող «Բանկի ռիսկով կշռված ակտիվների կշիռների աղյուսակը»` համաձայն հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 147 որոշումը` հետագա փոփոխություններով և լրացումներով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտերի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունը և հրատարակումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
|
|
Հավելված 1 | |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ |
ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 2
Գ Լ ՈՒ Խ I
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը, թղթակցային հաշիվների բացումը և վարումը, նրանց համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը և սահմանաչափերը:
Գ Լ ՈՒ Խ II
ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2. Բանկերը ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն իրականացնում են համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի:
3. Բանկը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) նախագահի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացնում`
(3-րդ կետը փոփ. 13.04.04 N 91-Ն)
3.1. Կենտրոնական բանկի նախագահի նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմում,
(3.1-րդ կետը փոփ. 13.04.04 N 91-Ն)
3.2. բանկի իրավասու մարմնի որոշումը` մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, կամ այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ,
3.3. հետևյալ տեղեկություններն այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական կապիտալում բանկը ցանկանում է ձեռք բերել 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, այն անձանց վերաբերյալ, որոնց կանոնադրական կապիտալներում բանկը մասնակցություն ունի և այն անձի վերաբերյալ, որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու դեպքում այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի մասնակցությունը կգերազանցի բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը`
3.3.1. իրավաբանական անձի կանոնադրությունը, իսկ այլ պետությունում գրանցված լինելու դեպքում` այդ պետության օրենսդրությամբ սահմանված իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը (նոր ստեղծվողների կանոնադրության նախագիծը),
3.3.2. 1 տոկոս և ավելի բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող բաժնետերերի, մասնակիցների, փայատերերի, լիակատար ընկերների կամ այլ մասնակիցների (այսուհետև` մասնակիցներ) ցուցակը` համապատասխան կշիռներով,
3.3.3. ղեկավարների ցուցակն ու յուրաքանչյուր ղեկավարի կենսագրական տվյալները, իսկ նոր ստեղծվողների համար` ղեկավարների հավանական թեկնածուների ցուցակն ու կենսագրական տվյալները` սահմանված ձևին համապատասխան,
3.3.4. վերջին երեք տարիների հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ եթե իրավաբանական անձը գրանցված է այլ պետությունում, ապա` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան (սույն տեղեկությունը չի պահանջվում նոր ստեղծվող իրավաբանական անձանց դեպքում),
3.3.5. վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ եթե իրավաբանական անձը գրանցված է այլ պետությունում, ապա` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան (սույն տեղեկությունը չի պահանջվում նոր ստեղծվող իրավաբանական անձանց դեպքում),
3.3.6. բաժնետոմսերի բաց բաժանորդագրության կամ ազատ շրջանառության դեպքում` նաև բաժնետոմսերի թողարկման հայտարարագիրը,
3.3.7. բանկի հայեցողությամբ` այլ տեղեկություններ,
3.4. ծրագիր` տվյալ անձի կանոնադրական կապիտալում բանկի կողմից 4.99 տոկոս և ավելի մասնակցություն կամ իր ընդհանուր կապիտալի 15 տոկոսը գերազանցող մասնակցություն, կամ այլ անձանց կանոնադրական կապիտալներում բանկի կողմից իր ընդհանուր կապիտալի 35 տոկոսը գերազանցող մասնակցություն ձեռք բերելու մասին: Ծրագիրը պետք է լինի իրատեսական, և դրանում պետք է ընդգրկվեն գործարքի կատարման արդյունքում բանկի` հաջողության հասնելու հավանականության մասին տեղեկություններ, և նախատեսված բոլոր կանխատեսումները հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով: Ծրագրում պետք է հիմնավորվի, որ նախատեսվող գործարքը կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը:
3.5. Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով նախատեսված դեպքերում` տվյալ անձի համաձայնությունը` տրամադրել իր հաշվետվությունները բանկի հաշվետվություններին միավորելու նպատակով:
4. Բանկը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում նախատեսվող գործարքի վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի նախնական համաձայնությունը կարող է ստանալ, եթե.
(4-րդ կետը փոփ. 13.04.04 N 91-Ն)
4.1. ներկայացված փաստաթղթերում չեն արտացոլվել անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,
4.2. նախնական համաձայնությունն ստանալու վերաբերյալ դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը չի խախտել հիմնական տնտեսական նորմատիվները,
4.3. բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը (ՔԱՄԵԼՍ) բարձր է Կենտրոնական բանկի սահմանած չափից:
5. Սույն կանոնակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն տալու համար քննարկում է դրանք և օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում որոշում կայացնում:
6. Բանկի լիազորված ներկայացուցիչը (ներկայացուցիչները) կարող է մասնակցել սույն կանոնակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի քննարկմանը:
7. Կենտրոնական բանկի նախագահը մերժում է դիմումը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
(7-րդ կետը փոփ. 13.04.04 N 91-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
8. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Կենտրոնական բանկում բացում են հայկական դրամով թղթակցային հաշիվ:
9. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են հայկական դրամով և արտարժույթով թղթակցային հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում գործող բանկերում: Հաշվի բացման մասին հաշվետեր բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Գ Լ ՈՒ Խ IV
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
10. Կենտրոնական բանկը բանկերի համար սահմանում է բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
10.1. բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը.
10.2. բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները`
10.2.1. ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
10.2.2. հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
10.3. բանկի իրացվելիության նորմատիվները`
10.3.1. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
10.3.2. բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն).
10.4. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
10.5. բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը, այդ թվում` բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը.
10.6. Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
10.7. արտարժույթի տնօրինման նորմատիվը:
11. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար չեն սահմանվում բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ, բացառությամբ` Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվի:
12. Եթե բանկն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները (բացի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվներից) կիրառվում են նաև բանկի համախմբված հաշվետվությունների նկատմամբ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի թիվ 87 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը»:
(12-րդ կետը խմբ. 25.11.03 N 400-Ն)
13. Բանկերի կանոնադրական կապիտալի համալրման կարգը և արժույթը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի թիվ 49 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ով (նոր խմբագրությամբ) սահմանված կարգով:
14. Գործող բանկի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը հիսուն միլիոն դրամ է:
Կանոնադրական կապիտալում արտարժույթով ներդրված միջոցները հաշվառվում են երկակի գնահատմամբ` հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա` Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
Կանոնադրական կապիտալի արտարժույթով համալրված մասը վերագնահատման ենթակա չէ:
15. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
2002 թ. հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո` 1.650.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
2003 թ. հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո` 2.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
2005 թ. հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո` 5.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
16. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:
17. Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն12 նորմատիվ) սահմանվում է 8 տոկոս:
18. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 20 տոկոս:
19. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 80 տոկոս:
20. Մեկ փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
21. Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 50 տոկոսը, այդ թվում` բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:
22. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 8 տոկոսի չափով, իսկ 2003 թ. հուլիսի 1-ից` 6 տոկոսի չափով:
23. Արտարժույթի տնօրինման նորմատիվը սահմանվում է որպես համախառն արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի հարաբերակցություն, որը չի կարող գերազանցել 25 տոկոսը:
Երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթների գծով արտարժութային դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 5 տոկոսը:
(23-րդ կետը խմբ. 25.02.03 N 85-Ն)
Գ Լ ՈՒ Խ V
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
24. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, Ն41, Ն42 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական, պարտադիր պահուստավորման նորմատիվը` 14-օրյա, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով:
25. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:
Հիմնական կապիտալը բաղկացած է.
ա) կանոնադրական կապիտալից, ներառյալ` բաժնետոմսերի հավելավճարը,
բ) գլխավոր պահուստից,
գ) չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):
Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.
ա) բանկի կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների գումարի չափով,
բ) բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,
գ) ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` բանկի գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների, Վիզա, Մաստեր Քարտ, Սվիֆտ, ՍիԲիԷյՆեթ, Արքա և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային (այդ թվում` էլեկտրոնային պլաստիկ քարտերի սպասարկման) համակարգերից օգտվելու իրավունք տվող վճարումների չափով),
դ)* այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխով նախատեսված գործունեություն և գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների գումարի չափով (բացառությամբ` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը կատարված ներդրումների),
ե) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի խզման դեպքում` դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո,
զ) բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների)` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը գերազանցող գումարի չափով,
է) բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,
ը)* բանկի հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով:
Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.
ա) բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների (անշարժ գույքի) վերագնահատման պահուստից: Սույն կանոնակարգի իմաստով` բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են բանկի ներկայացուցչությունների կողմից,
բ) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,
գ) այլ պահուստներից,
դ) երկարաժամկետ ստորադաս փոխառություններից` այն բանկերի համար, որոնց կանոնադրական կապիտալը գերազանցում է 2.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք մեծությունը:
Երկարաժամկետ ստորադաս փոխառությունները հանվում են լրացուցիչ կապիտալի հաշվարկից դրանց սկզբնական ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից:
Բանկի կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե տեղի ունեն ներքոհիշյալ բոլոր կետերը միաժամանակ.
ա) տվյալ փոխառությունը ստացվել է բանկի չապահովված արժեթղթերի բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ պարբերության «ա» և «բ» կետերի հատկանիշներին չհամապատասխանող արժեթղթերը.
բ) ըստ գործարքի պայմանների` տվյալ փոխառությունը.
- տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով,
- ժամկետից շուտ մարման ենթակա չէ,
- բանկի լուծարման կամ վերակազմավորման դեպքում ստորադաս է բանկի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ` մասնակիցների նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների,
- չի տրամադրվել բանկի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց,
գ) բանկը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին բանկի կրած կորուստները (վնասներն ու ծախսերը), և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում,
դ) բանկը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի Կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտման,
ե) բանկը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը,
զ) փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետողը (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատերը (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ բանկի կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:
(25-րդ կետը լրաց. 25.02.03 N 85-Ն, խմբ., լրաց. 25.11.03 N 400-Ն)
26. Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հաշվարկվում է տվյալ տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված` հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքով:
27. Բանկը պարտավոր է սույն կանոնակարգի 15-րդ կետում սահմանված ժամանակացույցի առաջին օրերին (հունվարի 1-ի, հուլիսի 1-ի դրությամբ), ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
28. Բանկի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է
|
բանաձևով,
|
որտեղ.
Կընդ - ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
ԱՌ - ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):
29. Բանկի հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է
|
բանաձևով,
|
որտեղ.
Կհիմն - հիմնական կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
ԱՌ - ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):
30. Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
31.* Բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները հաշվարկելիս բանկի ակտիվները ծախսերի հաշվին ձևավորվող իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի և սույն կանոնակարգի 25-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալից պակասեցվող գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով, այնպես որ ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.
Աընդ = (Ա1-Պ1-Ն1)XՌ1 + (Ա2-Պ2-Ն2)XՌ2+....+(Ա5-Պ5-Ն5)XՌ5,
որտեղ`
Ա1, Ա2..., Ա5-ը հաշվարկում ներառվող բանկի բոլոր ակտիվներն ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են` ըստ ռիսկի կշիռների,
Պ1, Պ2..., Պ5-ը համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,
Ն1, Ն2..., Ն5-ը սույն կանոնակարգի 25-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալից պակասեցվող գումարներն են` ըստ ռիսկի կշիռների,
Ռ1, Ռ2....Ռ5-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:
(31-րդ կետը խմբ. 25.11.03 N 400-Ն)
32.* (32-րդ կետն ուժը կորցրել է 25.11.03 N 400-Ն)
33. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը հաշվարկվում է
|
բանաձևով,
|
որտեղ.
Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
|
բանաձևով
|
որտեղ Աբի1, Աբի2, ..., Աբիո - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի,
Աընդ - միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
|
բանաձևով,
|
որտեղ Աընդ1, Աընդ2, ..., Աընդո - բանկի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի:
34. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների գծով հաշվեգրված տոկոսների), որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման.
34.1. կանխիկ դրամական միջոցներ, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (բացառությամբ` ճանապարհին գտնվող վճարային փաստաթղթերի)` ՎԻԶԱ, ԹՈՄԱՍ ՔՈՒԿ/ՄԱՍՏԵՐ ՔԱՐՏ, ԱՄԵՐԻՔԱՆ ԷՔՍՊՐԵՍ, ՍԻՏԻՔՈՐՊ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարային փաստաթղթեր,
(34.1 ենթակետը խմբ. 25.11.03 N 400-Ն)
34.2. Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների և պարտադիր պահուստների միջոցներ և ներդրված ավանդներ,
34.3. ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
34.4. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, բացառությամբ` գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի և ռեպո համաձայնագրերի,
34.5. ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է: Ընդ որում, բանկի բարձր իրացվելի ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներից առաջին հերթին նվազեցվում է նույն բանկի նկատմամբ «լորո» թղթակցային հաշվի մնացորդը, որից հետո` մնացած պարտավորությունները: Մնացած պարտավորությունները չեն նվազեցվում թղթակցային հաշվից, եթե թղթակից արտասահմանյան բանկի ռեյտինգը ըստ Ստանդարտ և Փուրզ (փակագծերում` Մուդիզ) ռեյտինգավորող կազմակերպության` Բ-(Բ3)-ից բարձր է:
Սույն կանոնակարգի և սույն կանոնակարգի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած այլ իրավական ակտերի իմաստով` «նոստրո» հաշիվը թղթակից բանկում տվյալ բանկի անունով բացված Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով հաշիվն է, իսկ «լորո» հաշիվը` թղթակից բանկի անունով տվյալ բանկում բացված Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով հաշիվը:
Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի «Ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով, տվյալ բանկում պահվող (ներառյալ` բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, դրամով, ՍԴՌ զամբյուղի մեջ մտնող արժույթներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով ապահովված ակտիվների, եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում, և ռեպո համաձայնագրերի զուտ հաշվեկշռային արժեքների չափով:
Ընդհանուր ակտիվների գումարը պակասեցվում է նաև այն վարկերի զուտ հաշվեկշռային արժեքների չափով, որոնք տրամադրվել են օտարերկրյա բանկերից և ֆինանսական կազմակերպություններից նպատակային կարգով ներգրաված միջոցների հաշվին, որոնց վերադարձն ապահովված է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Կենտրոնական բանկի երաշխավորությամբ, դրանց տրամադրման ժամկետները չեն գերազանցում ներգրավման ժամկետները, և բանկը դրանց գծով չի ստանձնել լրացուցիչ ռիսկեր:
Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն ենթակետի առաջին պարբերության վերջին ենթակետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով:
(34.5 ենթակետը փոփ. 25.11.03 N 400-Ն)
35. Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է
|
բանաձևով,
|
որտեղ
|
|
որտեղ Աբի1, Աբի2, ..., Աբիո - բանկի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի,
Պցպ - միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է
|
բանաձևով,
|
որտեղ Պցպ1, Պցպ2, ..., Պցպո - բանկի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի:
36. Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները), այդ թվում` ժամկետանց պարտավորությունները:
Սույն կանոնակարգի իմաստով` ժամկետանց են համարվում այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ:
37. Մեկ փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների (բացառությամբ` բանկի թղթակցային հաշիվների) գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
38. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է
Ն3 = |
Ռ |
բանաձևով, |
Կընդ |
Ռ -ն բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների (բացառությամբ` բանկի թղթակցային հաշիվների), այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը) և դրանց գծով ծախսերի հաշվին ձևավորված պահուստների տարբերության գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ -ը բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:
Փոխառության տրման պահին (իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին) նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
(38-րդ կետը խմբ. 25.02.03 N 85-Ն)
39. Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների (բացառությամբ` բանկի թղթակցային հաշիվների) գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Բանկի հետ կապված անձանց տրամադրված վարկերի, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների գումարի մեջ ընդգրկվում են նաև այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունները և (կամ) երաշխիքները, եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը:
40.* Բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն41 նորմատիվ) որոշվում է
|
բանաձևով,
|
որտեղ`
Ռկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված մեկ անձին տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, բանկի հետ կապված անձի պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների (բացառությամբ` բանկի թղթակցային հաշիվների), այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձին տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը) գումարն է:
Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:
Փոխառության տրման պահին (իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին) նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
(40-րդ կետը խմբ. 25.11.03 N 400-Ն)
41.* Բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Ն42 նորմատիվ) որոշվում է
|
բանաձևով,
|
որտեղ`
∑ Ռկ - բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորմամբ, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների (բացառությամբ` բանկի թղթակցային հաշիվների), այլ բանկերի կողմից տվյալ բանկի դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված միևնույն անձանց տրամադրված փոխառությունների և (կամ) երաշխիքների (եթե այդ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ բանկը) գումարն է:
Վարկերը և այլ պարտավորությունները (այդ թվում` երաշխիքները և երաշխավորությունները) իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:
Կընդ - բանկի ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում:
Փոխառության տրման պահին (իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին) նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
(41-րդ կետը խմբ. 25.11.03 N 400-Ն)
42. Կենտրոնական բանկում պահուստավորման են ենթակա բանկի կողմից դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները:
Ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է միայն հայկական դրամով:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխման հետ կապված ռիսկը կրում է բանկը:
43. Հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը կատարվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ: Կարգավորումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված և պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարների համեմատման միջոցով այնպես, որ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված միջին օրական գումարը հավասար կամ ավել լինի պահուստավորման ենթակա (հաշվարկային) միջոցների միջին օրական գումարից: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են հայկական դրամով, Կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր արտարժույթի համար տվյալ օրը սահմանված հաշվարկային փոխարժեքով:
44. Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը, Կենտրոնական բանկից և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից ներգրաված լոմբարդային, համակարգային, միջբանկային վարկերի, միմյանցից ներգրաված այլ փոխառությունների և միջոցների (ներառյալ ռեպո համաձայնագրերով) հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:
Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ` Կենտրոնական բանկից ներգրաված լոմբարդային, համակարգային վարկերի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների, Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ներգրավված միջոցների:
Բանկերի` պարտադիր պահուստավորված միջոցների, ինչպես նաև կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, պայմաններով ու չափով:
45. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` այլ պետություններում գործող մասնաճյուղերն ինքնուրույն են կատարում իրենց կողմից ներգրավված միջոցների դեպոնացումը տվյալ պետության կենտրոնական (ազգային) բանկում, վերջինիս կողմից սահմանված նորմատիվների սահմաններում և ժամկետներում:
46. Բանկի կողմից հայկական դրամով և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորված միջոցների հաշվառումը տարվում է բանկերի` Կենտրոնական բանկում ունեցած դրամով թղթակցային (պարտադիր պահուստների) հաշվով: Բանկերն ինքնուրույն են տնօրինում, տիրապետում և օգտագործում պարտադիր պահուստների միջոցները:
47. Արտարժութային դիրքը սույն կանոնակարգի 48-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող, բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամային ակտիվը կամ պարտավորությունը պարունակում է արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի` դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված:
Արտարժութային փակ դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական հավասարությունն է:
Արտարժութային բաց դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական անհավասարությունն է:
Զուտ արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի հանրագումար` հաշվի առնելով տվյալ դիրքի նշանը (կարճ կամ երկար):
Համախառն արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր խմբերի դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
Արտարժութային երկար դիրք` արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդներին:
Արտարժութային կարճ դիրք` արտարժույթով բանկի պարտավորությունների հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին:
(47-րդ կետը խմբ. 25.02.03 N 85-Ն)
48.* Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով` ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի
Առաջին խումբ. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալիական դոլարի համար:
Երկրորդ խումբ. Այլ արտարժույթների համար:
Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Յուրաքանչյուր խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք, իսկ երկու խմբերի համար միասին հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է առաջին և երկրորդ խմբերի արտարժութային դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
(48-րդ կետը խմբ. 25.02.03 N 85-Ն)
49. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ-ի դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը: ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալիական դոլարը:
Գ Լ ՈՒ Խ VI
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
50. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են պատասխանատվություն` համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների:
Գ Լ ՈՒ Խ VII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
51. Մինչև սույն կանոնակարգի 47-րդ կետի առաջին պարբերությունում նշված` ՀՀ ԿԲ կողմից սահմանված չափանիշների կամ պայմանագրերի միասնական ձևերի ընդունումը, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվում են ամբողջությամբ:
Հավելված 2 | |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ______________________________________________
(պաշտոնը) |
2. Ընդհանուր տեղեկատվություն.
Անունը, ազգանունը, հայրանունը ____________________________
Սեռը |
___________________________ |
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________
Ծննդավայրը |
__________________________ |
Քաղաքացիությունը |
__________________________ |
Ընտանեկան դրությունը տվյալ պահին ___________________________
Անձնագրի սերիան և համարը
(օտարերկրյա անձանց համար, օրինակ,
սոցիալական պաշտպանվածության համարը)_______________________
Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին) ___________________
Հեռախոսահամարներ |
_________________________ |
3. Աշխատանքային գործունեությունը.
N |
Կազմակերպության անվանումը |
Գտնվելու վայրը |
Աշխատանքի |
Պաշտոնը |
Ծանոթագրություն |
1. 2. 3. 4. Այլ տեղեկություններ |
_________ (ստորագրություն) |
________ (ամսաթիվը) |
Հավելված 3 | |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ |
ԲԱՆԿԻ ՌԻՍԿՈՎ ԿՇՌՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿՇԻՌՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.
Ակտիվների տեսակները |
Կշիռներն ըստ ռիսկի (տոկոս) | ||
1. Կանխիկ դրամական միջոցներ, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր, հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով |
0 | ||
2. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ |
0 | ||
3. Կենտրոնական բանկում թղթակցային հաշվի միջոցներ, ներդրված ավանդներ, բանկի կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 | ||
4. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով |
0 | ||
5. Տվյալ բանկում պահվող (ներառյալ` բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)` ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), հայկական դրամով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 | ||
6. Կենտրոնական բանկի արժեթղթերի գծով, ինչպես նաև վերջիններով և Կենտրոնական բանկի երաշխավորություններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 0 | ||
7. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 0 | ||
8. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պարտատոմսերը և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված պարտատոմսերի) և վերջիններով ապահովված պահանջներ (բացառությամբ` ռեպո համաձայնագրերի), հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 10 | ||
9. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի»` համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ | 10 | ||
10. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ և վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 20 | ||
11. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամ, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով դրամական միջոցներ և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր | 20 | ||
12. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ) երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 20 | ||
13. Թղթակցային հաշիվներ հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 20 | ||
14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ կառավարությունների և կենտրոնական |
| ||
141. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ |
| ||
15. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
| ||
151. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
| ||
16. Վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար | 50 | ||
17. Բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ հաշվեկշռային արժեքով | 50 | ||
18. Այլ պահանջներ (այդ թվում` սառեցված հաշիվներ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ | 100 | ||
19. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով | 100 | ||
20. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի»` չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ | 100 | ||
21. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ 17-րդ կետում նշված ակտիվների | 100 | ||
22. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1- 21 կետերում | 100 |
Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, ակրեդիտիվները, վարկային գծերի, օվերդրաֆտների և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումարը:
Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքի և հետհաշվեկշռում այդ գործառնությունների գծով արտացոլված արժեքի 1%-ի հանրագումարը:
Ռեպո համաձայնագրերը, դրանց գծով հաշվեգրված տոկոսները և ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% կշռով:
Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:
Աղյուսակի 14-րդ, 141-րդ և 15-րդ, 151-րդ կետերում օգտագործված են Ստանդարտ և Փուրզ, իսկ փակագծերում` Մուդիզ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան:
Բանկերը տարին մեկ անգամ ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից որևէ մեկը և տեղեկացնում այդ մասին Կենտրոնական բանկին յուրաքանչյուր տարվա սկզբին` մինչև հունվարի 31-ը:
Բանկերը պարտավոր են վերանայել վարկանիշներն ամիսը մեկ անգամ` հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հաշվետու ամսվան վերաբերող վերջին թարմացված տվյալները:
Օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են բանկերի վարկանիշները` կախված պահանջների ժամկետայնությունից և գործիքների տեսակից:
Օտարերկրյա կառավարությունների նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների նկատմամբ պահանջների վարկանիշները` կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:
Ընդ որում, 14-րդ, 141-րդ և 15-րդ, 151-րդ կետերի առումով կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ` 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:
(Հավելվածը խմբ., լրաց. 25.11.03 N 400-Ն)
| |
* - Ծանոթություն - |
Սույն կանոնակարգի 25-րդ կետի 3-րդ պարբերության «դ» և «ը» ենթակետերը, 31-րդ և 32-րդ կետերը, 40-րդ և 41-րդ կետերի երկրորդ պարբերություններն ուժի մեջ են մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից: |